Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ ...

 

 

040.1019.101016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2016 թվականի N 1019-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև 2007 թվականի հուլիսի 7-ին ստորագրված` Գործնական փոխըմբռնման հուշագրի համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը (այսուհետ` նախարարություն) որպես օժանդակություն տրամադրված ու նախարարության աշխատակազմի և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) միջև 2008 թվականի նոյեմբերի 1-ին կնքված հանձնարարության պայմանագրի համաձայն ընկերության կողմից իր կարիքների համար օգտագործված և կողմերի փոխհարաբերություններում 2016 թվականի մայիսի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության նկատմամբ որպես ընկերության պարտք ձևակերպված գազաբաշխիչ համակարգերի սարքավորումների և պարագաների դիմաց 630,705.1 հազ. դրամի վճարումն ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և սույն որոշման 2-րդ կետին համապատասխան հատկացվող գումարով պայմանավորված գնումների պլանի փոփոխությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի, «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության (Ռուսաստանի Դաշնություն) միջև` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` նախարարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված 2014 թվականի հունվարի 16-ի «Բաժնետոմսերի առուվաճառքի» պայմանագրի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` նախարարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2014 թվականի հունվարի 31-ին կնքված Փոխհատուցման տրամադրման պայմանագրի համաձայն «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ փոխհատուցման գումարի վճարման նպատակով նախարարությանը 2016 թվականին հատկացնել 415,106.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

i

3. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջե մուտքագրումից հետո:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 1, 2 և 3 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2016
N 1019-Ն
Որոշում