Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 22-03-2017 «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 22-03-2017 «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ» ...

 

 

117.0056.260417

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        04            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11717171

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ

 

13 ապրիլի 2017 թվականի N 56-Ն

 

ՀՀՇՆ 22-03-2017 «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ, 16-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանով սահմանված ցանկի «ՀՀՇՆ II-8.03-96 «Արհեստական և բնական լուսավորում» պարբերությունը,

2) ՀՀ քաղաքաշինության նախարարության 1996 թվականի օգոստոսի 6-ի «ՀՀՇՆ II-8.03-96 (ՄՍՆ 2.04-05-95) «Արհեստական և բնական լուսավորում» N 82 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀՇՆ II-8.03-96 (ՄՍՆ 2.04-05-95) «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 156-Ն հրամանները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքաշինության պետական

կոմիտեի նախագահի

2017 թվականի ապրիլի 13-ի

N 56-Ն հրամանով

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ ՀՀՇՆ 22-03-2017 ______________________________________________________________________

Գործարկման թվականը`

I. Կիրառման ոլորտ

1. Սույն «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերը (այսուհետ` շինարարական նորմեր) տարածվում են տարբեր նշանակության շենքերի և շինությունների, շենքերից դուրս աշխատանքների արտադրական տեղերի, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների հրապարակների, կազմակերպությունների հրապարակների երկաթուղային գծերի, քաղաքային և գյուղական բնակավայրերի արտաքին լուսավորման (փողոցային լուսավորման), ավտոճանապարհային թունելների նախագծման, վերակառուցման, հիմնանորոգման և շահագործման վրա: Հաստոցների, մեքենաների և արտադրական կահույքի հետ լրակազմված մատակարարման դեպքում տեղական լուսավորման սարքերի նախագծումը նույնպես պետք է իրականացնել սույն շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

2. Սույն շինարարական նորմերը չեն տարածվում ստորգետնյա հանքափորվածքների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների և դրանց գծերի, սպորտային կառույցների, գյուղատնտեսական ապրանքների պահման տարածքների, բուսականության, կենդանիների, թռչունների տեղավորման համար նախատեսված սենքերի լուսավորման նախագծման, ինչպես նաև պահպանության տեխնիկական միջոցների կիրառմամբ հատուկ տեխնոլոգիական և պահակային լուսավորման նախագծման վրա:

 

II. Նորմատիվ վկայակոչումներ

3. Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը.

1) ՀՀՇՆ 30-01-2014 Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում,

2) ՀՀՇՆ II-11-7.01-2011 Շինարարական կլիմայաբանություն,

3) ՀՀՇՆ 21-01-2014 Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն,

4) ՍՆիՊ 2.05.09-90 Տրամվայի և տրոլեյբուսի գծեր,

5)ՀՍՏ ԵՆ 410-2009 Շինարարական ապակիներ. Ապակեպատ շինությունների լուսատեխնիկական բնութագրերի և արեգակնային ճառագայթների ներթափանցման ֆիզիկական բնութագրերի որոշում,

6) ԳՕՍՏ 12.4.026-2015 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Գույներ ազդանշանային, նշաններ անվտանգության և գծանշում ազդանշանային. Նշանակումը և կիրառման կանոնները. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և բնութագրեր. Փորձարկման մեթոդներ,

7) ԳՕՍՏ 21.607-2014 Նախագծային փաստաթղթերի համակարգ շինարարության համար. Արտաքին էլեկտրական լուսավորման աշխատանքային փաստաթղթերի իրականացման կանոններ,

8) ԳՕՍՏ 21.608-2014 Նախագծային փաստաթղթերի համակարգ շինարարության համար. Ներքին էլեկտրական լուսավորման աշխատանքային փաստաթղթերի իրականացման կանոններ,

9) ԳՕՍՏ 111-2014 Թերթապակի. Տեխնիկական պայմաններ,

10) ԳՕՍՏ 14254-15 Պատյաններով ապահովվող պաշտպանության աստիճաններ (կոդ IP),

11) ԳՕՍՏ 24940-16 Շենքեր և կառուցվածքներ. Լուսավորվածության չափման մեթոդներ,

12) ԳՕՍՏ 26824-2010 Շենքեր և կառուցվածքներ. Պայծառության չափման մեթոդ,

13) ԳՕՍՏ 30826-2014 Ապակի բազմաշերտ շինարարական նշանակության. Տեխնիկական պայմաններ,

14) ԳՕՍՏ 31364-2014 Ապակի ցածրէմիսիային փափուկ պատվածքով. Տեխնիկական պայմաններ,

15) ԳՕՍՏ 33392-2015 Շենքեր և շինություններ. Տարածքների արհեստական լուսավորման դեպքում անհարմարության ցուցանիշի որոշման մեթոդ,

16) ԳՕՍՏ 33393-2015 Շենքեր և շինություններ. Լուսավորվածության բաբախման գործակցի չափման մեթոդ,

17) ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 54350-2015 Լուսավորող սարքեր. Լուսատեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ,

18) ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 54944-2012 Շենքեր և կառույցներ.Լուսավորվածության չափման մեթոդներ,

19) ԳՕՍՏ ԻԷԿ 60598-2-22-12 Լուսատուներ.Մաս 2-22.Մասնավոր պահանջներ. Լուսատուներ վթարային լուսավորման համար,

20) ՀՍՏ ԳՕՍՏ ԻԷԿ 60598-1-2011 Լուսատուներ. Մաս 1. Ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ,

21) N 2.2.7.020-14 սանիտարական կանոններ և նորմեր «Մեքենաշինության, գործիքաշինության և էլեկտրատեխնիկայի արտադրանքին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ» հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի N 63-Ն հրամանով,

22) ՀՆ N 2.2.4-007-06 «Աշխատատեղերում ուլտրամանուշակագույն ճառագայթման հիգիենիկ նորմեր» հաստատված ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 12-ի N 493-Ն հրամանով:

 

III. Տերմիններ և սահմանումներ

4. Սույն շինարարական նորմերում օգտագործված են հետևյալ հասկացությունները` դրանց համապատասխան սահմանումներով.

1) անդրադարձող փայլ` օբյեկտի և ֆոնի միջև ցայտունությունը նվազեցնող շղարշող գործողության և աշխատանքային մակերևույթի պայծառության չափից դուրս մեծացման հետևանքով աշխատանքային մակերևույթից աչքի ուղղությամբ տեսանելիության նվազեցումը սահմանող լուսային հոսքի անդրադարձման բնութագիրը,

2) անհարմարավետության միավորված ցուցանիշ, UGR, հարաբերական միավորներ` տեսադաշտում պայծառության անհավասարաչափ բաշխման դեպքում տհաճ զգացումներ առաջացնող անհարմարավետ փայլի գնահատման, որոշվում է հետևյալ բանաձևով`

 

N

                     ---    2       2

    UGR=8 lg[0.25/La \    (Li աi)/(pi]                (1)

                     /___

                     (i=1)

 

որտեղ.

Li` փայլուն աղբյուրի պայծառությունը, կդ/մ2,

աi` փայլուն աղբյուրի անկյունային չափը, ստեռադիան,

pi` տեսողական գծի նկատմամբ փայլուն աղբյուրի դիրքի ցուցիչը,

La` հարմարվողականության պայծառությունը, կդ/մ2:

3) անվտանգ արգելակման հեռավորություն (ԱԱՀ), մ` նվազագույն հեռավորություն, որը պահանջվում է սահմանված արագությամբ ընթացող տրանսպորտային միջոցի հուսալի լրիվ կանգառի համար: ԱԱՀ որոշվում է ի հայտ եկած խոչընդոտին վարորդի արձագանքման գումարային ժամանակով` որոշման կայացման և տրանսպորտային միջոցի արգելակման համար,

4) անվտանգության նշան` նշան, որը գույնի, ձևի և գրաֆիկական նշանների ու տեքստի համախմբի միջոցով տեղեկություն է հաղորդում անվտանգության միջոցառումների մասին (արգելում, կարգադրում կամ թույլատրում է որոշակի գործողություններ):

5) անվտանգության նշան արտաքին լուսարկմամբ` դրսից լուսավորվող անվտանգության նշան,

6) անվտանգության նշան ներքին լուսարկմամբ` ներսից լուսավորվող անվտանգության նշան,

7) ամպամած երկինք ԼՄՀ (ըստ լուսավորման միջազգային հանձնախմբի սահմանման)` երկինքն է, ամբողջությամբ ծածկված ամպերով, որով պայծառության բաշխումը որոշվում է Լուսավորման միջազգային հանձնախմբի (ԼՄՀ) ստանդարտով: Հորիզոնից վեր Y բարձրության վրա երկնակամարի պայծառության հարաբերությունը պայծառությանը զենիթում որոշվում է հետևյալ բանաձևով`

 

    La/LZ =(1+4exp((-0.7)/sinY))/(1+4exp(-0.7))          (2)

 

որտեղ. 0

 

8) աշխատանքային մակերևույթ` մակերևույթ է, որի վրա կատարվում է աշխատանք և նորմավորվում կամ չափվում է լուսավորվածությունը,

9) աշխատանքային լուսավորում` շենքերից դուրս աշխատանքի կատարման տեղերում և սենքերում նորմավորվող լուսավորման պայմանները (լուսավորվածություն, լուսավորման որակ) ապահովող լուսավորումն է,

10) ավտոճանապարհային թունել` ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության համար նախատեսված ճանապարհի հատված, որի երթևեկելի հատվածի վրա առկա է ծածկ, որը խոչընդոտում է ճանապարհային գոտու ցերեկային լուսավորմանը և այդպիսով վատթարացնում է վարորդի կողմից ճանապարհային իրավիճակի տեսանելիության պայմանները.

ա. թունելի հասկացությունը տարածվում է նաև թունելի դարպասներին հարող արևապաշտպան էկրանների վրա,

բ. թունելի հասկացությունը չի ներառում սրահը (գալերեա), որը սահմանվում է որպես ճանապարհի հատված, որի ողջ երկայնքով ծածկը ունի մեկ կամ երկու լուսաթափանց պատեր,

11) արտահայտիչ լուսավորում` լույսով առանձին մասերի արտահայտում ավելի քիչ լուսավորված ֆոնի վրա,

12) բարձր վտանգի գոտիների լուսավորում` տարահանման լուսավորման տեսակ պոտենցիալ վտանգավոր աշխատանքային գործընթացն անվտանգ ավարտելու համար,

13) բնակեցման տարածք` տարածք, որը նախատեսված է բնակելի ֆոնդի, հասարակական շենքերի և շինությունների տեղակայման համար, այդ թվում` գիտահետազոտական ինստիտուտների և դրանց համալիրների, ինչպես նաև ներքաղաքային հաղորդակցուղիների, փողոցների, հրապարակների, այգիների, զբոսայգիների, պուրակների և հասարակական օգտագործման այլ վայրերի կառուցման համար նախատեսված, սանիտարապաշտպան գոտիների կառուցում չպահանջող, առանձին կոմունալ և արդյունաբերական օբյեկտների տեղակայման համար,

14) բնական լույսի լուսատար` բնական լույսը շենքի ներքին հատված ուղղորդող սարքավորում,

15) բնական լուսավորում` արտաքին պատող կոնստրուկցիաներում լուսաբացվածքների միջով ներթափանցող երկնքի լույսով (ուղիղ կամ անդրադարձված) սենքերի լուսավորում,

16) բնական լուսավորման երկրաչափական գործակից, e` սենքի ներսում տրված հարթության մեջ դիտարկվող հաշվարկային կետում չփակված լուսաբացվածքի միջով անցնող և հավասարաչափ պայծառ երկնքից անմիջապես տարածվող բնական լուսավորվածության հարաբերությունն է ամբողջապես բաց երկնակամարի տակ արտաքին հորիզոնական լուսավորվածության միաժամանակ չափված մեծությանը, ընդ որում արևային լույսի ուղղակի մասնակցությունը մեկ կամ մյուս լուսավորվածության ստեղծմանը բացառվում է,

17) բնական լուսավորվածության գործակից (ԲԼԳ), e` սենքի ներսում դիտարկվող մակերևույթի որոշ կետում երկնքի լույսով (անմիջական կամ արտացոլումից հետո) ստեղծված բնական լուսավորվածության հարաբերությունն ամբողջովին բաց երկնակամարի լույսով ստեղծված արտաքին հորիզոնական լուսավորվածության միաժամանակյա մեծությանը,

18) ԲԼԳ-ի e_h հաշվարկային մեծություն, %` սենքերի բնական կամ համատեղված լուսավորության նախագծման ժամանակ հաշվարկային եղանակով ստացված մեծությունն է, արտահայտվում է տոկոսներով և որոշվում է.

ա. կողմնային լուսավորման դեպքում հետևյալ բանաձևով`

 

            .                         .

|  L           M          |

կ     | ---         ---         |

e  = C | \   Eկiqi+  \  EՇjbճյkՇj|rotoMF       (3)

p    N| /___        /___        |

|  i=1         i=1        |

            .                         .

բ. վերին լուսավորման դեպքում`

            ._                     .

|  T                   |

Վ     | ---                  |

e  = C | \  EՎ + Eմիջ (r2kճ-1)|ro * MF         (4)

p    N| /___                 |

|  i=1                 |

            ._                     .

 

գ. համակցված (վերին և կողմնային) լուսավորման դեպքում`

 

     հ    Վ     կ

    e  = e  +  e                                     (5)

     p    p     p

 

որտեղ.

