Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 15 ...

 

 

040.1025.111016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2016 թվականի N 1025-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 46,033.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.12 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարի հաշվին ձեռքբերումները «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կատարվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությամբ ու 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված դրույթները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի հոկտեմբերի 6-ի

N 1025-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՍԻՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Տեսականու անվանումը                    |Միավորի քաշը   |Քանակը   |

|ը/կ|                                       |(կգ)           |(հատ)    |

|   |                                       |_______________|         |

|   |                                       |նետտո  |բրուտտո|         |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|1. |Բոխիի մարինադ                          |0.73   |1.08   |500.00   |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|2. |Շուշանի մարինադ                        |0.73   |1.08   |500.00   |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|3. |Լոլիկի մածուկ                          |0.96   |1.50   |300.0    |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|4. |Լոլիկ` սեփական հյութում                |1.0    |1.48   |600.0    |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|5. |Խորոված բանջարեղեն                     |0.95   |1.15   |900.0    |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|6. |Ծիծակ                                  |0.63   |1.00   |300.0    |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|7. |Ընկույզի մուրաբա                       |0.47   |0.66   |3000.00  |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|8. |Վարդի մուրաբա                          |0.47   |0.66   |2000.0   |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|9. |Մսի պահածո                             |0.33   |0.37   |11000.0  |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|10.|Հոնի մուրաբա                           |0.93   |1.23   |3600.0   |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|11.|Բանջարեղենային խառնուրդ                |0.55   |0.90   |1500.0   |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|12.|Լեչո                                   |0.72   |1.05   |600.00   |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|13.|Իմամբայալդի                            |0.47   |0.72   |600.00   |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|14.|Տապակած բանջարեղեն                     |0.45   |0.70   |600.0    |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|15.|Սմբուկի խավիար                         |0.52   |0.87   |1500.0   |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|16.|Կեռասի մուրաբա                         |0.47   |0.66   |1500.00  |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|17.|Թխվածքաբլիթ «Շանթ»                     |5.00   |5.30   |100.0    |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|18.|Թխվածքաբլիթ «Մոսկվա Կրեկեր»            |5.00   |5.30   |80.0     |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|19.|Վաֆլի` շոկոլադային                     |5.00   |5.30   |60.0     |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|20.|Վաֆլի` կաթնային                        |5.00   |5.30   |60.0     |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|21.|Սուֆլե` մրգային                        |2.00   |2.20   |60.0     |

|___|_______________________________________|_______|_______|_________|

|22.|Կարամել «Փոքրիկ»                       |4.00   |4.30   |50.0     |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի հոկտեմբերի 6-ի

N 1025-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՍԻՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Ապրանքի անվանումը                                        |Քանակը     |

|                                                         |(հատ/զույգ)|

|_________________________________________________________|___________|

|                           1                             |     2     |

|_________________________________________________________|___________|

|Մանկական բաճկոններ` 2-16 տարեկանի                        |1668       |

|_________________________________________________________|___________|

|Կանացի բաճկոններ                                         |1330       |

|_________________________________________________________|___________|

|Տղամարդու բաճկոններ                                      |1502       |

|_________________________________________________________|___________|

|Այլ բամբակյա խառնուրդային կտորից կանացի և  տղամարդու     |8326       |

|վերնազգեստ (տաբատ, կիսաշրջազգեստ, բլուզ և  այլն) ավելի   |           |

|քան 200 տեսակի                                           |           |

|_________________________________________________________|___________|

|Մանկական բոդի` 6-12 ամսականի                             |200        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական բոդի` 0-6 ամսականի                              |200        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական բոդի` կիսաթև,  6-12 ամսականի                    |200        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական բոդի` կիսաթև,  0-6 ամսականի                     |200        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական ամբողջական հագուստ (պոլզունոկ)` 6-12 ամսականի   |200        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական շապիկ` 6-12 ամսականի                            |200        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական շապիկ` 0-6 ամսականի                             |200        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական շապիկ` կիսաթև,  6-12 ամսականի                   |200        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական շապիկ` կիսաթև,  0-6 ամսականի                    |200        |

|_________________________________________________________|___________|

|Նորածնի շապիկ` 6-12 ամսականի                             |200        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական կիսաթև  շապիկ` 1-2 տարեկանի                     |200        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական կիսաթև  շապիկ` 3-4 տարեկանի                     |200        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական կոմբինիզոն                                      |100        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական կոմբինիզոն` կիսաթև                              |200        |

|_________________________________________________________|___________|

|Տղամարդու գուլպա                                         |1002       |

|_________________________________________________________|___________|

|Կանացի գուլպա                                            |474        |

|_________________________________________________________|___________|

|Պատանու գուլպա                                           |480        |

|_________________________________________________________|___________|

|Մանկական գուլպա                                          |540        |

|_________________________________________________________|___________|

|Անթև  մայկա                                              |7900       |

|_________________________________________________________|___________|

|Տղամարդու անդրավարտիք` սպիտակ, 1x3                       |3900       |

|_________________________________________________________|___________|

|Կանացի վարտիք                                            |300        |

|_________________________________________________________|___________|

|Կամուֆլյաժ տաբատ                                         |300        |

|_________________________________________________________|___________|

|Տղայի կիսավարտիք                                         |2000       |

|_________________________________________________________|___________|

|Տղամարդու անդրավարտիք` սև                                |1500       |

|_________________________________________________________|___________|

|Տղամարդու կիսավարտիք                                     |500        |

|_________________________________________________________|___________|

|Ծածկոց                                                   |2000       |

|_________________________________________________________|___________|

|Սպորտային համազգեստ                                      |50         |

|_________________________________________________________|___________|

|Տղամարդու կիսաթև  վերնաշապիկ` «պիկե»                     |600        |

|_________________________________________________________|___________|

|Հոսանքի գեներատոր LW2200TSS                              |1          |

._____________________________________________________________________.

 

------------------------------------------

ԻՐՏԵԿ - N 3 հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2016
N 1025-Ն
Որոշում