Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 40 ...

 

 

040.0979.020915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 979-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 40, 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 115 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 122 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 25-ի «Երևանի «Զվարթնոց», «Էրեբունի» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների տարածքներում մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին» N 40 որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 30 հոդվածի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 20-ի «Ստեփանավանի օդանավակայանի տարածքում մաքսային հսկողության գոտի սահմանելու մասին» N 115 որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 30 հոդվածի» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 27-ի «Տավուշի մարզի «Բագրատաշեն», Շիրակի մարզի «Բավրա» և Լոռու մարզի «Գոգավան» պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողության գոտիներ սահմանելու մասին» N 122 որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 30 հոդվածին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.08.2015
N 979-Ն
Որոշում