L` հաշվարկային կետից լուսաբացվածքի միջով տեսանելի երկնակամարի հատվածների քանակությունն է,

eկi` կողմնային լուսավորման դեպքում հաշվարկային կետում երկնքի i-րդ հատվածից ուղիղ լույսը հաշվի առնող երկրաչափական ԲԼԳ-ի մեծությունն է,

CN` լուսային կլիմայի գործակիցը ըստ սույն շինարարական նորմերի 4-րդ աղյուսակի,

qi` ԼՄՀ ամպամած երկնքի i-րդ հատվածի անհավասարաչափ պայծառությունը հաշվի առնող գործակից,

M` դիմակա կառուցապատման շենքերի ճակատների հատվածների քանակը, որոնք տեսանելի են հաշվարկային կետից լուսաբացվածքի միջով,

EՇj` կողմնային լուսավորման դեպքում հաշվարկային կետում երկրաչափական ԲԼԳ, որը հաշվի է առնում դիմակա կառուցապատման շենքերի ճակատների j-րդ հատվածից արտացոլվող լույսը,

b(ճj)` դիմակա կառուցապատման շենքերի ճակատներից j-րդ հատվածի միջին հարաբերական պայծառությունը,

ro` կողմնային լուսավորման դեպքում սենքի մակերևույթներից և շենքին հարող պատվածքների շերտից արտացոլվող լույսի շնորհիվ ԲԼԳ-ի մեծացումը հաշվի առնող գործակից,

kՇj` դիմակա շենքերի առկայության դեպքում սենքում ԲԼԳ-ի ներքին արտացոլված բաղադրիչի փոփոխությունները հաշվի առնող գործակից, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

                       M           L         M

     kՇj=1+(kՇԱ-1) (sum   EՇj)/ sum   Eկi+ um   EՇi         (6)

                      i=1        i=1       i=1

 

որտեղ.

kՇԱ` հաշվարկային կետից տեսանելի շենքերով երկնակամարի ամբողջությամբ փակման դեպքում սենքում ԲԼԳ-ի ներքին արտացոլված բաղադրիչի փոփոխությունները հաշվի առնող գործակից,

to` լուսաներթափանցման ընդհանուր գործակից, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

                      to=t1 x t2 x t3 x t4 x t5            (7)

որտեղ.

t1` նյութի լուսաներթափանցման գործակից,

t2` լուսաբացվածքի հյուսվածքներում լույսի կորուստը հաշվի առնող գործակից: Լուսաբացվածքի չափերն ընդունվում են հյուսվածքի արկղի արտաքին եզրերով չափված չափերին հավասար,

t3` կրող կոնստրուկցիաներում լույսի կորուստը հաշվի առնող գործակից (կողմնային լուսավորման դեպքում t3=1),

t4` արևապաշտպան սարքավորումներում լույսի կորուստը հաշվի առնող գործակից,

t5` երդիկների տակ տեղադրվող պաշտպանիչ ցանցում լույսի կորուստը հաշվի առնող գործակից, որն ընդունվում է հավասար 0,9-ի,

MF` շահագործման գործակից, որը որոշվում է ըստ սույն շինարարական նորմերի

3-րդ աղյուսակի,

T` ծածկում լուսաբացվածքների քանակը,

EՎi` երկրաչափական ԲԼԳ-ն հաշվարկային կետում` i-րդ լուսանցքի վերին լուսավորման դեպքում,

Eմիջ` վերին լուսավորման դեպքում երկրաչափական ԲԼԳ-ի միջին մեծությունը` պայմանական աշխատանքային մակերևույթի և սենքի բնութագրիչ ուղղաձիգ հարթության հատման գծում, որը որոշվում է հետևյալ հարաբերությամբ`

 

    Eմիջ=1/N EՎi                            (8)

 

N` հաշվարկային կետերի քանակը,

r2` սենքի մակերևույթներից արտացոլված լույսի շնորհիվ վերին լուսավորման դեպքում ԲԼԳ-ի մեծացումը հաշվի առնող գործակից,

kճ` երդիկի տեսակը հաշվի առնող գործակից,

19) բնական լուսավորման հավասարաչափություն` սենքի բնորոշ կտրվածքի սահմաններում ԲԼԳ-ի միջին մեծության հարաբերությունը նվազագույն մեծությանը,

20) ԲԼԳ միջին մեծություն, e_միջ` վերին կամ համակցված լուսավորման դեպքում որոշվում է հետևյալ բանաձևով`

 

N-1 ---

      eմիջ=1/(N-1) ((e1+eN)/2+  \   ei)            (9)

                                /___

                                 i=1

 

որտեղ.

e1 և eN` վերին կամ համակցված լուսավորման դեպքում ԲԼԳ-ի մեծություններն են սենքի բնութագրիչ կտրվածքի առաջին և վերջին կետերում, համաձայն սույն շինարարական նորմերի 3-րդ և 4-րդ բանաձևերի,

ei` սենքի բնութագրիչ կտրվածքի մյուս կետերում ԲԼԳ-ի մեծությունները (i=1,2,...,N):

21) գլանային լուսավորվածություն, E_գ, լք` դիտարկվող կետում գտնվող կենտրոնով անվերջ փոքր գլանի արտաքին մակերևույթի վրա ընկնող ամբողջական լուսային հոսքի հարաբերությունը այդ գլանի մակերևույթի մակերեսին: Գլանային լուսավորվածությունն օգտագործվում է որպես սենքի լույսով հագեցվածության գնահատման չափանիշ, իսկ եթե այլ բան չի նշվում, ապա գլանի առանցքը պետք է տեղակայվի ուղղաձիգ,

22) գունահաղորդման ցուցիչ` դիտարկման միևնույն պայմաններում հետազննվող և ստանդարտ լույսի աղբյուրներով լուսավորված գունավոր օբյեկտի տեսողական ընկալման համապատասխանության չափը,

23) գունային ջերմաստիճան Tc, K` պլանկի (սև մարմնի) ճառագայթիչի ջերմաստիճանը, որի դեպքում դրա ճառագայթումն ունի նույն գունավորումը, ինչ որ դիտարկվող օբյեկտի ճառագայթումն է,

24) գունափոխանցում` լույսի ստանդարտ աղբյուրներով լուսավորված գունավոր օբյեկտների ընկալմամբ գիտակցաբար կամ բնազդաբար համեմատվող այդ իսկ օբյեկտների տեսողական ընկալման վրա լույսի աղբյուրների սպեկտրալ կազմի ազդեցությունը բնութագրող ընդհանուր հասկացություն,

25) դիտարկման ստանդարտ պայմաններ ճանապարհային լուսավորումում` ճանապարհային պատվածքի պայծառության հաշվարկի ժամանակ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից դիտարկման կանոնակարգվող պայմաններ, որոնց դեպքում դիտորդի աչքը գտնվում է ճանապարհային պատվածքից 1,5 մ բարձրության վրա և հաշվարկային կետից հեռացված է այն հեռավորությամբ, որի դեպքում տեսագիծն ուղղված է հաշվարկային կետին ճանապարհի պաստառի հարթության նկատմամբ 1+/-0,5՛ անկյան տակ,

26) երդիկների մակերես S_(եր), մ2` լուսավորվող սենքի կամ թռիչքի ծածկում գտնվող բոլոր երդիկների լուսաբացվածքների (դեպի լույսը) գումարային մակերեսն է,

27) երթանց` ինչպես տրանսպորտի, այնպես էլ հետիոտների երթևեկության համար նախատեսված տարածք,

28) երթևեկելի մասի ստանդարտ երկրաչափությամբ ճանապարհի հատված` ճանապարհի կամ փողոցի հատված, որի երթևեկելի մասն իրենից ներկայացնում է դիտարկման ստանդարտ պայմաններով որոշվող երկարությամբ ուղղանկյուն հարթ պաստառ.

