Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐ ...

08.05.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.07.2000  -ից մինչեւ   08.05.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 12.02.02 թիվ 89-Կ հրաման)

i

322.0212.290999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

5 օգոստոսի 1999 թվականի թիվ 212-Կա

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 7-րդ կետի պահանջներով

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը (կցվում է):

2. Հասարակական-արտադրական նշանակության շենքերի և շինություններին հարող տարածքներում 5 և ավել հեկտար հողամասերի չափագրումը սեփականատիրոջ կամ օգտագործողների ցանկությամբ կատարվում է հանութագրման միջոցով (գեոդեզիական գործիքներով):

Հանութագրվող յուրաքանչյուր մեկ հեկտարի հանույթ կատարելու համար սահմանել վճար 10000 (տաս հազար) դրամ:

3. Նշված վճարների ցանկը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

 

    Համաձայնեցված է         Համաձայնեցված է           Հաստատված է

Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության էկոնոմիկայի նախարարության կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտե

 

_____________           ______________           _________________

       Լ. Բարխուդարյան              Ա. Դարբինյան            Մ. Վարդանյան

 

«05» օգոստոսի 1999թ. «05» օգոստոսի 1999թ.    «05» օգոստոսի 1999թ.

 

ՑԱՆԿ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, պետական, համայնքային, ոչ պետական հիմնարկներին և կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ տրված, գրավադրված անշարժ գույքի հաշվառում, գնահատում

 

1. ՉԱՓԱԳՐՈՒՄ --------------

 

ա/ Բնակելի նշանակության շենքերի և շինությունների

          չափագրում 1 քմ                                       20 դրամ

բ/ Հասարակական և արտադրական նշանակության շենքերի

          և  շինությունների չափագրում 1 քմ                     15 դրամ

       գ/ Հողամասերի չափագրում` յուրաքանչյուր 100 քմ          300 դրամ

դ/ Գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված,

i

ինչպես նաև համայնքների վարչական սահմաններում

գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի

          չափագրում` յուրաքանչյուր 1000 քմ                    120 դրամ

ե/ Ցանկապատերի, պարիսպների, հենապատերի չափագրում

          յուրաքանչյուր 1 գծամետր                               3 դրամ

       զ/ Տեղազննություն                                     2000 դրամ

1. Բնակելի շենքերի համար

2. Հասարակական և արտադրական նշանակության շենքերի

և շինությունների համար

       2.1. Մինչև  30 քմ մակերեսով                           1000 դրամ

       2.2. 30-ից մինչև  200 քմ մակերեսով                    2000 դրամ

       2.3. 200-ից մինչև  500 քմ մակերեսով                   5000 դրամ

       2.4. 500-ից մինչև  1000 քմ մակերեսով                 10000 դրամ

       2.5. 1000-ից մինչև  5000 քմ մակերեսով                30000 դրամ

       2.6. 5000-քմ և  ավել մակերեսով                       70000 դրամ

 

Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում քարտեզագրված տվյալների մուտքագրման և թվայնացման համար վերը նշված աշխատանքներին գումարվում է թվայնացման համար վճարը յուրաքանչյուր միավորի

համար                                                        500 դրամ:

(բաժինը փոփ. 12.07.00 թիվ 305-կ հրաման)

 

2. ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ------------------------

 

ա/ Անշարժ գույքի սահմանված մասշտաբով ուրվագծի

          և  հատակագծի կազմում` 1 թերթը                     1000 դրամ

       բ/ Յուրաքանչյուր լրացուցիչ թերթ գծագրի համար          600 դրամ

 

3. ԳՆԱՀԱՏՈՒՄ --------------

 

ա/ Շենքերի և շինությունների յուրաքանչյուր միավորի

         գնահատում                                          350 դրամ

       բ/ Հողամասերի յուրաքանչյուր միավորի գնահատում        350 դրամ

 

Սեփականատերերի պահանջով անշարժ գույքի չափագրման կամ տեղազննության, կամերալ և գնահատության աշխատանքները կարող են կատարվել`

 

Տեղեկատվության տրամադրման ժամանակ

2-րդ օրը, 3-րդ օրը, 4-րդ օրը սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 3, 2 և 1.5 գործակիցներ:

Պետական գրանցման աշխատանքները իրականացվում են 15 օրյա ժամկետում:

 

Պետական գրանցման ժամանակ սեփականատերերի պահանջով անշարժ գույքի չափագրման կամ տեղազննության, կամերալ և գնահատության աշխատանքները կարող են կատարվել`

 

5-րդ օրը, 8-րդ օրը և 12-րդ օրը սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 3, 2 և 1.5 գործակիցներ:

 

Անշարժ գույքի և նրա նկատմամբ իրավունքների վերաբերյալ

տեղեկատվության տրամադրում

 

1. Անշարժ գույքի նկատմամբ /բացառությամբ սեփականաշնորհված

գյուղատնտեսական նշանակության հողերի/ տեղեկատվության

          տրամադրում                                           5000 դրամ:

2. Սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողերի

յուրաքանչյուր միավորի /բացառությամբ տնամերձերի/

          նկատմամբ իրավունքների ուսումնասիրում                 1000 դրամ:

3. Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն

          և  հատակագծի տրամադրում                              5000 դրամ:

4. Օգտակալության /սերվիտուտ/ վերաբերյալ տրվող տեղեկանք   500 դրամ

5. Գրավի /հիփոթեք/ առկայության վերաբերյալ տրվող

          տեղեկանք                                              500 դրամ:

       6. Անշարժ գույքի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք        500 դրամ

