Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն Ո ...

 

 

040.0280.240317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մարտի 2017 թվականի N 280-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ ենթակետով.

«23) հետագիծ-նախագծային փաստաթղթեր` բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների արտաքին (մինչև մայրուղային գծին միացումը) ինժեներական ենթակառուցվածքի գծերի անցկացման ուրվագիծ` առաջարկվող հետագծի նշումով, որը տրամադրվում է կառուցապատող հանդիսացող համապատասխան մատակարար կազմակերպությանը:»,

բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին կետով.

«23.1. Ինժեներական ենթակառուցվածքների ոչ մայրուղային գծերի ստեղծման նպատակով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կամ ընդհանուր օգտագործման տարածքում արտաքին գծային ինժեներական ենթակառուցվածքների հաղորդակցուղիների նոր միացման աշխատանքներն իրականացվում են իրավասու մարմնի հետ համաձայնեցված հետագիծ-նախագծային փաստաթղթերի հիման վրա տրված շինարարության թույլտվությամբ` համաձայն N 2-3-1 ձևի, եթե մայրուղային գծերին միանալու արտաքին ինժեներական գծերի նախագիծը ներառված չի եղել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմում:»,

գ. 27-րդ կետի 5-րդ ենթակետը «տրամադրման պայմանները» բառերից հետո լրացնել «և ժամկետները» բառերով,

դ. 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) սույն կարգի 23.1-ին կետով նախատեսված դեպքերում:»,

ե. 98-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կարգի 23.1-ին կետով նախատեսված շենքերի և շինությունների արտաքին գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման նպատակով շինարարության թույլտվություն ստանալու համար տեղական տուրքը ենթակա է գանձման` «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով` որպես շենքերի և շինությունների արդիականացման համար նախատեսված տուրք:»,

զ. 100-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «տեղակապման դեպքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև շենքերի և շինությունների արտաքին գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման դեպքում.» բառերով,

է. 106-րդ կետը «շինարարության» բառից հետո լրացնել «, այդ թվում` քանդման կամ ապամոնտաժման» բառերով,

ը. 107-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ.

«Եթե սույն կարգի 98-րդ կետով նախատեսված դիմումը սույն կարգի 106-րդ կետով սահմանված հիմնավորմամբ մերժվում է, ապա կառուցապատողը կարող է կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ ու կրկին դիմել իրավասու մարմնին: Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի դիմումը և սույն կարգի 100-րդ կետով սահմանված ժամկետներում կառուցապատողին է տրամադրում համաձայնեցված նախագծային փաստաթղթերն ու շինարարության (այդ թվում` քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը, եթե բացակայում են կրկնակի դիմումի մերժման հիմքերը:»,

թ. 120-րդ կետը «հիմքերով» բառից հետո լրացնել «, իսկ կրկնակի դիմումն իրավասու մարմին ներկայացնելու դեպքում` այն քննարկվում է սույն կարգի 107-րդ կետով սահմանված պահանջներով» բառերով,

ժ. 124-րդ կետը «շինարարության» բառից հետո լրացնել «(քանդման կամ ապամոնտաժման)» բառերով,

ժա. 130-րդ կետի երկրորդ պարբերությունում «101-րդ կետով սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «100-րդ կետով սահմանված ժամկետներում» բառերով,

ժբ. 138-րդ կետը «շահագործման ընդունումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 23.1-ին կետով սահմանված շինարարական աշխատանքների,» բառերով,

ժգ. 157-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«157. Կառուցապատողի հայեցողությամբ` շինարարական համալիրի կազմում ընդգրկված առանձին շենքերի ու շինությունների համար` սույն կարգի VII և VIII բաժիններով սահմանված ընթացակարգերով կարող են ձևակերպվել առանձին ավարտական ակտեր և (կամ) շահագործման թույլտվություններ, եթե համալիրի կազմում ընդգրկված այդ օբյեկտների համար` սույն կարգով սահմանված ընթացակարգով իրավասու մարմնի կողմից համաձայնեցվել են առանձին նախագծային փաստաթղթեր:»,