ա. դիտարկման ստանդարտ պայմանների դեպքում դիտորդի աչքը գտնվում է ճանապարհային պատվածքից 1,5 մ բարձրության վրա և հաշվարկային կետից հեռացված է այն հեռավորությամբ, որի դեպքում տեսագիծն ուղղված է հաշվարկային կետին ճանապարհի պաստառի հարթության նկատմամբ 1+/-0,5(o) անկյան տակ,

29) երթևեկելի մասի ոչ ստանդարտ երկրաչափությամբ ճանապարհի հատված` ճանապարհի կամ փողոցի հատված, որն ունի ստանդարտ երկրաչափությունից շեղումներ` շրջադարձեր, ճամփաբաժաններ, վայրէջքներ ու մուտքեր էստակադաներ, կորագիծ (պլանով և պրոֆիլով) հատվածներ և այլն,

ա. երթևեկելի մասի ոչ ստանդարտ երկրաչափությամբ հատվածների համար նորմավորվում է միայն ճանապարհային պատվածքի լուսավորվածությունը,

30) երթևեկության ինտենսիվություն, միավոր ժամում` ժամանակի միավորի ընթացքում տրանսպորտային միջոցների այն քանակը, որոնք ծանրաբեռնված ժամերին անցնում են ճանապարհի գոտու լայնական հատումով,

31) երթևեկության սահմանված արագություն` տրանսպորտի երթևեկության առավելագույն նախագծային արագություն,

32) երթևեկության հաշվարկային արագություն` միավոր տրանսպորտի երթևեկության առավելագույն արագություն, որն ընդունվել է ճանապարհի նախագծման ժամանակ:

33) երկար թունել` 125 մ-ից ավելի երկարություն ունեցող թունել, կամ թունել, որին մոտենալիս վարորդը մուտքի դարպասից անվտանգ արգելակման հեռավորության վրա գտնվելիս կարողանում է տեսնել ելքի դարպասի մակերեսի 20%-ից պակաս մասը,

34) երկնքի պայծառության անհավասարաչափության գործակից, q(Y)` երկնքում պայծառության բաշխման անհավասարաչափությունը հաշվի առնող գործակից, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

    q(Y)=(Lե(Y))/(Lե.միջ.=0.429 x (1+4exp(-0.7)/sin(Y))     (10)

 

որտեղ.

Y` հորիզոնի նկատմամբ արևի բարձրության անկյունը, 0(o)

Lե(Y)` երկնքի հատվածի պայծառությունը,

Lե.միջ.` երկնքի միջին պայծառությունը,

q(0(o)) = 0,429 - հորիզոնում,

35) երկկողմանի կողմնային բնական լուսավորում` երկու պատերի տարբեր հարթություններում տեղակայված լուսանցքների հաշվին սենքի բնական լուսավորում,

36) էներգաարդյունավետություն` բնութագիր, որը արտացոլում է էներգետիկ ռեսուրսների օգտագործումից օգտակար արդյունքի հարաբերությունը այդպիսի արդյունքի ապահովման նպատակով կատարված էներգետիկ ռեսուրսների ծախսերին: Կիրառելի է արտադրանքի, տեխնոլոգիական գործընթացի, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նկատմամբ,

37) էներգախնայողություն` իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն` ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը,

38) թարթման ազդեցություն (թունելների լուսավորման դեպքում)` կանթեղների պայծառ մասերի մոնոտոն թարթման և ավտոմեքենայի թափքից փայլարկման ազդեցություն, որը նյարդայնացնում է վարորդին թարթումների որոշակի հաճախականության և շարունակականության դեպքում,

39) թունելի անցումային գոտում ճանապարհային պատվածքի միջին պայծառությունը, Ltr, կդ/մ2 ճանապարհի չոր պատվածքների միջին պայծառությունն` ըստ երթևեկելի մասի մակերեսի, թունելի անցումային գոտում տրանսպորտի երթևեկության գոտու առանցքի վրա գտնվող դիտողի աչքի ուղղությամբ,

40) թունելի ելքուղու գոտի`անվտանգ արգելակման հեռավորությանը հավասար երկարությամբ թունելի հատված, որը հարում է ներքին գոտուն և ավարտվում է ելքի դարպասի մոտ,

41) թունելի ելքի դարպաս` թունելի շինարարական կոնստրուկցիայի մաս, որը եզրակալում է թունելից ելքը,

42) թունելի երկարություն, մ` մուտքի և ելքի դարպասների միջև հեռավորությունը, որը չափվում է երթևեկելի հատվածի կենտրոնական գծի երկայնքով,

43) թունելների հանդիպակաց լուսավորման համակարգ` լուսավորման համակարգ` կանթեղների, առաստաղի վրա, երթևեկելի մասին զուգահեռ հարթությունում ասիմետրիկ լուսաբաշխման դեպքում, որոնց լուսային հոսքի էական մեծ մասն ուղղված է տրանսպորտի երթևեկությանը հանդիպակաց,

44) թունելի մուտքային գոտի` թունելի հատված, որը ներառում է շեմային ու անցումային գոտիները,

45) թունելի մուտքի դարպաս` թունելի շինարարական կոնստրուկցիայի մաս, որը եզրակալում է մուտքը թունել.

ա. արևապաշտպան էկրանի առկայության դեպքում, մուտքի դարպասը համապատասխանում է դրանով ծածկված երթևեկելի մասի սկզբին:

46) թունելի մուտքուղու գոտի` թունելից դուրս ընկած ճանապարհի հատված, որի երկարությունը հավասար է մուտքային դարպասին հարող անվտանգ արգելակման հեռավորությանը,

47) թունելի մուտքուղու գոտում հարմարվողականության (ադապտացման) պայծառություն, L_20, կդ/մ2 մուտքային դարպասից առաջ ընկած անվտանգ արգելակման հեռավորության վրա ճանապարհային պաստառի առանցքի վրա գտնվող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տեսանելի հարմարվողականության 20՛-ի (ըստ տրամագծի) դաշտի ներսում միջին պայծառություն: Ընդ որում, վարորդի տեսագիծը ուղղորդված է մուտքային դարպասի եզրակամարի կենտրոնին,

48) թունելի ներքին գոտի` թունելի հատված, որը հարում է անցումային գոտուն և վերջանում ելքուղու սկզբում, իսկ դրա բացակայության դեպքում` ելքի դարպասի մոտ,

49) թունելի շեմային գոտի` թունելի հատված, որը երկարությամբ հավասար է մուտքային դարպասին հարող անվտանգ արգելակման հեռավորությանը,

50) թունելի շեմային գոտու միջին պայծառություն, Lth, կդ/մ2 ճանապարհի պատվածքի միջին պայծառությունը` թունելի շեմային գոտու առաջին կեսում,

51) թունելի շեմային գոտում ճանապարհային պատվածքի միջին պայծառությունը, Lth, կդ/մ2 ճանապարհի չոր պատվածքների միջին պայծառությունն` ըստ երթևեկելի մասի մակերեսի, թունելի շեմային գոտու առաջին կեսում տրանսպորտի երթևեկության գոտու առանցքի վրա գտնվող դիտողի աչքի ուղղությամբ,

52) թունելների սիմետրիկ լուսավորման համակարգ` լուսավորման համակարգ` գլխավոր երկայնական ու լայնական հարթությունների համեմատ սիմետրիկ լուսաբաշխմամբ կանթեղների թունելի առաստաղին կամ պատերին տեղակայման դեպքում, որի դեպքում լուսային հոսքի հիմնական մասն ուղղված է տրանսպորտի երթևեկության երկայնքով (երկայնական համակարգ) կամ լայնքով (լայնական համակարգ),

53) թունելի տրանսպորտային գոտի` թունելի շինարարական համալիրի մաս, որը ներառում է անմիջականորեն մուտքային ու ելքային դարպասների միջև ընկած երթևեկելի մասը,

54) լրացուցիչ արհեստական լուսավորում` համակցված լուսավորման համակարգի լուսավորում, որն օգտագործվում է աշխատանքային օրվա ընթացքում անբավարար բնական լուսավորմամբ գոտիներում,

55) լուսաբացվածքների հարաբերական մակերես Sեր)/Sհ, Sպ/Sհ, %` երդիկների կամ պատուհանների մակերեսի հարաբերությունն է սենքի հատակի լուսավորվող մակերեսին,

56) լուսադիոդ` լույսի աղբյուր, որը հիմնված է ալիքների երկարության տեսանելի միջակայքում ոչ կոհերենտ (շաղկապված) ճառագայթման արտազատման վրա` կիսահաղորդիչ դիոդի միջով էլեկտրական հոսանքի անցկացման դեպքում,

57) լուսավորվածություն, E, լք` դիտարկվող կետը ներառող մակերևույթի տարրի վրա ընկնող լուսային հոսքի dՓ հարաբերությունն այդ տարրի dA մակերեսին`

 

                     E=dՓ/dA                                 (11)

 

58) լուսավորվածության բաբախման գործակից Kբ, %` փոփոխական հոսանքով սնուցման դեպքում, ժամանակի ընթացքում լուսային հոսքի փոփոխման շնորհիվ լուսավորող սարքավորումում լուսավորվածության տատանումների հարաբերական խորության գնահատման չափանիշն է, որն արտահայտվում է հետևյալ բանաձևով`

 

    Kբ=(E_առ-Eնվ)/2E_միջ x 100                              (12)

 

որտեղ.

Eառ և Eնվ` լուսավորվածության առավելագույն և նվազագույն մեծություններն են համապատասխանաբար, դրա տատանման ընթացքում, լք,

Eմիջ` այդ նույն ժամանակահատվածում լուսավորվածության միջին մեծությունը, լք.

ա. լուսավորվածության բաբախման գործակիցը հաշվի է առնում լուսային հոսքի բաբախումը մինչև 300 Հց: 300 Հց ավել լուսավորվածության բաբախումը չի ազդում ընդհանուր և տեսողական աշխատունակության վրա,

բ. լուսավորվածության բաբախման գործակցի նորմերի պահպանումը թույլ է տալիս կանխարգելել թարթման բացասական ազդեցությունը, ստրոբոսկոպիկ ազդեցությունը և նվազեցնել մարդու տեսողական և ընդհանուր հոգնածությունը:

59) լուսավորվածության (պայծառության) բաշխման հավասարաչափություն` լուսավորվածության (պայծառության) նվազագույն մեծության հարաբերությունը լուսավորվածության (պայծառության) միջին մեծությանը`

 

     Uo=Eնվ/Eմիջ(Uo=Lնվ/Lմիջ)                               (13)

 

60) լուսավորվածության (պայծառության) բաշխման սահմանային հավասարաչափություն` նվազագույն լուսավորվածության (պայծառության) հարաբերությունը առավելագույնին`

 

    Ud= Eնվ/Eառ (Ud=Lնվ/Lառ)                               (14)

 

61) լուսարկվող ցուցանշան` անվտանգության նշան` ներքին լուսարկմամբ,

62) լուսային կլիմա` այս կամ այն տեղանքի բնական լուսավորման պայմանների համախումբը (լուսավորվածություն և երկնքի ցրված լույսով ու արևի ուղիղ լույսով հորիզոնական և ըստ հորիզոնի կողմերի տարբեր կողմնորոշմամբ ուղղաձիգ մակերևույթների վրա ստեղծված լուսավորման քանակ, արևի փայլատակման տևողություն և ներքնաշերտի մակերևույթի ալբետո) 10 տարուց ավելի ժամանակաշրջանում,

63) լուսային կլիմայի գործակից, C_N, հարաբերական միավորներ, շինարարության շրջակայքի լուսային կլիմայի առանձնահատկությունները հաշվի առնող գործակից,

64) խաչմերուկ` տրանսպորտային հանգույց, որում երկու կամ ավելի փողոցներ կամ ճանապարհներ միանում են կամ փոխհատվում` միևնույն մակարդակում,

65) կարճ թունել` 125 մ-ից ոչ ավել երկարություն ունեցող թունել, կամ թունել, որին մոտենալիս վարորդը մուտքի դարպասից անվտանգ արգելակման հեռավորության վրա գտնվելիս կարողանում է տեսնել ելքի դարպասի մակերեսի առնվազն 20%,

66) կիսագլանային լուսավորվածություն, E_(կգ), լք` դիտարկվող կետում գտնվող կենտրոնով անվերջ փոքր կիսագլանի արտաքին մակերևույթի վրա ընկնող ամբողջական լուսային հոսքի հարաբերությունը այդ կիսագլանի մակերևույթի մակերեսին.

ա. եթե այլ բան չի նշվում, ապա գլանի առանցքը պետք է տեղակայվի ուղղաձիգ,

բ. կիրառելի արտաքին լուսավորման համար կիսագլանային լուսավորվածությունն օգտագործվում է որպես հանդիպակաց հետիոտների դեմքերի տարբերակման գնահատման չափանիշ և սահմանվում է որպես փողոցի երկայնական գծի վրա 1,5 մ բարձրության վրա ուղղաձիգ տեղակայված անվերջ փոքր կիսագլանի մակերևույթի վրա լուսային հոսքի միջին խտություն,

67) կիրառելի արտաքին լուսավորում` ստացիոնար լուսավորում, որը նախատեսված է տրանսպորտային միջոցների ու հետիոտների անվտանգ ու հարմարավետ երթևեկության ապահովման համար,

68) տեսակարար հզորություն օմեգա, Վտ/մ2 օգտակար մակերես համարվող սենքի արհեստական լուսավորման դրվածքային հզորություն,

69) կողմնային բնական լուսավորում` սենքերի բնական լուսավորում արտաքին պատերում լուսաբացվածքների միջով,

70) հակախուճապային լուսավորում` տարահանման լուսավորման տեսակ, որը նախատեսված է խուճապի կանխարգելման և տարահանման ուղիներին անվտանգ մոտեցման համար,

71) համակցված արհեստական լուսավորում` արհեստական լուսավորում, որի դեպքում ընդհանուր արհեստական լուսավորմանն ավելացվում է տեղայինը,

72) համակցված բնական լուսավորում` վերին և կողմնային բնական լուսավորման զուգակցում,

73) համատեղված լուսավորում` լուսավորում, որի դեպքում ըստ նորմերի ոչ բավարար բնական լուսավորմանը ավելացվում է արհեստականը` ողջ աշխատանքային օրվա ընթացքում,

74) հերթապահ լուսավորում` լուսավորում ոչ աշխատանքային ժամին,

75) ճանապարհ` ավտոճանապարհ, որն անցնում է բնակելի տարածքներով և հանդիսանում է քաղաքային ճանապարհափողոցային ցանցի բաղկացուցիչ տարրը, ինչպես նաև միացնում է քաղաքը գործառնական կապվածություն ունեցող օբյեկտների հետ, որը ի տարբերություն փողոցների, կառուցվում է առավելապես կառուցապատումից ազատ տարածքներում,

76) ճանապարհային լուսավորման հարաբերական տեսակարար հզորություն, Dp, Վտ/(մ2գլք)` տեղադրված լուսավորող սարքավորումների տեսակարար հզորության հարաբերությունը միավոր մակերեսին և ստեղծվող կամ նորմավորվող լուսավորվածությանը,

77) ճանապարհային մակերևույթի միջին պայծառություն, L_միջ, կդ/մ2 ճանապարհի չոր պատվածքների միջին պայծառությունն` ըստ երթևեկելի մասի մակերեսի, տրանսպորտի երթևեկության գոտու առանցքի վրա դիտարկման ստանդարտ պայմաններում գտնվող դիտողի աչքի ուղղությամբ,

78) ճանապարհի պատվածքի պայծառության բաշխման ընդհանուր հավասարաչափություն` ճանապարհային պատվածքի պայծառության նվազագույն մեծության Lնվ հարաբերությունը միջինին Lմիջ.

