Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ...

12.06.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.04.2017  -ից մինչեւ   12.06.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 11.06.2020 684-Ա որոշում)

i

041.0395.260417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2017 թվականի N 395-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետությունում թվային զարգացման ռազմավարությունը մշակելու, ինչպես նաև թվային զարգացման համաշխարհային գործընթացին Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունն ապահովելու և դրա շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության թվային զարգացմանն աջակցող խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության թվային զարգացմանն աջակցող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2017 թվականի ապրիլի 26-ի

N 395-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2017 թվականի ապրիլի 26-ի

N 395-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են թվային զարգացմանն աջակցող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Խորհրդի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում թվային զարգացման ռազմավարության մշակման և իրականացման աշխատանքների համակարգումը.

2) Հայաստանի Հանրապետությունում թվային հասարակության ձևավորման աջակցման աշխատանքների համակարգումը.

3) Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության և Համաշխարհային թվային գործընթացների իրագործման և իրականացման աշխատանքների համակարգումը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհրդին վերապահվում են հետևյալ գործառույթները`

1) Հայաստանի Հանրապետությունում թվային ռազմավարության մշակում` պետական և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով.

2) Հայաստանի Հանրապետությունում զարգացած թվային հասարակության ձևավորման ապահովում.

3) Եվրասիական տնտեսական միության շրջանակում թվային գործընթացների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման համակարգում և ապահովում.

4) Եվրոպական միության շրջանակում թվային գործընթացների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման համակարգում և ապահովում.

5) համաշխարհային թվային գործընթացում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովման ուղղված թիրախների նախանշում և միջոցառումների մշակում:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 10-րդ կետին համապատասխան:

7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը:

8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը կարող է վարել անդամներից մեկը` խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

9. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ:

10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ:

11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն երկու երրորդը:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

13. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և հիմք է հանդիսանալու վերջնական կարծիքի համար:

14. Խորհրդի անդամները խորհրդի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

16. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ` խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

17. Խորհրդի նախագահը ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

18. Խորհրդի նախագահը`

1) համակարգում է խորհրդի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

3) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և անձանց հետ հարաբերություններում.

4) համակարգում է խորհրդի քարտուղարության ընդհանուր աշխատանքները.

5) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

6) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստը.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը.

8) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնելու խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին:

20. Խորհրդի անդամը պարտավոր է`

1) մասնակցել խորհրդի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է անդամակցությունը խորհրդին: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

22. Խորհրդի անդամի նիստին մասնակցության անհնարինության դեպքում տվյալ անդամը դրա մասին նախօրոք պետք է գրավոր տեղեկացնի խորհրդի նախագահին` նշելով նիստին իր փոխարեն մասնակցող անձի տվյալները (անունը, ազգանունը):

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

23. Խորհրդի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

24. Խորհրդի քարտուղարությունը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով`

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում խորհրդի անդամներին.

2) կազմում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին:

7) խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով հրավիրում է խորհրդակցություններ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.04.2017
N 395-Ա
Որոշում