Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ...

 

 

118.0856.181215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        12            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11815496

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 դեկտեմբերի 2015 թվականի N 856-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 143-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 934-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 143-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցներ» հավելվածի`

i

1) 23.1 կետը «քսանապատիկը չգերազանցող գին ունեցող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին ենթակետի հիման վրա իրականացված պետական, ծառայողական և բանկային գաղտնիք պարունակող» բառերով,

2) ուժը կորցրած ճանաչել 376-րդ և 377-րդ կետերը,

i

3) «Լիազոր մարմնին ներկայացվող տարեկան ամփոփ հաշվետվության այլ բաղկացուցիչ աղյուսակներ» վերնագրով հավելված 10-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2015 թվականի դեկտեմբերի 10-ի

N 856-Ն հրամանի

 

«Հավելված 10

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի փետրվարի 17-ի

N 143-Ն հրամանի հավելվածի

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ (ՁԵՎԱՉԱՓ)

 

Կազմակերպության անվանումը

ՀՎՀՀ

Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար

 

1. Ներքին աուդիտի ստորաբաժանման (ՆԱՍ) ներքին գնահատումներ

 

._____________________________________________________________________.

|N |                 Նկարագիր                  |Ընթացիկ|Նախորդ|Նախորդ |

|  |                                           |տարի   |առաջին|երկրորդ|

|  |                                           |       |տարի  |տարի   |

|__|___________________________________________|_______|______|_______|

|1)|Տվյալ տարվա աուդիտի առաջադրանքների         |       |      |       |

|  |արդյունավետության գնահատման արդյունքները`  |       |      |       |

|  |համաձայն հավելված 13-ի մաս 1-ի             |       |      |       |

|__|___________________________________________|_______|______|_______|

|2)|Աուդիտի առաջադրանքների իրականացման որակի   |       |      |       |

|  |վերաբերյալ աուդիտի ենթարկվող միավորների    |       |      |       |

|  |կողմից տրված գնահատման արդյունքները`       |       |      |       |

|  |համաձայն հավելված 13-ի մաս 2-ի             |       |      |       |

|__|___________________________________________|_______|______|_______|

|3)|Ներքին աուդիտի ստորաբաժանման տվյալ տարվա   |       |      |       |

|  |աշխատանքների համապատասխանության գնահատման  |       |      |       |

|  |արդյունքները` համաձայն հավելված 14-ի       |       |      |       |

|  |(համապատասխանում է, մասամբ է               |       |      |       |

|  |համապատասխանում կամ չի համապատասխանում)    |       |      |       |

._____________________________________________________________________.

 

2. Ներքին աուդիտորներ

 

._____________________________________________________________________.

|N   |                 Նկարագիր                |Ընթացիկ|Նախորդ|Նախորդ |

|    |                                         |տարի   |առաջին|երկրորդ|

|    |                                         |       |տարի  |տարի   |

|____|_________________________________________|_______|______|_______|

|1)  |Ներքին աուդիտորների թվաքանակը, այդ թվում`|       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|1.1)|Որակավորված ներքին աուդիտորների թվաքանակը|       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|1.2)|ՈՒսուցանվող ներքին աուդիտորների թվաքանակը|       |      |       |

._____________________________________________________________________.

 

3. Ներքին աուդիտի միջավայրի միավորները

 

._____________________________________________________________________.

|N |                 Նկարագիր                  |Ընթացիկ|Նախորդ|Նախորդ |

|  |                                           |տարի   |առաջին|երկրորդ|

|  |                                           |       |տարի  |տարի   |

|__|___________________________________________|_______|______|_______|

|1)|Կազմակերպության միավորների քանակ           |       |      |       |

|__|___________________________________________|_______|______|_______|

|2)|Կազմակերպության գործառույթների քանակ       |       |      |       |

|__|___________________________________________|_______|______|_______|

|3)|Ներքին աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված  |       |      |       |

|  |միավորների քանակ                           |       |      |       |

|__|___________________________________________|_______|______|_______|

|4)|Ներքին աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված  |       |      |       |

|  |միավորների գործառույթների քանակ            |       |      |       |

|__|___________________________________________|_______|______|_______|

|5)|Հաշվետու ժամանակահատվածում ներքին աուդիտի  |       |      |       |

|  |ենթարկված միավորների քանակ                 |       |      |       |

|__|___________________________________________|_______|______|_______|

|6)|Հաշվետու ժամանակահատվածում ներքին աուդիտի  |       |      |       |

|  |ենթարկված միավորների փաստացի գնահատված     |       |      |       |

|  |գործառույթների քանակ                       |       |      |       |

._____________________________________________________________________.

