Սեղմել Esc փակելու համար:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱ ...

 

 

103.0612.180615

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        06            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10215238

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 մայիսի 2015 թվականի N 612-Ն

 

i

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման» մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

11 մայիսի 2015 թ.

N 612-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն մեթոդական ուղեցույցը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ կետի համաձայն:

2. Մեթոդական ուղեցույցով սահմանվում են «Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետների կատարած գործունեության լիարժեքություն» չափորոշչի (այսուհետ` Չափորոշիչ) գնահատման հիմնական ենթաչափորոշիչներն ու գնահատման միավորները: Յուրաքանչյուր ենթաչափորոշչի առավելագույն գնահատականը սահմանվում է համաձայն աղյուսակ 1-ի:

3. Չափորոշչի առավելագույն գնահատականը 10 միավոր է, որն առանձին ենթաչափորոշիչների գնահատականների հանրագումար է:

4. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Որոշման հավելված N 1-ի 11-րդ կետի համաձայն, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված հաշվետվությունը ստանալուց հետո 4-օրյա ժամկետում ուսումնասիրում է այն և դրա վերաբերյալ իր եզրակացությունը քննարկում է մարզպետի հետ:

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված հաշվետվությունը ստանալուց հետո, 7-օրյա ժամկետում վերջնական եզրակացություն է ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

 

Աղյուսակ 1

 

._____________________________________________________________________.

|   |Ենթաչափորոշիչները                        |Կատարված|Կողմնո-|Գնահա-|

|   |                                         |աշխա-   |րոշիչ  |տական |

|   |                                         |տանքի   |միավոր-|      |

|   |                                         |նկարագ- |ները   |      |

|   |                                         |րություն|       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|1. |Հայաստանի Հանրապետության օրենքների,      |        |    2  |      |

|   |Հայաստանի Հանրապետության Նախագահի        |        |       |      |

|   |հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ     |        |       |      |

|   |կառավարության և  ՀՀ վարչապետի որոշումների|        |       |      |

|   |և  այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման |        |       |      |

|   |ապահովում, ինչպես նաև  ՀՀ օրենսդրության  |        |       |      |

|   |կատարելագործման վերաբերյալ               |        |       |      |

|   |առաջարկություններ ներկայացնելը           |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|1.1|«Արդյունաբերական քաղաքականության մասին»  |        |    1.5|      |

|   |ՀՀ օրենքի դրույթների կատարման ապահովում, |        |       |      |

|   |մասնավորապես`                            |        |       |      |

|   |- Արդյունաբերության զարգացման ոլորտում   |        |       |      |

|   |պետական քաղաքականության ներդրում,        |        |       |      |

|   |տեղայնացում ու իրականացում համապատասխան  |        |       |      |

|   |վարչական տարածքում:                      |        |       |      |

|   |- Մարզերում արդյունաբերության զարգացման  |        |       |      |

|   |կանխատեսումների իրականացում:             |        |       |      |

|   |- Արդյունաբերության զարգացման տարածքային |        |       |      |

|   |ծրագրերի մշակում և  Հայաստանի            |        |       |      |

|   |Հանրապետության կառավարությանը            |        |       |      |

|   |ներկայացում:                             |        |       |      |

|   |- Արդյունաբերական քաղաքականության        |        |       |      |

|   |օբյեկտների շահերը ներկայացնող և          |        |       |      |

|   |համապատասխան վարչական տարածքում          |        |       |      |

|   |գործունեություն իրականացնող պետական ոչ   |        |       |      |

|   |առևտրային  կազմակերպությունների ու դրանց |        |       |      |

|   |ենթակառուցվածքների հետ համագործակցություն|        |       |      |

|   |- Արդյունաբերական քաղաքականության        |        |       |      |

|   |օբյեկտների միջև  միջմարզային             |        |       |      |

|   |համագործակցության աջակցության ապահովում: |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|1.2|Մարզի տնտեսական զարգացմանը նպաստող       |        |    0.5|      |

|   |իրավական դաշտի կատարելագործման նպատակով  |        |       |      |

|   |առաջարկների ներկայացում ՀՀ կառավարություն|        |       |      |

|   |կամ պետական կառավարման այլ մարմիններ:    |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|2. |Հանրապետական գործադիր մարմինների հետ     |        |    2  |      |

|   |համագործակցության ապահովում և  դրանց     |        |       |      |

|   |քննարկմանը վերջիններիս իրավասությանը     |        |       |      |

|   |վերաբերող` մարզին առնչվող հարցեր         |        |       |      |

|   |ներկայացնելը                             |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|2.1|Մարզի տնտեսական զարգացման բնագավառում    |        |    1.5|      |

|   |հանրապետական գործադիր մարմինների հետ     |        |       |      |

|   |արդյունաբերության, ՓՄՁ զարգացման,        |        |       |      |

|   |զբոսաշրջության, տեղեկատվական և  բարձր    |        |       |      |

|   |տեխնոլոգիաների ոլորտներում               |        |       |      |

|   |համագործակցության ապահովում:             |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|2.2|Հանրապետական գործադիր մարմինների կողմից  |        |    0.5|      |

|   |մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային  |        |       |      |