 

                               Uօ=Lնվ/Lմիջ                (15)

 

79) ճանապարհի պատվածքի պայծառության բաշխման երկայնական հավասարաչափություն, Lնվ/Lառ` ճանապարհային պատվածքի պայծառության նվազագույն մեծության Lնվ հարաբերությունը դրա առավելագույն մեծությանը Lառ ըստ երթևեկության գոտու առանցքի`

 

                               Ui=Lնվ/Lառ                 (16)

 

80) մայթ` փողոցի հետիոտնային հատվածը,

81) մեդիաճակատ` լուսաթափանց գովազդային կոնստրուկցիա, որը տեղադրվում է անմիջապես շենքերի, շինությունների և շինությունների պատերի վրա կամ պատի ուրվագիծը կրկնող մետաղե հիմնակմախքի վրա (շենքի, շինության, կառույցի գոյություն ունեցող ապակեպատվածքի վրա մեդիաճակատի տեղադրման դեպքում), որը թույլ է տալիս ցուցադրել տեղեկատվական նյութերը: Մեդիաճակատի տեղեկատվական դաշտի չափերը որոշվում են ցուցադրվող պատկերի չափերից ելնելով:

82) շահագործման գործակից (բնական լուսավորման համար), MF, հարաբերական միավորներ` գործակից, որը հավասար է շահագործման սահմանված ժամկետի վերջում տվյալ կետում բնական լուսավորմամբ ստեղծվող ԲԼԳ-ի մեծության հարաբերությանը շահագործման սկզբում միևնույն կետում ԲԼԳ-ի մեծությանը.

ա. գործակիցը հաշվի է առնում ԲԼԳ-ի նվազումը շահագործման ընթացքում` լուսանցքներում լուսաթափանց լիցքերի աղտոտման և հնեցման, ինչպես նաև սենքի մակերևույթների արտացոլող հատկությունների անկման հետևանքով`

 

                               MF=MFԱ.MFՍ                  (17)

որտեղ.

MFԱ` գործակից, որը հաշվի է առնում շահագործման ընթացքում ԲԼԳ-ի նվազումը լուսանցքներում լուսաթափանց լիցքերի աղտոտման և հնեցման հետևանքով,

MFՍ` գործակից, որը հաշվի է առնում շահագործման ընթացքում ԲԼԳ-ի նվազումը սենքի մակերևույթների արտացոլող հատկությունների անկման հետևանքով,

բ. շահագործման գործակիցը նախկինում բնական լուսավորման համար կիրառվող պաշարի գործակցի K_պ հակառակ մեծություն է (MF=1/K_պ),

83) շահագործման գործակից (արհեստական լուսավորման համար), MF, հարաբերական միավորներ, գործակից, որը հավասար է շահագործման սահմանված ժամկետի վերջում տվյալ կետում լուսավորող սարքով ստեղծվող լուսավորվածության կամ պայծառության հարաբերությանը շահագործման սկզբում միևնույն կետում լուսավորվածությանը կամ պայծառությանը: Գործակիցը հաշվի է առնում լուսավորող սարքի լուսավորվածության կամ պայծառության նվազումը շահագործման ընթացքում` լուսավորող սարքերի օպտիկական տարրերի աղտոտման և արտացոլող ու լուսաթափանցող հատկությունների չվերականգնվող փոփոխությունների, լուսային հոսքի անկման և լույսի աղբյուրների շարքից դուրս գալու, ինչպես նաև սենքի մակերևույթների, շենքի կամ շինության արտաքին պատերի, ճանապարհի կամ փողոցի երթևեկելի մասի աղտոտման հետևանքով`

 

                        MF=MFլՀ x MFԼԱ x MFԱԹ x MFՄ     (18)

որտեղ.

MFլՀ` գործակից, որը հաշվի է առնում շահագործման ընթացքում լուսավորվածության կամ պայծառության անկումը` լուսային հոսքի անկման և լույսի աղբյուրների շարքից դուրս գալու հետևանքով,

MFԼԱ` գործակից, որը հաշվի է առնում շահագործման ընթացքում լուսավորվածության կամ պայծառության անկումը` լույսի աղբյուրների շարքից դուրս գալու հետևանքով,

MFԱԹ` գործակից, որը հաշվի է առնում շահագործման ընթացքում լուսավորվածության կամ պայծառության անկումը` լուսավորող սարքերի օպտիկական տարրերի աղտոտման և արտացոլող ու լուսաթափանցող հատկությունների չվերականգնվող փոփոխությունների հետևանքով,

MFՄ` գործակից, որը հաշվի է առնում շահագործման ընթացքում լուսավորվածության կամ պայծառության անկումը` սենքի կամ շինության մակերևույթների արտացոլող հատկությունների անկման հետևանքով:

ա. շահագործման գործակիցը հակառակ համեմատական է պաշարի գործակցին Kպ (MF=1/Kպ),

84) շլացնող փայլի գործակից, RG, հարաբերական միավորներ` գործակից, որը բնութագրում է արհեստական լուսավորման կանթեղների ուղղակի շլացնող փայլը շենքերից դուրս աշխատանքների կատարման տեղերում, հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

     RG=27+24lg(Lvl/(Lve(0.9))                       (19)

որտեղ.

Lvl` լուսավորող սարքով առաջացած գումարային շղարշող պայծառություն, որը յուրաքանչյուր առանձին կանթեղից առաջացող շղարշող պայծառությունների գումարն է (Lvl=Lv1+Lv2+...+Lvn), կդ/մ2: Յուրաքանչյուր կանթեղի շղարշող պայծառությունը որոշում են հետևյալ բանաձևով`

 

     Lv=10(Eeye x O(-2))                             (20)

 

որտեղ.

E_eye` դիտորդի աչքի բիբի լուսավորվածությունն է տեսագծին ուղղահայաց հարթությունում (հորիզոնից 2՛ ցածր),

O` դիտորդի տեսագծի և առանձին կանթեղից ընկնող լույսի ուղղության միջև անկյունն է,

Lve` ֆոնի (շրջակայքի) համարժեք շղարշող պայծառությունն է, կդ/մ2:

ա. կատարելով ենթադրություն, որ ֆոնի արտացոլումը հիմնականում դիֆուզային է, ֆոնից համարժեք շղարշող պայծառությունը որոշում են հետևյալ բանաձևով`

 

     Lve=0,035 x p x Er/P                           (21)

որտեղ.