 

4. Ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացված աուդիտի և խորհրդատվական ծառայությունների քանակներն` ըստ տեսակների

 

._____________________________________________________________________.

|N     |Փաստացի իրականացված աուդիտի կամ        |Ընթացիկ|Նախորդ|Նախորդ |

|      |խորհրդատվական ծառայության տեսակները    |տարի   |առաջին|երկրորդ|

|      |                                       |       |տարի  |տարի   |

|______|_______________________________________|_______|______|_______|

|1)    |Համակարգի գնահատման աուդիտ             |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|2)    |Կատարողականի աուդիտ                    |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|3)    |Ֆինանսական աուդիտ                      |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|4)    |Տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտ     |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|5)    |Համապատասխանության կամ իրավական աուդիտ |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|6)    |Գնումների աուդիտ, այդ թվում`           |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|6.1)  |Գնումների բազային միավորի քսանապատիկը  |       |      |       |

|      |գերազանցող գին ունեցող գնումների       |       |      |       |

|      |աուդիտ, այդ թվում`                     |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|6.1.1)|Գնման ընթացակարգի մասով                |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|6.1.2)|Պայմանագրի կատարման մասով              |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|6.2)  |Գնումների բազային միավորի քսանապատիկը  |       |      |       |

|      |չգերազանցող գին ունեցող գնումների      |       |      |       |

|      |աուդիտ, այդ թվում`                     |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|6.2.1)|Գնման ընթացակարգի մասով                |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|6.2.2)|Պայմանագրի կատարման մասով              |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|6.3)  |Պետական, ծառայողական և  բանկային       |       |      |       |

|      |գաղտնիք պարունակող գնումների, այդ      |       |      |       |

|      |թվում`                                 |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|6.3.1)|Գնման ընթացակարգի մասով                |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|6.3.2)|Պայմանագրի կատարման մասով              |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|7)    |Խորհրդատվության մատուցում ղեկավարության|       |      |       |

|      |որևէ  մի գործառույթի իրականացման       |       |      |       |

|      |ընթացքում                              |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|8)    |Օժանդակություն նման գործընթացների      |       |      |       |

|      |իրականացման ընթացքում                  |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|9)    |Տարբեր բնույթի ուսուցողական և          |       |      |       |

|      |վերապատրաստման դասընթացների            |       |      |       |

|      |կազմակերպում և  այլն                   |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|10)   |Այլ, այդ թվում`                        |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|10.1) |                                       |       |      |       |

|______|_______________________________________|_______|______|_______|

|11)   |Ընդամենը                               |       |      |       |

._____________________________________________________________________.

 

5. Ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից պլանավորված և իրականացված առաջադրանքների քանակը

 

._____________________________________________________________________.

|N   |                 Նկարագիր                |Ընթացիկ|Նախորդ|Նախորդ |

|    |                                         |տարի   |առաջին|երկրորդ|

|    |                                         |       |տարի  |տարի   |

|____|_________________________________________|_______|______|_______|

|1)  |Տարեկան ծրագրով պլանավորված              |       |      |       |

|    |առաջադրանքների քանակ, այդ թվում`         |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|1.1)|աուդիտորական առաջադրանքների քանակ        |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|1.2)|խորհրդատվական ծառայությունների քանակ     |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|2)  |Փաստացի իրականացված առաջադրանքների       |       |      |       |

|    |քանակը, այդ թվում`                       |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|2.1)|Աուդիտորական առաջադրանքների քանակ        |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|2.2)|խորհրդատվական ծառայությունների քանակ     |       |      |       |

._____________________________________________________________________.

