Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն Ո ...

 

 

040.0912.180815

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2015 թվականի N 912-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի VII գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«VII. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒՄԸ)

 

138. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրվում է շահագործման թույլտվության (շահագործման ակտի) ձևակերպմամբ` համաձայն N 5 հավելվածի N 3-1 ձևի, հաստատված նախագծով ու շինարարական կապալի պայմանագրով նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված շինարարական օբյեկտը կառուցապատողին հանձնելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո:

139. Համայնքի տարածքում ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրում է համայնքի ղեկավարը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

140. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքի ընդունումն իրականացվում է այդ որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովի կողմից` անհրաժեշտության դեպքում սույն կարգը լրացնող հատուկ պահանջների ամրագրմամբ, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

141. Ավարտված շինարարական օբյեկտի համապատասխանությունը հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին հավաստվում է օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտով (այսուհետ` ընդունող հանձնաժողովի ակտ)` համաձայն N 5 հավելվածի N 3-2 ձևի և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով, ինչպես նաև ինժեներական, տեխնոլոգիական սարքավորումները, ենթակառուցվածքային օբյեկտներն ու ցանցերը շահագործող կազմակերպությունների (այսուհետ` մատակարար կազմակերպություններ) եզրակացություններով: Ընդ որում, մատակարար կազմակերպություններին վերաբերող` սույն կարգով սահմանված դրույթները գործում են օրենքով այդ կազմակերպություններին վերապահված իրավասությունների սահմաններում:

142. Կատարողական փաստաթղթերի փաթեթը կազմում է կապալառուն` տեխնիկական հսկողություն, օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձանց, ինչպես նաև տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպության ներկայացուցչի (որպես դիտորդի) մասնակցությամբ: Կատարողական փաստաթղթերի կազմը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով:

143. Եթե օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության երաշխավորագրով, ապա սույն կարգով տեխնիկական հսկողությանը վերապահված գործառույթներն իրականացնում է կապալառու կազմակերպությունը:

144. Կատարողական փաստաթղթերի կամ դրանց մի մասի բացակայության դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին վերականգնել դրանք` անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով:

145. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարության շահագործման փաստագրման համար պարտադիր հիմք են հանդիսանում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի կատարված աշխատանքները ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը և ընդունող հանձնաժողովի ակտը:

146. Հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը (բացառությամբ սույն կարգի 140-րդ կետով նախատեսված դեպքերի):

147. Հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային բաժնի (այսուհետ` տարածքային բաժին), մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների (այսուհետ` շահագրգիռ պետական մարմին) և իրավասու մարմնի ներկայացուցիչները: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) և բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների դեպքում հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան բնագավառի մասնագետներ:

148. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող շինարարական օբյեկտներն ընդունող հանձնաժողովների կազմում լրացուցիչ ընդգրկվում են նաև`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը (գնումների բազային միավորի 250-ապատիկը գերազանցող դեպքերում).

2) համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչը (սույն կետի 1-ին ենթակետի համաձայն ներառված չլինելու դեպքում):

149. Տարածքային բաժնի և շահագրգիռ պետական մարմինների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքին համարվում է այդ մարմինների կողմից օրենքով իրենց լիազորությունների սահմաններում կատարված ավարտված շինարարական օբյեկտի վերջնական ստուգում: Սույն կարգի 152-րդ կետին համապատասխան ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո այդ օբյեկտում տվյալ շինարարությանը վերաբերող այլ ստուգումներ չեն կատարվում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության գործառույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` ավարտական արձանագրության կազմման դեպքի:

150. Մատակարար կազմակերպությունների կողմից, սույն կարգի 152-րդ կետին համապատասխան, ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրելը հիմք է այդ կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:

151. Կառուցապատողը կապալառուի կողմից, իսկ սույն կարգի 145-րդ կետում նախատեսված դեպքում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկից շինարարությունն ավարտվելու մասին հաղորդումն ստանալուց հետո մինչև հանձնաժողովի աշխատանքներն սկսելը, դիմում է շահագրգիռ պետական մարմիններին (օրենքով սահմանված դեպքերում) և մատակարար կազմակերպություններին (եթե օբյեկտի շահագործման համար անհրաժեշտ է կնքել համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կամ առկա պայմանագրում կատարել փոփոխություն) հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելու առաջարկությամբ, որի վերաբերյալ 5-օրյա ժամկետում ստանում է համապատասխան ներկայացուցչի թեկնածությունը: Հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին:

152. Ընդունող հանձնաժողովի ակտը պետք է ստորագրված լինի հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, որոնցից յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համար` օրենքով սահմանված կարգով:

153. Ընդունող հանձնաժողովի անդամն ակտը չստորագրելու դեպքում հանձնաժողովի նախագահին է տրամադրում իր իրավասության սահմաններում արված դիտողությունները` նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները պետք է վերացվեն շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետում, այլապես օբյեկտը հանձնաժողովի կողմից շահագործման չի ընդունվում:

154. Տարածքային բաժինը և շահագրգիռ մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում տալիս են եզրակացություն` ստորագրելով ընդունող հանձնաժողովի ակտը` հավաստելով ավարտված շինարարական աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծային փաստաթղթերին, տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին` դիմումն ստանալու օրվանից հետևյալ ժամկետներում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:

155. Սույն կարգի 154-րդ կետին համապատասխան ստացված եզրակացությունները հիմք են հանդիսանում մատակարար կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:

156. Տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին` ավարտված շինարարական աշխատանքների անհամապատասխանության դեպքում տարածքային բաժինը և (կամ) շահագրգիռ մարմինը նշված ժամկետում պարտավոր է կառուցապատողին տրամադրել իր իրավասության սահմաններում արված դիտողությունները` նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները վերացնելուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համապատասխան մարմնին, որը եռօրյա ժամկետում տալիս է իր եզրակացությունը:

157. Կառուցապատողի ցանկությամբ շինարարական համալիրի կազմում ընդգրկված առանձին շենքերի և շինությունների շահագործման ընդունումը կարող է ձևակերպվել ըստ դրանց շինարարության ավարտի:

158. Ձմռան ամիսներին ձևակերպվող շահագործման ակտով կարող է նախատեսվել շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքները մոտակա գարնանային-ամառային ամիսներին իրականացնելու վերաբերյալ պայման: Այդ աշխատանքներն ավարտվում են շահագործման ակտով սահմանված ժամկետում և ընդունվում կառուցապատողի կողմից շահագործումը փաստագրող իրավասու մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ` համապատասխան նշում կատարելով շահագործման ակտում:

159. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել անհատական բնակելի տների և դրանց կից տնտեսական շինությունների, ինչպես նաև առևտրային իրացման նպատակով կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում` ներկառուցված ոչ բնակելի տարածքներով, շինարարական աշխատանքների ոչ լրիվ իրականացումը, որի դեպքում շահագործման թույլտվությունը ձևակերպվելուց հետո շինարարության թույլտվություն չպահանջող ներքին հարդարման աշխատանքները (N 4 հավելվածի N 1 ցանկ) կարող են կատարվել նոր սեփականատիրոջ կողմից, ընդ որում, բազմաբնակարան (կամ բազմաֆունկցիոնալ) բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների շինարարական աշխատանքները, փոստային բաժանորդային պահարանների տեղադրումն ու ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքները պետք է պարտադիր իրականացվեն ամբողջությամբ:

160. Ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողն ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո 10-օրյա ժամկետում դիմում է իրավասու մարմնին` համաձայն N 5 հավելվածի N 3-3 ձևի, շահագործման ակտի ձևակերպման համար: Դիմումին կցվում են`

1) ընդունող հանձնաժողովի ակտը կամ երկկողմանի ակտը.

2) երկկողմանի ակտի դեպքում` տարածքային բաժնի, շահագրգիռ պետական մարմինների և մատակարար կազմակերպությունների դրական եզրակացությունները.

3) կատարողական փաստաթղթերի ցանկը.

4) ակտի ձևակերպման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարի մուծումը հավաստող անդորրագիրը:

161. Ավարտված շինարարության շահագործումն էլեկտրոնային համակարգի միջոցով փաստագրելու համար կառուցապատողը գրանցվում է իրավասու մարմնի «Էլեկտրոնային ընդունարանի» վեբ կայքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման փուլում ստացված գրանցման համարով կամ, դրա բացակայության դեպքում, ստանում նոր գրանցման համար` նշելով իր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը և իրավասու մարմին ներկայացնում էլեկտրոնային ձևաթղթով լրացված դիմում (N 5 հավելվածի N 3-3 ձև)` կցելով սույն կարգի 160-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերում նշված փաստաթղթերի տեսաներածված օրինակները:

162. Գրանցման համարը կառուցապատողի համար դիմումի հետագա շարժի մասին տեղեկություններ ստանալու միջոց է:

163. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա ձևակերպում է շահագործման ակտը` դիմումն ստանալու օրվանից`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:

164. Դիմումի մերժման դեպքում իրավասու մարմինը սույն կարգի 163-րդ կետով սահմանված ժամկետներում գրավոր, իսկ էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում` այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որը նշված է դիմումում, տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառները, ընդ որում, մերժումը կարող է պատճառաբանվել միմիայն սույն կարգի 160-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

165. Իրավասու մարմնի առաջադրած պահանջները բավարարելու դեպքում շահագործման ակտը ձևակերպվում է կառուցապատողի կրկնակի դիմումը տալու օրվանից եռօրյա ժամկետում:

166. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում կառուցապատողը կրկնակի դիմումը ներկայացնում է սույն կարգի 161-րդ կետում նշված գրանցման համարով:

167. Շահագործման ակտը կազմվում է չորս օրինակից, որոնցից մեկը մնում է իրավասու մարմնի մոտ, մեկական օրինակ տրվում է կառուցապատողին, կապալառուին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմնին:

168. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում սույն կարգի 164-րդ կետում նշված տեղեկացմամբ հայտնվում է նաև կառուցապատողի կողմից ներկայացված փաստաթղթերի հավաստիությունն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին: Տեղեկացումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում կառուցապատողը սույն կարգի 160-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակները ներկայացնում է իրավասու մարմին, որը նույն օրը նշված փաստաթղթերը դրանց տեսաներածված պատճենների հետ համեմատելուց և վերջիններիս պատշաճ լինելու հանգամանքը հավաստելուց հետո շահագործման ակտը (համաձայն N 5 հավելվածի N 3-1 ձև) ելքագրում և դրա կնիքով հաստատված թղթային տարբերակները տրամադրում է կառուցապատողին և սույն կարգի 167-րդ կետում նշված մարմիններին: Անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում դիմումը մերժվում է, իսկ իրավասու մարմնի կողմից տրված շահագործման ակտը չեղյալ է համարվում, ինչի մասին կառուցապատողը տեղեկացվում է գրավոր: Դիմումին կցվող փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են կառուցապատողին: Կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կառուցապատողը կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

169. Համայնքի ղեկավարը շինարարության շահագործման ակտը ձևակերպելուց հետո 3-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևան քաղաքի) և տեսչության տարածքային բաժնին` կցելով շահագործման ակտի պատճենը:

170. Շահագործման ակտը հիմք է հանդիսանում կառուցված օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` տվյալ օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:

171. Ավարտված շինարարական օբյեկտը հաստատված նախագծին համապատասխան է համարվում նաև ոչ էական շեղումներով կառուցված լինելու դեպքում, որի մասին ընդունող հանձնաժողովի ակտում և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտում կատարվում են համապատասխան նշումներ: Ոչ էական են համարվում`

1) յուրաքանչյուր հարկի մակերեսի` մինչև 5 տոկոսի չափով շեղումը.

2) կառույցի բարձրության` մինչև 1.2 մետր չափով շեղումը.

