Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒ ...

 

 

040.1302.201216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2016 թվականի N 1302-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ԿՈՂՄԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 433 Գ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը` համաձայն հավելվածի.

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ռազմական կարիքների համար այլ պետական պատվիրատուների համար թողարկվող, մշակվող և նորոգվող ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ռազմական արտադրանքի որակի և ընդունման հսկողությունը զինվորական ներկայացուցիչների կողմից իրականացնել համապատասխան պետական կառավարման մարմնի համաձայնությամբ.

2) Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում օտարերկրյա պետության համար թողարկվող, մշակվող և նորոգվող ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ռազմական արտադրանքի որակի և ընդունման հսկողությունը զինվորական ներկայացուցիչների կողմից իրականացնել միջազգային կամ միջպետական համաձայնագրերի հիման վրա:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, գիտահետազոտական, կոնստրուկտորական և այլ կազմակերպություններում պաշտպանության նախարարության պատվերներով մշակվող, նորոգվող և մատակարարվող սպառազինության և ռազմական տեխնիկայի պատշաճ որակի և լրակազմության ապահովման համար ձեռնարկությունների ղեկավարների, այնտեղ տեղակայված զինվորական ներկայացուցիչների պարտականությունների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 433 գ որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 1-ի

N 1302-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ԿՈՂՄԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման ընթացքում որակի հսկողության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վրա:

3. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Պետական նյութական պահուստի մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հասկացությունները սույն կարգում կիրառվում են նույն իմաստով:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) պետական պատվիրատուի ներկայացուցչությունը (այսուհետ` զինվորական ներկայացուցչություն) ռազմարդյունաբերական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգումն ու ընդունումն իրականացնող մարմին է և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանում:

5. Զինվորական ներկայացուցչությունը (այսուհետ` ԶՆ) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

6. ԶՆ-ն ունի իր անվամբ հայերեն և այլ լեզուներով Հայաստանի Հանրապետության զինանշանով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր և անհատականացման միջոցներ:

7. ԶՆ-ն բաղկացած է բաժնից, որը ներառում է բաժանմունքներ ըստ մասնագիտական ուղղությունների:

8. ԶՆ-ի բաժնի պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի առաջարկությամբ:

9. Այն դեպքերում, երբ կազմակերպությունում չկան զինվորական ներկայացուցչություններ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեն սահմանված կարգով այդ կազմակերպություն է գործուղում իր ներկայացուցիչներին ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգման և ընդունման, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման, կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության աշխատանքների վերահսկողության համար: Նշված ներկայացուցիչների վրա տարածվում են սույն կարգով նախատեսված զինվորական ներկայացուցիչների բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

10. Զինվորական ներկայացուցչության հիմնական նպատակը ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգումն ու առաքման կազմակերպման վերահսկումն է խաղաղ և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ:

11. ԶՆ-ն իր նպատակին համապատասխան ունի հետևյալ խնդիրները`

1) կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգումը և ընդունման իրականացումը` համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հիման վրա.

2) կազմակերպություններում ռազմական ապրանքի և գույքի արտադրության տեխնոլոգիական գործընթացի պատշաճ իրականացման վերահսկումը.

3) կազմակերպություններում հզորությունների պահպանման ու զարգացման ապահովման մասնակցությունը.

4) իր իրավասության սահմաններում ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերի իրականացման ապահովումը կազմակերպություններում,

5) կազմակերպություններում զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային առաջադրանքների մշակումներին մասնակցությունը և իրեն վերաբերող մասով հանձնարարված խնդիրների իրականացման գործընթացի ստուգումը:

 

III. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. ԶՆ-ն իր հիմնական նպատակին և խնդիրներին համապատասխան իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) կազմակերպություններում ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգում աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում.

2) կազմակերպություններում ռազմական ապրանքի և գույքի նյութատարության և աշխատատարության ուսումնասիրում.

3) կազմակերպություններում զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային առաջադրանքների կատարման գործընթացների վերահսկում.

4) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման նպատակով կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի կատարման ընթացքի, պատրաստի արտադրանքի ընդունման ու առաքման ստուգում.

5) կազմակերպությունում ռազմական ապրանքի և գույքի տեխնիկական մակարդակի, որակի, հուսալիության, դիմացկունության, տեխնոլոգիականության և այլ հատկանիշների վերլուծությանը վերաբերող քննարկումներին (անհրաժեշտության դեպքում նաև` քննարկումների կազմակերպում) և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին, նաև բանակցություններին մասնակցություն.

6) կազմակերպություններում հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական մշակումների գծով կատարվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմատեխնիկական միջոցների փորձնական նմուշների փորձարկումներին մասնակցություն և դրանց գնահատում.

7) կազմակերպություններում նոր ստեղծված, արդիականացված և նորոգված ռազմական ապրանքի և գույքի փորձարկումներին մասնակցություն և դրանց գնահատում.