 

6. Ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից իրականացված աուդիտի և արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկություններ

 

._____________________________________________________________________.

|N   |                 Նկարագիր                |Ընթացիկ|Նախորդ|Նախորդ |

|    |                                         |տարի   |առաջին|երկրորդ|

|    |                                         |       |տարի  |տարի   |

|____|_________________________________________|_______|______|_______|

|1)  |Վերջնական հաշվետվություններում           |       |      |       |

|    |ներկայացված անհամապատասխանությունների    |       |      |       |

|    |քանակ, այդ թվում`                        |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|1.1)|Օրենքների և  այլ իրավական ակտերի նկատմամբ|       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|1.2)|Կազմակերպության գործունեությանն առնչվող  |       |      |       |

|    |այլ պայմանների (պայմանագրեր, գերատեսչական|       |      |       |

|    |նորմատիվային ակտեր և  այլն) նկատմամբ     |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|2)  |Վերջնական հաշվետվություններում           |       |      |       |

|    |ներկայացված առաջարկությունների քանակ     |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|3)  |Աուդիտորական առաջադրանքների արդյունքում  |       |      |       |

|    |կազմված գործողությունների ծրագրով        |       |      |       |

|    |նախատեսված միջոցառումների քանակը, այդ    |       |      |       |

|    |թվում`                                   |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|3.1)|Գործողությունների ծրագրով սահմանված      |       |      |       |

|    |ժամկետում իրականացված միջոցառումների     |       |      |       |

|    |քանակը                                   |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|3.2)|Գործողությունների ծրագրով սահմանված      |       |      |       |

|    |ժամկետի խախտումով իրականացված            |       |      |       |

|    |միջոցառումների քանակը                    |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|3.3)|Գործողությունների ծրագրով սահմանված,     |       |      |       |

|    |սակայն չիրականացված միջոցառումների քանակը|       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|3.4)|Գործողությունների ծրագրով սահմանված      |       |      |       |

|    |ժամկետում գտնվող միջոցառումների քանակը   |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|4)  |Առաջադրանքների արդյունքում արձանագրված   |       |      |       |

|    |անհամապատասխանությունների քանակը, այդ    |       |      |       |

|    |թվում`                                   |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|4.1)|Իրավապահ մարմիններին փոխանցված           |       |      |       |

|____|_________________________________________|_______|______|_______|

|4.2)|Ինքնուրույն կանխված                      |       |      |       |

._____________________________________________________________________.

 

Լրացման կարգը

 

Աղյուսակներում հանդիպող ստորև բերված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստով.

 

1. Ընթացիկ տարի է համարվում այն տարին, որի ընթացքում իրականացված աշխատանքների մասով կազմվում է տարեկան հաշվետվություն, օրինակ` 2014 թվականի տարեկան հաշվետվության պարագայում ընթացիկ տարի է համարվում 2014 թվականը:

2. Նախորդ առաջին տարի է համարվում այն տարին, որը նախորդում է ընթացիկ տարվան (օրինակ` 2014 թվականի տարեկան հաշվետվության պարագայում նախորդ առաջին տարի է համարվում 2013 թվականը:

3. Նախորդ երկրորդ տարի` օրինակ, 2014 թվականի տարեկան հաշվետվության պարագայում նախորդ երկրորդ տարի է համարվում 2012 թվականը:

4. Անհամապատասխանություններ են համարվում օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմաններին չհամապատասխանող դեպքերը: Անհամապատասխանությունների բացահայտման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել վերջիններիս նկարագրությունը տարեկան հաշվետվության ամփոփագրում:

5. Կազմակերպության միավորի գործառույթները կարգավորվում են իրավական ակտերով, կանոնակարգերով և այլ ակտերով:

6. I աղյուսակ

1) Աղյուսակի 1-ին և 2-րդ տողերի գնահատման արդյունքները հաշվարկվում են կոնկրետ ժամանակահատվածում (ընթացիկ տարի կամ նախորդ առաջին տարի կամ նախորդ երկրորդ տարի) իրականացված աուդիտի բոլոր առաջադրանքների համար կազմված համապատասխան ստուգաթերթերի հիման վրա: Այդ նպատակով կազմվում է ամփոփ ստուգաթերթ, որի յուրաքանչյուր տողը պետք է արտացոլի բոլոր առաջադրանքների համար կազմված համապատասխան ստուգաթերթերի նույն տողերի գնահատականների միջին ցուցանիշը: Օրինակ, աուդիտի առաջադրանքների արդյունավետության գնահատման արդյունքը հաշվարկելու համար անհրաժեշտ է կազմել ամփոփ ստուգաթերթ, որի յուրաքանչյուր տողում պետք է արտացոլվի բոլոր առաջադրանքների համար կազմված աուդիտի առաջադրանքների արդյունավետության ստուգաթերթերի տվյալ տողի միջին գնահատականը: Այս սկզբունքով ստուգաթերթը լրացնելուց հետո անհրաժեշտ է ամփոփել և ստանալ ամփոփ ստուգաթերթի միջին գնահատական, որը հանդիսանում է գնահատման արդյունք: Ընդ որում, նշված ամփոփ ստուգաթերթերը հանդիսանում են Լիազոր մարմնին ներկայացվող տարեկան ամփոփ հաշվետվության բաղկացուցիչ մաս,

2) աղյուսակի 1-ին տողի վանդակներում լրացվում են 1-ին կետում ներկայացված ձևով հաշվարկված համապատասխան տարվա ընթացքում իրականացված բոլոր աուդիտորական առաջադրանքների արդյունավետությունը գնահատելու համար լրացված ստուգաթերթերի միջին գնահատականները,

3) աղյուսակի 2-րդ տողի վանդակներում լրացվում են 1-ին կետում ներկայացված ձևով հաշվարկված համապատասխան տարվա ընթացքում իրականացված բոլոր առաջադրանքների որակի վերաբերյալ աուդիտի ենթարկվող միավորների կողմից տրված ստուգաթերթերի միջին գնահատականները,

4) աղյուսակի 3-րդ տողի վանդակներում լրացվում են ներքին աուդիտի ստորաբաժանման տվյալ տարվա աշխատանքների համապատասխանության գնահատման արդյունքները (հավելված 14-ի ամփոփ գնահատականը):

7. II աղյուսակ

1) աղյուսակի 1-ին տողում լրացվում է այն աուդիտորների թվաքանակը, որոնք աշխատել են հաշվետու ժամանակահատվածներում, ընդ որում` այս վանդակում նշված թիվը հանդիսանում է աղյուսակի 2-րդ և 3-րդ տողերում` ըստ տարիների լրացված թվերի հանրագումարը,

2) աղյուսակի 2-րդ տողում լրացվում է տվյալ ժամանակահատվածում աշխատած այն աուդիտորների թվաքանակը, որոնք ունեցել են որակավորում,

3) աղյուսակի 3-րդ տողում լրացվում է տվյալ ժամանակահատվածում աշխատած այն աուդիտորների թվաքանակը, որոնք հանդիսացել են ուսուցանվող աուդիտոր:

8. III աղյուսակ

1) աղյուսակի 1-ին տողում նշվում է հանրային հատվածի կազմակերպության միավորների քանակը: Կազմակերպության միավորներ են համարվում կառուցվածքային ստորաբաժանումները (բաժինները), առանձնացված ստորաբաժանումները, պետական (համայնքային) հիմնարկները, ինչպես նաև կազմակերպության կառավարմանը հանձնված պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները, 50 տոկոսից ավելի պետական (համայնքային) մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները,

2) աղյուսակի 2-րդ տողում նշվում է հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության միավորների բոլոր հնարավոր գործառույթների քանակը,

3) աղյուսակի 3-րդ տողում նշվում է հաշվետու ժամանակահատվածի համար հաստատված կազմակերպության ներքին աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված աուդիտի ենթակա միավորների քանակը,

4) աղյուսակի 4-րդ տողում նշվում է հաշվետու ժամանակահատվածի համար հաստատված կազմակերպության ներքին աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված միավորների աուդիտի ենթակա գործառույթների քանակը,

5) աղյուսակի 5-րդ տողում նշվում է այն միավորների քանակը, որտեղ հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացվել է ներքին աուդիտ,

6) աղյուսակի 6-րդ տողում նշվում է աուդիտի ենթարկված միավորների այն գործառույթների քանակը, որոնք ուսումնասիրվել են հաշվետու ժամանակահատվածում ներքին աուդիտի իրականացման ընթացքում:

9. IV աղյուսակ

1) աղյուսակի 1-10-րդ տողերում` բացառությամբ 6.1, 6.1.1, 6.1.2, 6.2, 6.2.1, 6.2.2, 6.3, 6.3.1, 6.3.2 և 10.1, 10.2... տողերը, ըստ տարիների լրացված ցուցանիշների հանրագումարը լրացվում է աղյուսակի 11-րդ տողի համապատասխան վանդակում: Աղյուսակի 6-րդ տողի վանդակներում լրացված թվերը 6.1, 6.2 և 6.3 տողերի համապատասխան վանդակներում նշված թվերի հանրագումարն են, իսկ 6.1, 6.2 և 6.3 տողերի վանդակներում լրացված թվերը համապատասխանաբար` 6.1.1 ու 6.1.2, 6.2.1 ու 6.2.2 և 6.3.1 ու 6.3.2 տողերի համապատասխան վանդակներում նշված թվերի հանրագումարներն են, և 10-րդ տողի վանդակներում լրացված թվերը 10.1, 10.2.... տողերի համապատասխան վանդակներում լրացված թվերի հանրագումարն է: Ընդ որում, աղյուսակի 11-րդ տողի տվյալ տարվա թիվը համապատասխանում է 5-րդ աղյուսակի 2-րդ տողի համապատասխան թվին, աղյուսակի 1-6-րդ տողերի, իսկ այլ աուդիտի ծառայության առկայության դեպքում նաև 10-րդ տողի համապատասխան ենթակետ(եր)ի հանրագումարը համապատասխանում է 5-րդ աղյուսակի 2.1 տողի թվին, աղյուսակի 7-9-րդ տողերի, իսկ այլ խորհրդատվական ծառայության առկայության դեպքում նաև 10-րդ տողի համապատասխան ենթակետ(եր)ի հանրագումարը` 5-րդ աղյուսակի 2.2 տողի թվին:

10. V աղյուսակ

1) աղյուսակի 1-ին տողում լրացվում է տարեկան ծրագրի առաջին հաստատման պահին ծրագրով սահմանված առաջադրանքների քանակը:

11. VI աղյուսակ

1) աղյուսակի 1-ին տողում լրացվում է անհամապատասխանությունների այն քանակը, որը նշվում է վերջնական հաշվետվություններում, ընդ որում` այս տողի յուրաքանչյուր վանդակում նշված թիվը հանդիսանում է 1.1 և 1.2 տողերի համապատասխան վանդակներում նշված թվերի հանրագումարը,

2) աղյուսակի 2-րդ տողում լրացվում է վերջնական հաշվետվություններում նշված անհամապատասխանությունների վերացմանն ուղղված առաջարկությունների քանակը,

3) աղյուսակի 3-րդ տողում լրացվում է կազմակերպության ղեկավարի և ներքին աուդիտի կոմիտեի հետ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աուդիտի առաջադրանքների հաշվետվությունների քննարկման արդյունքում կազմված գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումների քանակը, ընդ որում, այս տողի վանդակներում նշվում են 3.1-3.4 տողերի համապատասխան վանդակներում նշված թվերի հանրագումարները,

4) աղյուսակի 3.1 տողում լրացվում է գործողությունների ծրագրերով սահմանված ժամկետում իրականացված միջոցառումների քանակն` ըստ տարիների,

5) աղյուսակի 3.2 տողում լրացվում է գործողությունների ծրագրերով սահմանված ժամկետի խախտմամբ իրականացված միջոցառումների քանակն` ըստ տարիների,

6) աղյուսակի 3.3 տողում լրացվում է գործողությունների ծրագրերով սահմանված, սակայն, չիրականացված միջոցառումների քանակն` ըստ տարիների,

7) աղյուսակի 3.4 տողում լրացվում է գործողությունների ծրագրերով սահմանված ժամկետում իրականացման ընթացքում գտնվող միջոցառումների քանակն` ըստ տարիների,

8) աղյուսակի 4-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աուդիտի առաջադրանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների քանակն ըստ տարիների, որը համապատասխանում է աղյուսակի 4.1 և 4.2 տողերի համապատասխան վանդակում նշված թվի հանրագումարին:»:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
10.12.2015
N 856-Ն
Հրաման