Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13 ...

 

 

102.0591.201216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        12            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10216441

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 դեկտեմբերի 2016 թվականի N 591-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 13-ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի «Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 17-ի N 168-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 85-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) Հրամանի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13-րդ ենթակետով.

«13) Նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցման արդյունքում տրվող քաղվածքի ձևը` համաձայն N 13 հավելվածի.».

2) Հրամանով հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցման արդյունքում տրվում է քաղվածքի.».

3) Հրամանը լրացնել նոր` N 13 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2016 թվականի դեկտեմբերի 16-ի

N 591-Ն հրամանի

 

«Հավելված N 13

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2013 թվականի մայիսի 13-ի

N 85-Ն հրամանի

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՈԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ

ՔԱՂՎԱԾՔ N __ առ ._._. թ.

 

________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

 

Գրանցման համարը ___________________

Գրանցման ամսաթիվը «_________________»

Գործունեության ժամկետ «_____________»

Իրավաբանական անձի կոդը (ՁԿԴ)____________

Իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) _____________

Իրավաբանական անձի գտնվելու վայրը Իրավաբանական անձի գործունեության ժամկետը

Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի տվյալները

Այլ տեղեկություններ (ըստ կազմակերպական-իրավական ձևի)

 

Քաղվածքի տրամադրման ամսաթիվ` «___» «________»

 

Քաղվածքը տրամադրող`

 

Կ.Տ.

 

@

 

 

pin
Արդարադատության նախարարություն
16.12.2016
N 591-Ն
Հրաման