Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ...

 

 

040.0737.180716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2016 թվականի N 737-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 27,445.0 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի`

1) Արագածոտնի, Աղձքի և Ոսկեվազի համայնքներում կարկտահարության հետևանքով վնասված շենք-շինությունների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով` 4,745.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` համաձայն N 1 հավելվածի.

2) հակակարկտային կայանների ձեռքբերման և տեղակայման համար 19,600.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով), որից`

ա. Աշտարակի համայնքում` 5,600.0 հազ. դրամ,

բ. Սասունիկի համայնքում` 2,800.0 հազ. դրամ,

գ. Օհանավանի համայնքում` 5,600.0 հազ. դրամ,

դ. Կարբիի համայնքում` 5,600.0 հազ. դրամ.

3) Արագածոտնի համայնքում կարկտահարության հետևանքով վնասված տանիքները վերանորոգելու նպատակով թիթեղներ ձեռք բերելու համար` 3,100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով), որից`

ա. դպրոցի մարզադահլիճի վնասված տանիքի համար` 400.0 հազ. դրամ,

բ. մշակույթի տան վնասված տանիքի համար` 1,800.0 հազ. դրամ,

գ. փոքր ծավալի վնասներ կրած տների տանիքների համար` 900.0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 61,600.0 հազ. դրամ հակակարկտային կայանների ձեռքբերման և տեղակայման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով), որից` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի`

1) Նորակերտի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

2) Բաղրամյանի (Էջմիածնի շրջ.) համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

3) Դաշտի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

4) Այգեշատի (Էջմիածնի շրջ.) համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

5) Ամբերդի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

6) Լեռնամերձի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

7) Աղավնատունի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

8) Արագածի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

9) Մայիսյանի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

10) Նորավանի համայնքում` 2,800.0 հազ. դրամ.

11) Լուկաշինի համայնքում` 2,800.0 հազ. դրամ.

12) Արգինայի համայնքում` 5.600.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու, Շահումյանի, Եղեգնուտի, Դեբետի, Անտառամուտի և Թումանյանի համայնքների հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 16,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով), որից` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`

1) Ալավերդու համայնքին` 10,000.0 հազ. դրամ.

2) Շահումյանի համայնքին` 3,000.0 հազ. դրամ.

3) Եղեգնուտի համայնքին` 500.0 հազ. դրամ.

4) Դեբետի համայնքին` 500.0 հազ. դրամ.

5) Անտառամուտի համայնքին` 300.0 հազ. դրամ.

6) Թումանյանի համայնքին` 1,700.0 հազ. դրամ:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի հուլիսի 14-ի

N 737-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ՈՍԿԵՎԱԶԻ ԵՎ ԱՂՁՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ազգանունը    |Անունը  |Հայրանունը|Ծննդյան |Անձնագրի   |Ֆինանսական|

|ը/կ|             |        |          |տարեթիվը|/նույնակա- |աջակցու-  |

|   |             |        |          |        |նացման     |թյան չափը |

|   |             |        |          |        |քարտի      |(դրամ)    |

|   |             |        |          |        |տվյալները  |          |

|_____________________________________________________________________|

|ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՀԱՄԱՅՆՔ                                                   |

|_____________________________________________________________________|

|1. |Պողոսյան     |Գրիշա   |Ավետիսի   |1950    |AM0893463  |220000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|2. |Շահինյան     |Սուրիկ  |Միսակի    |1948    |00 4340063 |280000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|3. |Ղազարյան     |Արմեն   |Արշակի    |1962    |00 7801327 |310000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|4. |Խաչատրյան    |Գոհար   |Գուրգենի  |1954    |00 4611091 |280000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|5. |Շաղոյան      |Արամայիս|Սերոբի    |1941    |AG0299388  |390000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|6. |Հովհաննեսյան |Մխիթար  |Վանիկի    |1974    |AK0222993  |105000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|7. |Սահակյան     |Սամվել  |Հակոբի    |1963    |AM0219110  |130000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|8. |Ներսիսյան    |Ժիրայր  |Հաբեթի    |1961    |AF0406395  |80000.0   |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|9. |Մինասյան     |Գարեգին |Օնիկի     |1973    |AK0500973  |210000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|10.|Ներսիսյան    |Վաղինակ |Հապետնակի |1953    |AM0539940  |180000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|11.|Նադոյան      |Վահան   |Հրաչի     |1960    |AM0457908  |80000.0   |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|12.|Միքայելյան   |Գալուստ |Սամսոնի   |1976    |AH0361568  |270000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|13.|Մնացականյան  |Հովիկ   |Վահրիճի   |1961    |00 2989689 |270000.0  |

|_____________________________________________________________________|

|ՈՍԿԵՎԱԶԻ ՀԱՄԱՅՆՔ                                                     |

|_____________________________________________________________________|

|14.|Գրիգորյան    |Վահան   |Գրիգորի   |1963    |AH0601028  |250000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|15.|Աբրահամյան   |Արսեն   |Բագրատի   |1971    |AM027840011|250000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|16.|Սահակյան     |Արամայիս|Լևիկի     |1957    |AF0352962  |290000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|17.|Մարտիրոսյան  |Աղավնի  |Գարեգինի  |1958    |AH0540143  |250000.0  |

|_____________________________________________________________________|

|ԱՂՁՔԻ ՀԱՄԱՅՆՔ                                                        |

|_____________________________________________________________________|

|18.|Ավդալյան     |Արագած  |Գրիգորի   |1970    |AM0867180  |290000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|19.|Ավդալյան     |Վարդան  |Ռազմիկի   |1969    |AM0894602  |250000.0  |

|___|_____________|________|__________|________|___________|__________|

|20.|Գասպարյան    |Անդրանիկ|Ֆլիտի     |1971    |AN0362689  |360000.0  |

|_____________________________________|________|___________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                             |        |           |4745000.0 |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.2016
N 737-Ն
Որոշում