040.0518.250516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2016 թվականի N 518-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.2-րդ և 7.3-րդ կետերով.
«7.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի N 27 հասցեում գտնվող շենքում բնակարան ստացող սոցիալապես անապահով անձանց ցուցակը` համաձայն N 6 հավելվածի:
7.3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի Երիտասարդության փողոցում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններից տուն ստացող սոցիալապես անապահով անձանց ցուցակը` համաձայն N 7 հավելվածի:».
i
2) որոշումը լրացնել նոր` NN 6 և 7 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թվականի մայիսի 19-ի
N 518-Ն որոշման
«Հավելված N 6
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 2-ի
N 1009-Ն որոշման
ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ N 27 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ
._____________________________________________________________________.
|NN |Դիմողի |Դիմողի |Ընտանիքի |Բնակության |Անձնագրի |
|ը/կ|ազգանունը, |(ընտանիքի) |անդամների|վայրը |տվյալները |
| |անունը, |սոցիալական |թիվը | | |
| |հայրանունը |կարգավիճակը | | | |
|___|___________|______________|_________|_____________|______________|
|1. |Գրիգորյան |միածնող |2 |քաղ. Մարալիկ,|AM0446987, |
| |Հերմինե |ընտանիք | |Հաղթանակի փ.,|06.09.2011 թ.,|
| |Ազատի | | |5 շ., բն. 2 |022 |
|___|___________|______________|_________|_____________|______________|
|2. |Անդիկյան |միայնակ |1 |քաղ. Մարալիկ,|AN0751578, |
| |Արտակ |կենսաթոշակառու| |Մադաթյան փ., |18.12.2013 թ.,|
| |Համլետի | | |1 Ա շ., բն. 7|022 |
|___|___________|______________|_________|_____________|______________|
|3. |Անանիկյան |միայնակ |1 |քաղ. Մարալիկ,|AN0249102, |
| |Հասմիկ |կենսաթոշակառու| |Ձերժինսկի փ.,|08.11.2012 թ.,|
| |Ալեքսանի | | |16 շ., բն. 1 |022 |
|___|___________|______________|_________|_____________|______________|
|4. |Սուքիասյան |միայնակ |1 |քաղ. Մարալիկ,|AN0312850, |
| |Շուշանիկ |կենսաթոշակառու| |Ձերժինսկի փ.,|25.05.2011 թ.,|
| |Կառլենի | | |8 շ., բն. 32 |022 |
|___|___________|______________|_________|_____________|______________|
|5. |Գալստյան |միայնակ |1 |քաղ. Մարալիկ,|AN0875804, |
| |Ալվարդ |կենսաթոշակառու| |Թումանյան փ.,|19.09.2012 թ.,|
| |Վոլոդյայի | | |տն. 39 |022 |
|___|___________|______________|_________|_____________|______________|
|6. |Աղաբաբյան |սատարող |3 |քաղ. Մարալիկ,|000402487, |
| |Մանվել |ընտանիք | |Թումանյան փ.,|23.12.2013 թ.,|
| |Գագիկի | | |տն. 22 |022 |
|___|___________|______________|_________|_____________|______________|
|7. |Մելիքյան |սատարող |5 |քաղ. Մարալիկ,|AG0211606, |
| |Գոռ |ընտանիք | |Շիրազի փ., |06.02.2004 թ.,|
| |Գուրգենի | | |տնակ 1 |022 |
._____________________________________________________________________.
«:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թվականի մայիսի 19-ի
N 518-Ն որոշման
«Հավելված N 7
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 2-ի
N 1009-Ն որոշման
ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ «ՎԱՐՊԵՏԱՑ» ԹԱՂԱՄԱՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՑ ՏՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԱՆՁԱՆՑ
._____________________________________________________________________.
|NN |Դիմողի |Դիմողի |Ընտանիքի |Բնակության |Անձնագրի |
|ը/կ|ազգանունը, |(ընտանիքի) |անդամների|վայրը |տվյալները |
| |անունը, |սոցիալական |թիվը | | |
| |հայրանունը |կարգավիճակը | | | |
|___|___________|________________|_________|___________|______________|
|1. |Անտոնյան |մանկական |2 |ՀՀ Լոռու |AG0493416, |
| |Հայկանուշ |խնամակալական | |մարզ, գյուղ|23.06.2005 թ.,|
| |Արշակի |կազմակերպություն| |Դարպաս, |018 |
| | | | |3 փ., | |
| | | | |2 փկղ., | |
| | | | |տնակ 1 | |
._____________________________________________________________________.
«: