040.1266.161216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2016 թվականի N 1266-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդների, էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդ չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի վարձավճարների մասնակի, վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի փոխհատուցումը տրամադրել որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ծավալներին ու 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգին համապատասխան` 2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում «համայնքների ցանկը» բառերը փոխարինել «համայնքների բնակավայրերի ցանկը» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «համայնքների» բառից հետո լրացնել «բնակավայրերի» բառով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների» բառերը փոխարինել «սույն որոշման N 1 հավելվածում նշված բնակավայրերի» բառերով.
4) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «սահմանամերձ համայնքների» բառերը փոխարինել «բնակավայրերի» բառով.
5) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և որոշման N 2 հավելվածի 14-րդ կետում «սահմանամերձ համայնքներում» բառերը փոխարինել «բնակավայրերում» բառով.
6) որոշման N 1 հավելվածի ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._____________________________________________________________________.
|Մարզը |Համայնքը |Բնակավայրը |
|____________________|_______________________|________________________|
|ՀՀ Արարատի մարզ |Երասխ |գ. Երասխ |
| |_______________________|________________________|
| |Պարույր Սևակ |գ. Պարույր Սևակ |
| | |________________________|
| | |գ. Տիգրանաշեն |
|____________________|_______________________|________________________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզ|Ճամբարակ |ք. Ճամբարակ |
| |_______________________|________________________|
| |Վահան |գ. Վահան |
|____________________|_______________________|________________________|
|ՀՀ Վայոց ձորի մարզ |Խաչիկ |գ. Խաչիկ |
| |_______________________|________________________|
| |Զառիթափ |գ. Խնձորուտ |
| | |________________________|
| | |գ. Սերս |
| | |________________________|
| | |գ. Նոր Ազնաբերդ |
| | |________________________|
| | |գ. Բարձրունի |
|____________________|_______________________|________________________|
|ՀՀ Տավուշի մարզ |Նոյեմբերյան |ք. Նոյեմբերյան |
| | |________________________|
| | |գ. Բաղանիս |
| | |________________________|
| | |գ. Բարեկամավան |
| | |________________________|
| | |գ. Բերդավան |
| | |________________________|
| | |գ. Դովեղ |
| | |________________________|
| | |գ. Կոթի |
| | |________________________|
| | |գ. Ոսկեպար |
| | |________________________|
| | |գ. Ոսկեվան |
| |_______________________|________________________|
| |Այգեհովիտ |գ. Այգեհովիտ |
| | |________________________|
| | |գ. Կայան |
| |_______________________|________________________|
| |Այգեձոր |գ. Այգեձոր |
| |_______________________|________________________|
| |Այգեպար |գ. Այգեպար |
| |_______________________|________________________|
| |Արծվաբերդ |գ. Արծվաբերդ |
| |_______________________|________________________|
| |Բերքաբեր |գ. Բերքաբեր |
| |_______________________|________________________|
| |Ծաղկավան (Իջևանի շրջ.)|գ. Ծաղկավան |
| |_______________________|________________________|
| |Կիրանց |գ. Կիրանց |
| |_______________________|________________________|
| |Կողբ |գ. Կողբ |
| |_______________________|________________________|
| |Մոսեսգեղ |գ. Մոսեսգեղ |
| |_______________________|________________________|
| |Ներքին Կարմիր աղբյուր |գ. Ներքին Կարմիր աղբյուր|
| |_______________________|________________________|
| |Չինարի |գ. Չինարի |
| |_______________________|________________________|
| |Չորաթան |գ. Չորաթան |
| |_______________________|________________________|
| |Պառավաքար |գ. Պառավաքար |
| |_______________________|________________________|
| |Սարիգյուղ |գ. Սարիգյուղ |
| |_______________________|________________________|
| |Սևքար |գ. Սևքար |
| |_______________________|________________________|
| |Վազաշեն |գ. Վազաշեն |
| |_______________________|________________________|
| |Վերին Կարմիր աղբյուր |գ. Վերին Կարմիր աղբյուր |
._____________________________________________________________________.
«.
7) որոշման N 2 հավելվածում`
ա. վերնագրում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների» բառերը փոխարինել «սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի» բառերով,
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ` N 1 հավելված) ընդգրկված բնակավայրերի բնակչությանը տրամադրվելիք բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման պայմանների հետ կապված հարաբերությունները:»,
գ. 2-րդ կետը «համապատասխան մարզի համայնքների» բառերից հետո լրացնել «համապատասխան բնակավայրերի» բառերով,
դ. 5-րդ և 9-րդ կետերում «սահմանամերձ համայնքների» բառերը փոխարինել «բնակավայրերի» բառով,
ե. 15-րդ կետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով,
զ. 16-րդ և 17-րդ կետերը «համայնքների» բառից հետո լրացնել «բնակավայրերի» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