Er` մակերևույթի միջին հորիզոնական լուսավորվածություն, p - շրջակայող մակերևույթների արտացոլման միջին գործակից, երբ այն հայտնի չէ, ընդունում են հավասար 0,15:

 

Գծապատկեր 1. 1` տեսագիծ, 2` դիտորդի աչքերի հարթություն

______________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

85) ողողող լուսավորում` լուսային սարքավորումներով շենքի կամ շինության ողջ ճակատի կամ դրա գոյություն ունեցող մասի ընդհանուր (հավասարաչափ կամ անհավասարաչափ) լուսավորում,

86) պահուստային լուսավորում` վթարային լուսավորման տեսակ աշխատանքի շարունակման համար` աշխատանքային լուսավորման անջատման դեպքում,

87) պայծառություն L, կդ/մ2 ճառագայթների էլեմենտար փնջով տեղափոխվող, տվյալ կետի միջով անցնող և մարմնային անկյունում dօմեգա տարածվող, հանձնարարված ուղղությունը պարունակող լուսային հոսքի d(2) օմեգա հարաբերությունն է` տվյալ կետի միջով անցնող այդ փնջի կտրվածքի մակերեսի dA, այդ կտրվածքին ուղղահայացի ու ճառագայթների փնջի միջև 0 անկյան կոսինուսի և մարմնային անկյան dօմեգա արտադրյալին`

 

        L=d(2)Փ/(dA x cosO x dօմեգա)                 (22)

 

88) պայծառությունների շեմային աճ, TI, %` տրանսպորտային միջոցի վարորդի տեսադաշտում կանթեղների շլացնող ազդեցությունը կարգավորող չափանիշ, որը բնութագրում է օբյեկտի և դրա ֆոնի միջև ցայտունության ավելացումը, որի դեպքում օբյեկտի տեսանելիությունը լույսի փայլարկող աղբյուրի առկայության դեպքում կլինի նույնը, ինչ դրա բացակայության դեպքում: Որոշվում է հետևյալ բանաձևով`

1,05

    TI=k sum n = E(v,i)/O(2))/(Lմիջ                  (23)

         i=1             i

 

որտեղ.

Lմիջ` ճանապարհային պատվածքի միջին պայծառությունն է, կդ/մ2,

k` բազմապատկիչ, որը հավասար է 950` L_միջ>5 կդ/մ2 դեպքում, և 650` L_միջ

E(v,i)` i-րդ կանթեղից վարորդի աչքի ուղղաձիգ լուսավորվածությունն է, լք,

Oi` i-րդ կանթեղի վրա ուղղվածության և տեսագծի միջև անկյունը, աստիճանով,

n` վարորդի տեսադաշտ ընկնող կանթեղների քանակը 0 անկյան փոփոխման սահմաններում (2o<0<20o),

89) պայմանական աշխատանքային մակերևույթ` հատակից 0,8 մ բարձրության վրա տեղաբաշխված պայմանական ընդունված հորիզոնական մակերևույթ,

90) պաշարի գործակից (բնական լուսավորման համար), Kպ, հարաբերական միավորներ` գործակից, որը հավասար է տվյալ կետում շահագործման սկզբում բնական լուսավորմամբ ստեղծվող ԲԼԳ մեծության հարաբերությանը տվյալ կետում շահագործման սահմանված ժամկետի ավարտին բնական լուսավորմամբ ստեղծվող ԲԼԳ-ի մեծությանը, շահագործման գործակցին հակառակ մեծություն է Kպ=1/MF,

91) պաշարի գործակից (արհեստական լուսավորման համար), Kպ, հարաբերական միավորներ` հաշվարկային գործակից, որը հավասար է տվյալ կետում շահագործման սկզբում լուսավորող սարքավորումով ստեղծվող լուսավորվածության կամ պայծառության հարաբերությանը նույն կետում լուսավորվածությանը կամ պայծառությանը` շահագործման սահմանված ժամկետի ավարտին, շահագործման գործակցին հակառակ մեծություն է` Kպ=1/MF,

92) պատուհանների մակերես S_0, մ2 լուսավորվող սենքի արտաքին պատերում գտնվող լուսաբացվածքների գումարային մակերեսն է (լուսավորված),

93) սենք, առանց բնական լույսի` սենք, որում բնական լուսավորվածության գործակիցը փոքր է 0,1%-ից,

94) սենք, անբավարար բնական լուսավորմամբ` սենք, որում բնական լուսավորվածության գործակիցը փոքր է նորմավորվածից,

95) սենք, մարդկանց մշտական ներկայությամբ` սենք, որում մարդիկ օրվա ընթացքում գտնվում են իրենց աշխատաժամանակի մեծ մասը (50%-ից ավել) կամ 2 ժամից ավել` անընդմեջ,

96) սենքի բնորոշ կտրվածք` սենքի մեջտեղով լայնական կտրվածք, որի հարթությունը ուղղահայաց է լուսաբացվածքների ապակեպատման հարթությանը կամ սենքի թռիչքների երկայնական առանցքին: Սենքի բնորոշ կտրվածքում պետք է գտնվեն առավելագույն քանակի աշխատանքային տեղերով տեղամասերը, ինչպես նաև լուսաբացվածքներից առավել հեռացված աշխատանքային գոտու կետերը,

97) սենքերի ընդհանուր հավասարաչափ արհեստական լուսավորում` լուսավորում, որի դեպքում կանթեղները տեղաբաշխվում են սենքի վերին գոտում և ստեղծում են լուսավորվածության հավասարաչափ բաշխվածություն աշխատանքի տեղերում,

98) սենքերի ընդհանուր տեղայնացված արհեստական լուսավորում` լուսավորում, որի դեպքում կանթեղները տեղաբաշխվում են սենքի վերին գոտում` անմիջապես սարքավորումների վրա,

99) ստրոբոսկոպիկ էֆեկտ` մոտ, համընկնող կամ բազմապատիկ հաճախականությամբ փոփոխվող լույսով լուսավորվող օբյեկտի կարծեցյալ փոփոխության, պտտվող ընթացքի դադարեցման կամ պարբերական տատանման տեսողական ընկալում,

100) վերին բնական լուսավորում` սենքերի բնական լուսավորում երդիկների, շենքերի բարձրությունների անկումների տեղերում լուսաբացվածքների միջով,

101) վթարային լուսավորում` լուսավորում, որը նախատեսվում է օգտագործել աշխատանքային լուսավորման սնուցման խափանման դեպքում,

102) տարահանման ելք` ելք, որը նախատեսված է վթարային իրավիճակում մարդկանց տարահանման համար և որը ուղղորդում է դեպի տարահանման ուղի, անմիջապես դուրս կամ անվտանգ գոտի,

103) տարահանման լուսավորում` սենքից մարդկանց տարահանման կամ պոտենցիալ վտանգավոր գործընթացի ավարտման համար վթարային լուսավորման տեսակ,

104) տարահանման ուղիներ` վթարային իրավիճակում մարդկանց տարահանման ուղիներ: Սկսվում է մարդկանց գտնվելու վայրից և վերջանում է անվտանգ գոտում,

105) տարահանման ուղիների լուսավորում` տարահանման լուսավորման տեսակ` տարահանման ուղիների վստահելի որոշման և անվտանգ օգտագործման համար,