8) կազմակերպություններում կատարվող աշխատանքներն ու փորձարկումների արդյունքների` տեխնիկական առաջադրանքներին համապատասխանության ստուգում.

9) կազմակերպություններում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան կնքված պայմանագրերի կատարման ուսումնասիրում.

10) ռազմական ապրանքի և գույքի որակի ստուգման նպատակով պարբերական, տիպային, ստուգիչ և հատուկ փորձարկումներին մասնակցություն.

11) ռազմական ապրանքի և գույքի փորձարկումների և ընդունման ժամանակ կիրառվող վերստուգիչ-չափիչ գործիքների, սարքավորումների, հարմարանքների պետական և գերատեսչական չափագիտական ստուգումների ժամանակին իրականացման վերահսկում.

12) կազմակերպությունների պահեստներում ընդունված ռազմական ապրանքի և գույքի պահպանման, փաթեթավորման և պահեստավորման կանոնների պահպանման, առաքման և անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ձևակերպման նկատմամբ ստուգման իրականացում,

13) կազմակերպություններում հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների, փորձանմուշների, ներհանրապետական արտադրանքի տեսականու մասին տեղեկությունների և տեխնիկական փաստաթղթերի ընդունում ու հաշվառում.

14) կազմակերպություններում արտադրված կամ նորոգված, երաշխիքային ժամկետում գտնվող սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների շահագործման ընթացքում առաջացած անսարքությունների և խափանումների դեպքերում վնասապահանջների (ռեկլամացիաների) պատճառների ուսումնասիրման, դրանց վերացման միջոցառումներին մշակման մասնակցություն և ստուգում.

15) կազմակերպությունների տեխնոլոգիական հագեցվածության, զարգացման հարցերի վերաբերյալ և նյութատեխնիկական բազայի կատարելագործման քննարկումներին մասնակցություն.

17) ռազմական նշանակության արտադրանքի մշակումների, փորձարկումների, արտադրության, նորոգման և առաքման բոլոր փուլերում գաղտնիության ռեժիմի պլանավորման միջոցառումների մշակմանը մասնակցություն և դրանց կատարման ստուգում:

13. ԶՆ-ի պետն իրավասու չէ ընդունել ռազմական նշանակության արտադրանքը հետևյալ դեպքերում`

1) բացահայտվում է արտադրվող ռազմական նշանակության արտադրանքի անհամապատասխանությունը տեխնիկական պայմաններին.

2) կազմակերպությունը շարունակում է թողարկել ռազմական նշանակության արտադրանք, հանգույցներ, ագրեգատներ և դետալներ` առանց պայմանագրով կամ այլ երկկողմանի փաստաթղթով նախատեսված ժամկետներում դրանցում սկզբունքային փոփոխություններ մտցնելու, ինչպես նաև` երբ չեն կատարվում արտադրանքի որակի բարելավմանն ուղղված համատեղ որոշումները.

3) ռազմական նշանակության արտադրանքի փորձարկումների արդյունքները բացասական են.

4) խախտվում են արտադրությունում տեխնիկական փաստաթղթերով սահմանված տեխնոլոգիական գործընթացները.

5) ռազմական նշանակության արտադրանքի շահագործման ընթացքում բացահայտվում են վթար առաջացնող (շարքից դուրս գալու) թերություններ, եթե այդպիսի թերություններ կան նաև արտադրության փուլում գտնվող ռազմական նշանակության արտադրանքում:

Ռազմական նշանակության արտադրանքի ընդունումը դադարեցնելու մասին ԶՆ-ի պետն անմիջապես գրավոր տեղյակ է պահում կազմակերպության ղեկավարին և զեկուցում է պատվիրատուին: Ռազմական նշանակության արտադրանքի ընդունումը վերսկսվում է բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ պատվիրատուի հետ համաձայնեցված միջոցառումներն իրականացնելուց հետո:

14. Զինվորական ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում ռազմական նշանակության արտադրանքի ընդունումն անհիմն ուշացնելու և դրա որակը ոչ ճիշտ գնահատելու համար:

15. Կազմակերպությունների ղեկավարների պարտականությունները, ինչպես նաև նրանց և զինվորական ներկայացուցչությունների փոխհարաբերությունները կարգավորվում են կազմակերպությունների և պատվիրատուների միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան կնքված փոխադարձ համաձայնեցված պայմանագրով:

16. Կազմակերպությունների ղեկավարները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում չլրակազմված և տեխնիկական փաստաթղթերին չհամապատասխանող ռազմական ապրանքների և գույքի մատակարարման դեպքում:

17. Զինվորական ներկայացուցիչներն իրենց աշխատանքները կազմակերպում են կազմակերպություններում հաստատված ներքին կանոնակարգին համապատասխան:

18. Կազմակերպության և ԶՆ-ի միջև ծագած տարաձայնությունները, կապված ռազմական ապրանքների և գույքի մշակման, պատրաստման, նորոգման, մատակարարման, որակի և այլ հարցերի հետ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2016
N 1302-Ն
Որոշում