Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1030 ...

 

 

040.1269.051115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2015 թվականի N 1269-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1030-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության 1-ին փուլի արդյունքների մասին «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերության կողմից ներկայացված հաշվետվությամբ հիմնավորված է համարվել 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրական էներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Էլեկտրական էներգիայի սակագների մեղմացման միջոցառման և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1030-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման նախաբանում «մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը» բառերը փոխարինել «մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար» բառերով.

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սահմանել, որ 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (համաձայնությամբ, յուրաքանչյուրը հավասար չափով)` սույն կետում նշված սպառողների օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը կվճարեն էլեկտրական էներգիայի` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագները մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ` հետևյալ չափերով`

1) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող բնակիչ սպառողների համար` ամսական սպառած ամբողջ էլեկտրական էներգիայի համար, և 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող` ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար`

ա. ցերեկային 48,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերային 38,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող` սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող սպառողների (բացառությամբ բնակչության)` այդպիսի յուրաքանչյուր առանձին համակարգում` ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման համար`

ա. ցերեկային 48,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերային 38,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):».

3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից նվազեցված սակագներով` հետևյալ չափերով`

1) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող բնակիչ սպառողների համար` ամսական սպառած ամբողջ էլեկտրական էներգիայի համար, և 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող` ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար`

ա. ցերեկայինը` 41,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերայինը` 31,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող` սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող սպառողների (բացառությամբ բնակչության)` այդպիսի յուրաքանչյուր առանձին համակարգում` ամսական մինչև 250 կՎտժ սպառման համար`

ա. ցերեկայինը` 41,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերայինը` 31,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի և N 2 հավելվածի 7-րդ կետի վերջին նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար սույն կետում նշված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրական էներգիայի սակագինն ընդունվում է գործող սակագնից 6,93 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցված չափով, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար նշված 6,93 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցումը կիրառվում է ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2015
N 1269-Ն
Որոշում