106) տարահանման ուղիների նշագծման համակարգ` համակարգ, որն ապահովում է անվտանգության նշանների բավարար քանակություն` վտանգն առաջանալու դեպքում թույլ տալով մարդկանց տարահանվել իրենց գտնվելու վայրից տեղադրված տարահանման ուղիների ուղղությամբ,

107) տարբերակման օբյեկտ` դիտարկվող առարկան է, դրա առանձին մասը կամ թերությունը, որոնք պահանջվում են աշխատանքի ընթացքում զանազանել,

108) տարբերակման օբյեկտի համարժեք չափ` հավասարապայծառ շրջանի չափը հավասարապայծառ ֆոնի վրա, որն ունի նույն շեմային ցայտունությունը, ինչը որ տարբերակման օբյեկտը ֆոնի տվյալ պայծառության դեպքում,

109) տեղային ճարտարապետական լուսավորում` շենքի կամ շինության, ինչպես նաև առանձին ճարտարապետական տարրերի լուսավորում` ողողող լուսավորման բացակայության դեպքում,

110) տեղական լուսավորում` անմիջապես աշխատանքային տեղերի վրա լուսային հոսքը համակենտրոնացնող, կանթեղներով ընդհանուրին լրացուցիչ ստեղծվող լուսավորում,

111) ուղեբաժանք` ճանապարհների տարբեր մակարդակներում փոխհատում էջքերով` տրանսպորտային միջոցների մի ճանապարհից մյուսին անցնելու համար,

112) փողոց` շենքերով միակողմանի կամ երկկողմանի ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակված տարածություն` տրանսպորտի, հետիոտների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հեծանվորդների համար երթևեկելի մասով,

113) փողոցների, ճանապարհների և հրապարակների միջին լուսավորվածություն, Eմիջ, լք` ըստ ճանապարհային պատվածքի միջին կշռային լուսավորվածություն,

114) ֆոն` անմիջապես տարբերակվող օբյեկտին, որի վրա այն դիտարկվում է, հարող մակերևույթ: Ֆոնն ընդունվում է`

ա. բաց` 0,4-ից ավելի մակերևույթի անդրադարձման գործակցի դեպքում,

բ. միջին` նույնը 0,2 - 0,4-ի դեպքում,

գ. մուգ` նույնը 0,2-ից պակասի դեպքում,

115) ֆոնով տարբերակման օբյեկտի ցայտունություն, K, հարաբերական միավորներ` որոշվում է օբյեկտի և ֆոնի պայծառությունների միջև տարբերության բացարձակ մեծության հարաբերությամբ ֆոնի պայծառությանը: Ֆոնով նշմարման օբյեկտի ցայտունությունը համարվում է`

ա. մեծ` 0,5-ից ավելի K-ի դեպքում (օբյեկտը և ֆոնը կտրուկ տարբերվում են պայծառությամբ),

բ. միջին` 0,2-ից մինչև 0,5 K-ի դեպքում (օբյեկտը և ֆոնը նկատելի տարբերվում են պայծառությամբ),

գ. փոքր` 0,2-ից պակաս K-ի դեպքում (օբյեկտը և ֆոնը քիչ են տարբերվում պայծառությամբ):

 

IV. Հիմնական դրույթներ

5. Սույն շինարարական նորմերում սենքերի համար սահմանվում են պայմանական աշխատանքային մակերևույթների վրա միջին լուսավորվածության նորմեր` լույսի ցանկացած աղբյուրների համար, բացառությամբ վերապահված դեպքերի:

6. Աշխատատեղերում նվազագույն լուսավորվածությունը չպետք է տարբերվի սենքերում միջին լուսավորվածության նորմավորվող մակարդակից ոչ ավել 10%-ով:

7. Բնակելի գոտիների արտաքին լուսավորման համար սույն շինարարական նորմերով սահմանվում են ճանապարհածածկույթների պայծառության և լուսավորվածության նորմեր` լույսի ցանկացած աղբյուրների համար:

8. Լուսավորվածության (սանդղակի) մեկ աստիճանով տարբերվող նորմավորվող մեծությունները լյուքսերով պետք է ընդունել ըստ հետևյալ սանդղակի` 0,2; 0,3; 0,5; 1; 2; 3; 4; 5; 6; 7; 10; 15; 20; 30; 40; 50; 75; 100; 150; 200; 300; 400; 500; 600; 750; 1000; 1250; 1500; 2000; 2500; 3000; 3500; 4000; 4500; 5000:

9. Մակերևույթի պայծառության մեկ աստիճանով տարբերվող նորմավորվող մեծությունները կդ/մ2-ով պետք է ընդունել ըստ հետևյալ սանդղակի` 0,2; 0,3; 0,4; 0,6; 0,8; 1; 2; 3; 5; 8; 10; 12; 15; 20; 25; 30; 50; 75; 100; 125; 150; 200; 400; 500; 750; 1000; 1500; 2000; 2500:

10. Բնական լուսավորման համար սույն շինարարական նորմերում տրված են բնական լուսավորվածության գործակցի (ԲԼԳ) մեծությունները:

11. Արդյունաբերական կազմակերպությունների սենքերի լուսավորմանը ներկայացվող պահանջները (ԲԼԳ, նորմավորվող լուսավորվածությունը, շլացման և լուսավորվածության բաբախման գործակցի ցուցանիշների թույլատրելի զուգակցումները) պետք է ընդունել ըստ սույն շինարարական նորմերի 1-ին աղյուսակի, հաշվի առնելով 62-րդ և 63-րդ կետերի, ինչպես նաև 8-րդ հավելվածի պահանջները:

12. Բնակելի, հասարակական և վարչակենցաղային սենքերի լուսավորմանը ներկայացվող պահանջները (ԲԼԳ, նորմավորվող լուսավորվածություն, գլանային լուսավորվածություն, անհարմարավետության միավորված ցուցանիշ և լուսավորվածության բաբախման գործակից) պետք է ընդունել ըստ սույն շինարարական նորմերի 2-րդ աղյուսակի և 8-րդ հավելվածի:

13. Բնական, արհեստական և համատեղված լուսավորման նախագծման ժամանակ, շահագործման ընթացքում լուսավորվածության անկումը փոխհատուցելու նպատակով հարկավոր է կիրառել շահագործման գործակից MF-ը` ըստ 3-րդ աղյուսակի:

14. Սենքերի ինսոլյացիայի և արևից պաշտպանության պահանջները կատարվում են` հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխան սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները:

15. Շենքերի և շինությունների շահագործման հանձնման և շահագործման ընթացքում լուսավորվածության վիճակի հսկողության ժամանակ լուսավորվածության, պայծառության, լուսավորվածության բաբախման գործակցի և անհարմարավետության միավորված ցուցանիշի չափումը կատարում են համաձայն ԳՕՍՏ 33392, ԳՕՍՏ 26824, ԳՕՍՏ 33393 ստանդարտների պահանջների: Անհարմարավետության միավորված ցուցանիշի որոշումն իրականացվում է լուսավորող սարքավորման նախագծման փուլում` համաձայն ԳՕՍՏ 33392 ստանդարտի:

16. Լուսավորման նախագծերը մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՆ N 2.2.4-007 հիգիենիկ նորմերի պահանջները:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
13.04.2017
N 56-Ն
Հրաման