ժդ. 164-րդ կետից հանել «, իսկ էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում` այն էլեկտրոնային հասցեով և (կամ) հեռախոսահամարով, որոնք նշված են համապատասխան դիմումում,» բառերը,

ժե. 171-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«171. Ավարտական ակտի (շահագործման թույլտվության) հիման վրա կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված միավորների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար հիմք է չափագրում (հաշվառում) իրականացրած անձի եզրակացությունն ավարտված շինարարական օբյեկտը ոչ էական շեղումներով կառուցված լինելու վերաբերյալ:»,

ժզ. 173-րդ կետից հանել «162» և «166» թվերը,

ժէ. 193-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«193. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա ձևակերպում է շահագործման թույլտվությունը` դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:»,

ժը. ուժը կորցրած ճանաչել 161, 162, 166, 168, 179, 183 և 196-րդ կետերը.

2) որոշման N 4 հավելվածի N 2 ցանկի 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» պարբերությամբ.

«ը. շենքերի և շինությունների արտաքին գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում:».

3) որոշման N 5 հավելվածը`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2-1-1 ձևով.

 

«Ձև N 2-1-1

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ համաձայնեցնել հետագիծ-նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն (կամ երկարաձգել _____ _____________ 20____ թ. N ____ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը)`

___________________________________________________________________________

          (արդիականացվող օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը)

 

աշխատանքների կատարման համար _______________________________________________ __________________________________________________________________________:

(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի գտնվելու վայրը)

 

1. Պարտավորվում եմ շինարարական աշխատանքներն իրականացնել շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում` __________________________________________________________________________:

(նշել շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամանակահատվածը)

 

2. Ներկայացնում եմ`

 

1) օբյեկտի հետագիծ-նախագծային փաստաթղթերը (երկու օրինակից)` _____________________________________________________________________ թերթ. (ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև նախահաշվային փաստաթղթերը)

 

2) շինարարության համար նախատեսված թույլտվության տեղական տուրքի մուծման անդորրագիրը:

Կրկին ներկայացվող դիմումին կցվում են ստացված դիտողություններին համապատասխան լրամշակված նախագծային փաստաթղթերը (ներառյալ լրակազմն ամբողջացնող փաստաթղթերը)` __________________________________________________________________________:

 

Կառուցապատող __________________________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ ________________ 20____ թ.»,

 

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2-3-1 ձևով.

 

«Ձև N 2-3-1

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ _____________________________________________

(ՀՀ մարզը, համայնքը)

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ________

 

_____ ________________ 20____ թ.

 

Տրված է կառուցապատող ______________________________________________-ին`

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման

___________________________________________________________________________

վկայականի համարը, գտնվելու վայրը, հողամասի գտնվելու վայրը) ___________________________________________________________________ օբյեկտի

(օբյեկտի անվանումը, հակիրճ բնութագիրը, հիմնական ցուցանիշները) ______________________________________________________________արդիականացման

 

աշխատանքների կատարման համար:

 

1. Գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (արդիականացման) հետագիծ-նախագծային փաստաթղթերը մշակվել են _____________________________

(նախագծային փաստաթղթերի փուլը, ___________________________________________________________________ կողմից: նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը)

 

2. Շինարարական աշխատանքներն իրականացնել ____________________ ընթացքում:

(նշել շինարարության

նորմատիվային տևողությունը)

 

3. Հատուկ պայմաններ`

1) կառուցապատողը, նախքան շինարարությունն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում, պարտավոր է հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ.

2) շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտելու դեպքում գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 123-126-րդ կետերով սահմանված պահանջները:

4. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նախագծային փաստաթղթերին և նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

___________________________________

 

    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ    ___________________________________________»:

                           (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.03.2017
N 280-Ն
Որոշում