7. Կադաստրային գնահատման արժեքի վերաբերյալ տրվող

          տեղեկանք                                              500 դրամ

8. Ընդհանուր սեփականության դեպքում սեփականատերերի թվի

          բաժնեմասերի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք          500 դրամ

9. Անավարտ /կիսակառույց/ շինությունների և մելիորատիվ

նախապատրաստվող հողերի, համապատասխանաբար, ըստ

ավարտվածության չափանիշների վերաբերյալ տրվող տեղեկանք 500 դրամ:

10. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող

          փաստաթղթերի կրկնօրինակ յուրաքանչյուր էջը               50 դրամ:

 

Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում առաջին պետական գրանցումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

* Տարածքային ստորաբաժանումների կողմից վերը նշված աշխատանքները կատարվում են օրվա ընթացքում:

 

Պետական գրանցման համար գանձվող վճարների

ցանկ

 

._______________________________________________________________________.

|1. Անշարժ գույքի` հողամասի, /բացառությամբ գյուղատնտեսա- |              |

|   կան նշանակության սեփականաշնորհված հողամասերի/ և      |              |

|   նրանց վրա ամրակայված շենքերի և  շինությունների նկատ- |              |

|   մամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և  դա- |              |

|   դարման պետական գրանցման համար                        |              |

|   ա/ օտարում /առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում/, |              |

|   բ/ կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն,                |              |

|   Առանձին իրավունքների գրանցում                        |  10000 դրամ  |

|   գ/ վարձակալություն /ենթավարձակալություն/,            |              |

|   դ/ անհատույց օգտագործում,                            |              |

|   ե/ գրավ, հիփոթեք,                                    |              |

|   զ/ ֆինանսական վարձակալություն /լիզինգ/,              |              |

|   է/ սերվիտուտներ,                                     |              |

|   ը/ այլ գույքային իրավունքներ                         |              |

|________________________________________________________|______________|

|2. Գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված,       |              |

i

|   ինչպես նաև  համայնքների վարչական սահմաններում        |              |

|   գտնվող պետական պահուստային ֆոնդի հողամասերի          |              |

|   /բացառությամբ տնամերձի և  այգեգործական               |              |

|   հողամասերի/ նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման   |              |

|   և  դադարման պետական գրանցման համար                   |              |

|   ա/ օտարում /առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում/, |              |

|   բ/ կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն,                |              |

|   Առանձին իրավունքների գրանցում                        |   2000 դրամ  |

|   գ/ վարձակալություն /ենթավարձակալություն/,            |              |

|   դ/ անհատույց օգտագործում,                            |              |

|   ե/ գրավ, հիփոթեք,                                    |              |

|   զ/ ֆինանսական վարձակալություն /լիզինգ/,              |              |

|   է/ սերվիտուտներ,                                     |              |

|   ը/ այլ գույքային իրավունքներ                         |              |

|________________________________________________________|______________|

|3. Անշարժ գույքի` հողամասի, /բացառությամբ գյուղատնտեսա- |              |

|   կան նշանակության սեփականաշնորհված հողամասերի/ և      |              |

|   նրանց վրա ամրակայված շենքերի և  շինությունների նկատ- |   2000 դրամ  |

|   մամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման |              |

|   համար                                                |              |

|________________________________________________________|______________|

|4. Գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամա-|              |

|   սերի /բացառությամբ տնամերձերի և  այգեգործական հողամա-|              |

|   սերի/ նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական|   1000 դրամ  |

|   գրանցման համար                                       |              |

|________________________________________________________|______________|

|5. Անշարժ գույքի կամ նրա մի մասի նկատմամբ սեփականության |              |

|   իրավունքից սեփականատիրոջ հրաժարվելու մասին պայմանա-  |   2000 դրամ  |

|   գրերի պետական գրանցման համար                         |              |

|________________________________________________________|______________|

|6. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման    |              |

|   իրավունքի գրանցման վկայականի կրկնօրինակ տալու համար  |   5000 դրամ  |

|________________________________________________________|______________|

|7. Վարձակալության իրավունքի գրանցման վկայականի կրկնօրի- |              |

|   նակ տալու համար                                      |   5000 դրամ  |

|________________________________________________________|______________|

|8. Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականի կրկնօրի-|              |

|   նակ տալու համար                                      |   5000 դրամ  |

._______________________________________________________________________.

(բաժինը փոփ. 12.07.00 թիվ 305-կ հրաման)

 

- Համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի

i

վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն

հանդիսացող գյուղատնտեսական նշանակության և պահուստային

ֆոնդի հողամասերի (պետական ֆոնդի ամառային արոտներ)

վարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների`

հիմք ընդունելով մարզպետների կողմից հաստատված տվյալ

     հողամասի հատակագիծը, պետական գրանցման վճար սահմանել`     2000 դրամ:

 

«Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և

համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման

մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածում

փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքով սահմանված մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը

սահմանված կարգով տրված դիմումների հիման վրա բնակարանային

ֆոնդի սեփականաշնորհումից և «Պետական բնակարանային ֆոնդի

բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքով սահմանված պետական սեփականություն

համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց

մասնավորեցումից ծագող սեփականության իրավունքի պետական

գրանցման, տվյալ բնակարանի չափագրման, կամերալ և

     գնահատության աշխատանքների համար սահմանել վճար`           1000 դրամ:

 

(պարբերությունները լրաց. 12.07.00 թիվ 305-կ հրաման)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«29» «09» 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32299152

 

 

pin
Կադաստրի կոմիտե
05.08.1999
N 212-Կա
Հրաման