3) ներքին միջնորմների և այլ ոչ կառուցվածքային տարրերի տեղադիրքի շեղումները` սենքերի հարաչափերի նվազագույն նորմերի պահպանման պայմանով:

172. Սույն կարգի 171-րդ կետով սահմանված շեղումները համարվում են ոչ էական` հետևյալ պահանջների ապահովման պայմանով`

1) չեն փոփոխվել հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված`

ա. օբյեկտի հարկայնությունը,

բ. օբյեկտի տեղադրման կարմիր և կառուցապատման գծերը,

գ. կառուցապատվող հողամասի սահմանները.

2) օբյեկտի կոնստրուկտիվ տարրերին չառնչվող ճարտարապետական արտահայտչամիջոցների (ճակատների, բարձրաքանդակների, ինտերիերի նկարվածք և այլն, եթե այդ շեղումները չեն հակասում քաղաքաշինական կանոնադրության պահանջներին) փոփոխման դեպքում առկա է նախագծող հեղինակի համաձայնությունը.

3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված փոփոխությունները կատարվել են սույն կետի 1-ին ենթակետի պահանջների իրականացման ապահովմամբ:

173. Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխան:».

i

2) որոշման N 5 հավելվածի «III. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ)» մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«III. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ)

 

Ձև 3-1

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

______________________________________________________________

                          (ՀՀ մարզը, համայնքը)

 

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ ԱԿՏ)

 

N _____ ___ ___________ 20____ թ.

 

Կառուցապատող ___________________________________ կողմից կառուցված,

(իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական

անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը,

էլեկտրոնային հասցեն)

 

որը գտնվում է _______________________________________________________

 

______________________________________________________________________

                  (օբյեկտի անվանումը և տեղադրությունը)

 

համարվում է ավարտված և պատրաստ է շահագործման, որի`

 

1. նախագծային փաստաթղթերը մշակվել են ________________________________

(նախագծային կազմակերպության

անվանումը, օրենքով սահմանված

դեպքերում` լիցենզիայի համարը,

անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը, լիցենզիայի համարը)

 

__________________________________________________________ կողմից.

 

2. շինարարությունն սկսվել է _________________________________________

(շինարարության թույլտվություն տվող մարմնի

անվանումը)

 

____________________________________________________________ կողմից

 

տրված ___ _____ 20... թ. N ___ շինարարության թույլտվության համաձայն.

 

3. շինարարությունն իրականացվել է _______________________________ կողմից

(գլխավոր կապալառուի անվանումը)

___________________________________________________________________

 

4. օբյեկտի հիմնական ցուցանիշներն են` _________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

5. հատուկ պայմանները _________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

ՀԻՄՔԵՐ`

 

1) կառուցապատողի դիմումը ____ ________ 20... թ.

2) ընդունող հանձնաժողովի ակտը ____ ________ 20... թ.

3) կատարողական փաստաթղթերի ցանկը _________ թերթ:

 

Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար (Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավասու մարմին)

 

_____________________  _____________________________

      (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

____ ________ 20... թ.

 

Ձև 3-2

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

 

_______________________________________________________

            (ակտը հաստատող անձի անունը, ազգանունը և պաշտոնը)

 

____ ________ 20... թ.

 

ԱԿՏ

 

ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

____ _______ 20....թ.

 

Օբյեկտի անվանումը և տեղադրություն __________________________________

 

Ընդունող հանձնաժողովը կազմավորված է

_____________________________________

(հրամանով, հանձնարարականով, որոշմամբ)

 

____________________________________________________________________

կողմից (կառուցապատողի անվանումը (անունը, ազգանունը, հեռախոսահամարը,

էլեկտրոնային հասցեն)

 

_____ _________ 20... թ., հետևյալ կազմով`

 

Նախագահ` կառուցապատող (ներկայացուցիչ)

 

___________________________________________________________________

                    (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Հանձնաժողովի անդամներ` ներկայացուցիչներ`

 

Գլխավոր կապալառու

____________________________________________________

                           (անվանումը)

__________________________________________________________________

                  (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Ենթակապալառու կազմակերպություն

_______________________________________

                (անվանումը)