|   |ստորաբաժանումների և  դրանց ղեկավարների   |        |       |      |

|   |աշխատանքի վերաբերյալ առաջարկությունների  |        |       |      |

|   |պարտադիր քննարկում և  սահմանված ժամկետում|        |       |      |

|   |այդ մարմիններին ձեռնարկված միջոցների     |        |       |      |

|   |մասին տեղեկացում:                        |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|3. |Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ    |        |    2  |      |

|   |գործառույթների իրականացում               |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|3.1|Մարզի տնտեսության զարգացմանը նպաստող     |        |    1.5|      |

|   |ներդրումային հնարավորությունների         |        |       |      |

|   |բացահայտում, ներդրումային ծրագրերի       |        |       |      |

|   |մշակում և  ներկայացում պոտենցիալ         |        |       |      |

|   |ներդրողներին, մասնավորապես` գործարար     |        |       |      |

|   |համաժողովների, ցուցահանդեսների           |        |       |      |

|   |կազմակերպման և  արտերկրում մասնակցության,|        |       |      |

|   |այլ երկրների տարածքային կառավարման       |        |       |      |

|   |մարմինների հետ տնտեսական                 |        |       |      |

|   |համագործակցության իրականացման միջոցով և  |        |       |      |

|   |այլն:                                    |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|3.2|Մարզում նոր աշխատատեղերի ստեղծմանը       |        |    0.5|      |

|   |և  գործող կազմակերպություններում         |        |       |      |

|   |աշխատատեղերի ընդլայնմանն ուղղված         |        |       |      |

|   |ծրագրերի խրախուսում:                     |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|4. |Մարզում տնտեսական հնարավորությունների    |        |    1  |      |

|   |բացահայտման և  իրազեկման ուղղությամբ     |        |       |      |

|   |գործառույթների իրականացում               |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|4.1|Տարեկան կտրվածքով մարզի տնտեսական        |        |    0.8|      |

|   |ներուժի, մասնավորապես` բնառեսուրսային,   |        |       |      |

|   |աշխատանքային ռեսուրսներով,               |        |       |      |

|   |գյուղատնտեսական նշանակության հողերով,    |        |       |      |

|   |արտադրական ենթակառուցվածքներով           |        |       |      |

|   |ապահովվածության գնահատում:               |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|4.2|Մարզում առկա տնտեսական                   |        |    0.2|      |

|   |հնարավորությունների իրազեկման            |        |       |      |

|   |ուղղությամբ գործառույթների իրականացում:  |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|5. |Մարզում փոքր և  միջին ձեռնարկատիրության  |        |    2  |      |

|   |զարգացմանն աջակցում                      |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|5.1|Մարզում փոքր և  միջին ձեռնարկատիրության  |        |    1  |      |

|   |պետական աջակցության տարեկան ծրագրերի     |        |       |      |

|   |իրականացմանն ուղղված միջոցառումների      |        |       |      |

|   |օժանդակում:                              |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|5.2|Մարզում գործարարության աջակցության       |        |    0.5|      |

|   |հարցերով զբաղվող կառույցների             |        |       |      |

|   |գործունեության օժանդակում և  համատեղ     |        |       |      |

|   |միջոցառումների իրականացում:              |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|5.3|Ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող  |        |    0.5|      |

|   |իրավական ակտերի և  դրանցում տեղի ունեցող |        |       |      |

|   |փոփոխությունների վերաբերյալ մարզի        |        |       |      |

|   |գործարարների շրջանակներում տեղեկատվության|        |       |      |

|   |տարածման համակարգային միջոցառումների     |        |       |      |

|   |իրականացում, ինչպես նաև  իրավական ակտերի |        |       |      |

|   |նոր նախաձեռնությունների քննարկման        |        |       |      |

|   |նպատակով մարզի գործարարների և            |        |       |      |

|   |վերջիններիս շահերը ներկայացնող այլ       |        |       |      |

|   |կառույցների ներկայացուցիչների հետ        |        |       |      |

|   |հանդիպումների կազմակերպում:              |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|6. |Միջազգային կառույցների և                 |        |    1  |      |

|   |կազմակերպությունների հետ                 |        |       |      |

|   |համագործակցության ապահովում              |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|6.1|Մարզի տնտեսական զարգացման նպատակով       |        |    0.5|      |

|   |միջազգային կառույցների և                 |        |       |      |

|   |կազմակերպությունների հետ                 |        |       |      |

|   |արդյունաբերության, ՓՄՁ, զբոսաշրջության,  |        |       |      |

|   |տեղեկատվական և  բարձր տեխնոլոգիաների     |        |       |      |

|   |ոլորտներում ծրագրերի իրականացման         |        |       |      |

|   |աջակցություն:                            |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|6.2|Մարզի տնտեսական զարգացման նպատակով       |        |    0.5|      |

|   |միջազգային կառույցներին և                |        |       |      |

|   |կազմակերպություններին համագործակցության  |        |       |      |

|   |առաջարկությունների և  ծրագրային          |        |       |      |

|   |նախաձեռնությունների իրականացում:         |        |       |      |

|___|_________________________________________|________|_______|______|

|   |Ընդամենը                                 |        |   10  |      |

._____________________________________________________________________.

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
11.05.2015
N 612-Ն
Հրաման