Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾ ...

 

 

040.0798.040816

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2016 թվականի N 798-Ն

 

«ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 12-րդ և 42-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):

2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100.0 հազ. դրամ, որը բաժանված է 100 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

3. Ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

4. «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հատկացնել 100.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):

5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և բաժնետոմսերի դիմաց վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում`

1) ձևավորել ընկերության գործադիր մարմին.

2) հաստատել ընկերության կանոնադրությունը.

3) ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերության պետական գրանցումը.

4) «ԷՆԵՐԳԱԻՄՊԷՔՍ» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման հետ կապված վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

i

6. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի օգոստոսի 4-ի

N 798-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________.

|                          |Ցուցանիշների փոփոխությունը|

|                          |(նվազեցումները նշված են   |

|                          |փակագծերում)              |

|__________________________|__________________________|

|1. Եկամուտների գծով       |            -             |

|__________________________|__________________________|

|2. Ծախսերի գծով           |         (100.0)          |

|__________________________|__________________________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)  |         (100.0)          |

._____________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի օգոստոսի 4-ի

N 798-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման   |Ցուցանիշների     |

|աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները|փոփոխությունը    |

|                                         |(մուտքերի        |

|                                         |ավելացումները    |

|                                         |նշված են դրական  |

|                                         |նշանով, իսկ      |

|                                         |ելքերինը`        |

|                                         |փակագծերում)     |

|                                         |_________________|

|                                         |ինն ամիս |  տարի |

|_________________________________________|_________|_______|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                 |(100.0)  |(100.0)|

|_________________________________________|_________|_______|

|այդ թվում`                               |         |       |

|_________________________________________|_________|_______|

|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը          |(100.0)  |(100.0)|

|_________________________________________|_________|_______|

|այդ թվում`                               |         |       |

|_________________________________________|_________|_______|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ              |(100.0)  |(100.0)|

|_________________________________________|_________|_______|

|այդ թվում`                               |         |       |

|_________________________________________|_________|_______|

|2.2. Բաժնետոմսերի և  կապիտալում այլ      |(100.0)  |(100.0)|

|մասնակցության ձեռքբերում                 |         |       |

|_________________________________________|_________|_______|

|«Էներգաիմպեքս» ՓԲԸ                       |(100.0)  |(100.0)|

|_________________________________________|_________|_______|

|ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների      |(100.0)  |(100.0)|

|նախարարություն                           |         |       |

.___________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2016 թվականի օգոստոսի 4-ի

N 798-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._______________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական    |Ցուցանիշների       |

|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի,    |փոփոխությունը      |

|նը|մ |  |դասերի և  դրանք իրականացնող       |(գումարների        |

|  |բ |  |մարմինների անվանումները           |նվազեցումը նշվում է|

|  |ը |  |                                  |փակագծերում)       |

|  |  |  |                                  |___________________|

|  |  |  |                                  |ինն ամիս|   տարի   |

|__|__|__|__________________________________|________|__________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ                          | (100.0)|   (100.0)|

|__|__|__|__________________________________|________|__________|

|  |  |  |այդ թվում`                        |        |          |

|__|__|__|__________________________________|________|__________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ       | (100.0)|   (100.0)|

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ                |        |          |

|__|__|__|__________________________________|________|__________|

|  |  |  |այդ թվում`                        |        |          |

|__|__|__|__________________________________|________|__________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների   | (100.0)|   (100.0)|

|  |  |  |պահուստային ֆոնդ                  |        |          |

|__|__|__|__________________________________|________|__________|

|  |  |  |այդ թվում`                        |        |          |

|__|__|__|__________________________________|________|__________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |(100.0) |   (100.0)|

._______________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2016 թվականի օգոստոսի 4-ի

N 798-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական   |Ցուցանիշների       |

|դասակարգման հոդվածների անվանումները |փոփոխությունը      |

|                                    |(գումարների        |

|                                    |նվազեցումը նշվում է|

|                                    |փակագծերում)       |

|                                    |___________________|

|                                    |ինն ամիս|   տարի   |

|____________________________________|________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                            | (100.0)|   (100.0)|

|____________________________________|________|__________|

|այդ թվում`                          |        |          |

|____________________________________|________|__________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                      | (100.0)|   (100.0)|

|____________________________________|________|__________|

|այդ թվում`                          |        |          |

|____________________________________|________|__________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                          | (100.0)|   (100.0)|

|____________________________________|________|__________|

|այդ թվում`                          |        |          |

|____________________________________|________|__________|

|Պահուստային միջոցներ                | (100.0)|   (100.0)|

.________________________________________________________.

 

_________________________________________

ԻՐՏԵԿ - NN 5 և 6 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2016
N 798-Ն
Որոշում