___________________________________________________________________

                        (անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Մատակարար կազմակերպություններ`

 

1. ________________________________________________________________ (անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը) 2. ________________________________________________________________ (անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը) 3. ________________________________________________________________ (անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Վերահսկող կազմակերպություններ`

 

1. _________________________________________________________________ (անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը) 2. _________________________________________________________________ (անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը) 3. _________________________________________________________________ (անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Այլ շահագրգիռ կազմակերպություններ`

 

1. _________________________________________________________________ (անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը) 2. _________________________________________________________________ (անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը) 3. _________________________________________________________________ (անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Հեղինակային հսկողություն իրականացնող _______________________________

(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________________________________________________

 

Տեխնիկական հսկողություն իրականացնող ________________________________

(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)

____________________________________________________________________

 

Տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքների

կապալառուի _______________ N_______ երաշխավորագրով (կցվում է).

____________________________________________________________________

(լրացվում է սույն որոշման N 1 հավելվածի 143-րդ կետով նախատեսված

դեպքերում)

 

Հանձնաժողովն արձանագրեց, որ`

 

1. Գլխավոր կապալառու` _______________________________________ կողմից

(անվանումը)

 

շահագործման ընդունմանն է ներկայացված շինարարական աշխատանքներն ավարտված

____________________________________________________________________

              (օբյեկտի անվանումը, շինարարական կապալի պայմանագրի N)

 

2. Շինարարական աշխատանքներն սկսված են` համաձայն ____________________

 

______________________________________________________________ կողմից

(շինարարության թույլտվություն տվող մարմնի անվանումը)

 

_____ ________ 20... թ. N _______ շինարարության թույլտվության

 

3. Շինարարությունն իրականացված է ___________________________________

 

______________________________________________________________________

(գլխավոր կապալառուի անվանումը, շինարարական կապալի պայմանագրի N)

 

__________________________________________________ կողմից

 

4. Շինարարության իրականացման ժամկետը`

 

աշխատանքների սկիզբը _______________________________

(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

աշխատանքների ավարտը _______________________________

(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

Շինարարության տևողությունը`

 

նախատեսված` ______________________

(ամիսներով)

 

փաստացի` _________________________

(ամիսներով)

 

5. Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են` ______________________________

(համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի)

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

6. Ընդունող հանձնաժողովին տրամադրված են հետևյալ փաստաթղթերը`

 

շինարարության թույլտվությունը _______________________________

հաստատված նախագծային փաստաթղթերը _________________________________

կատարողական փաստաթղթերը _____________________________________________

(N 1 հավելվածի 142-րդ կետով նախատեսված կազմով)

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Շահագործման ընդունմանը ներկայացված __________________________________

(օբյեկտի անվանումը)

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

Հանձնաժողովի նախագահ ____________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հանձնաժողովի անդամներ ____________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____________________________________

                          ____________________________________

                          ____________________________________

 

Կ.Տ

 

Ձև N 3-3

 

Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար (Հայաստանի Հանրապետության

օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավասու մարմին)

______________________________________________________________________

               (իրավասու մարմինը, ղեկավարի անունը, ազգանունը)

 

Կառուցապատող__________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը,

_____________________________________________________________________

էլեկտրոնային հասցեն, իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման

վկայականի համարը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ փաստագրել __________________________________________________

(նոր կառուցում, վերակառուցում, կապիտալ նորոգում

և այլն)

_____________________________________________________________________

(օբյեկտի անվանումը, մարզը, համայնքը, հողամասի գտնվելու վայրը, հասցեն)

 

_______________________________ ավարտված շինարարության շահագործումը:

 

Կից ներկայացնում եմ`

 

1. Ընդունող հանձնաժողովի ակտը N____ ____ __________ 20....թ.

2. Կատարողական փաստաթղթերի ցանկը _________ թերթ.

3. Ակտի ձևակերպման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարի մուծումը

հավաստող անդորրագիրը:

 

Կառուցապատող ______________________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ ____________ 20_____թ.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2015
N 912-Ն
Որոշում