Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ...

 

 

040.0605.070617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2017 թվականի N 605-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Սպիտակի քաղաքային, Տաթևի, Հալիձորի ու Շինուհայրի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման վերնագրում, որոշման տեքստում և որոշման հավելվածներում «քաղաքային համայնք» և «գյուղական համայնք» բառերը` իրենց համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «համայնք» բառով` իրեն համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման վերնագրից հանել «, ՀԱԼԻՁՈՐԻ ՈՒ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ» բառերը.

i

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «օբյեկտների տարածքները» բառերը փոխարինել «օբյեկտի տարածքը» բառերով.

4) որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում «Հալիձորի» և 1-ին կետի 11-րդ ենթակետում «Շինուհայրի» բառերը փոխարինել «Տաթևի» բառով.

i

5) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

6) որոշման N 9 հավելվածի վերնագրում «Հալիձոր» բառը փոխարինել «Տաթև» բառով.

i

7) որոշման N 11 հավելվածի վերնագրում «Շինուհայր» բառը փոխարինել «Տաթև» բառով.

i

8) որոշման N 10 հավելվածի` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումների`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|3. |Դիլիջան   |Ներառում է`        |4338,4|բնակավայրի      |գոտևորման     |

|   |քաղաք     |Դիլիջանի քաղաքային |      |կայուն          |նախագծեր և    |

|   |          |բնակավայրի վարչական|      |զարգացում,      |քաղաքաշինական |

|   |          |սահմանը`           |      |քաղաքաշինական   |կանոնադրու-   |

|   |          |բացառությամբ       |      |միջավայրի       |թյուն,        |

|   |          |«Դիլիջան» ազգային  |      |վերականգնում,   |քաղաքաշինական |

|   |          |պարկի տարածքների   |      |կրթական,        |զարգացման և   |

|   |          |                   |      |ֆինանսական,     |կառուցապատման |

|   |          |                   |      |ինչպես նաև`     |ներդրումային  |

|   |          |                   |      |տուրիզմի և      |հայեցակարգեր, |

|   |          |                   |      |հանգստի         |լանդշաֆտի     |

|   |          |                   |      |կազմակերպման    |պահպանության, |

|   |          |                   |      |ենթակառուցվածք- |կառավարման և  |

|   |          |                   |      |ների            |պլանավորման   |

|   |          |                   |      |կատարելագործում |նախագծեր,     |

|   |          |                   |      |                |ներդրումային  |

|   |          |                   |      |                |ծրագրեր       |

._________________________________________________________________________.

:»,

 

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._________________________________________________________________________.

|8. |Տաթև      |ներառում է`        |812.9 |պատմամշակութային|քաղաքաշինական |

|   |համայնք   |                   |որից` |և  քաղաքաշինական|զարգացման և   |

|   |          |- բնակավայրի       |269.0 |միջավայրի       |կառուցապատման |

|   |          |զարգացման,         |      |վերականգնում և  |ներդրումային  |

|   |          |պատմաճարտարապետական|      |զարգացում,      |հայեցակարգեր, |

|   |          |հուշարձանների (այդ |      |բնական լանդշաֆտի|գոտևորման     |

|   |          |թվում` Տաթևի       |      |պահպանություն և |նախագծեր և    |

|   |          |համալիր) և  շրջակա |      |պլանավորում,    |քաղաքաշինական |

|   |          |լանդշաֆտի պահպանման|      |զբոսաշրջային    |կանոնադրու-   |

|   |          |և  տուրիստական     |      |կենտրոնի        |թյուն,        |

|   |          |գոտիները           |      |ստեղծում        |լանդշաֆտի     |

|   |          |                   |      |բնակավայրի      |պահպանության, |

|   |          |- պատմաճարտարապետա-|126.0 |կայուն          |կառավարման և  |

|   |          |կան հուշարձանների  |      |զարգացում,      |պլանավորման   |

|   |          |(«Տաթևի  մեծ       |      |հանգստի         |նախագծեր,     |

|   |          |անապատ» վանական    |      |կազմակերպում    |ներդրումային  |

|   |          |համալիր, «Սատանի   |      |                |ծրագրեր       |

|   |          |կամուրջ», Ցաքութի  |      |                |              |

|   |          |եկեղեցի) և  շրջակա |      |                |              |

|   |          |լանդշաֆտի պահպանման|      |                |              |

|   |          |գոտիները           |      |                |              |

|   |          |                   |      |                |              |

|   |          |- Շինուհայր-Տաթև   |40.0  |                |              |

|   |          |ավտոմոբիլային      |      |                |              |

|   |          |ճանապարհին հարող   |      |                |              |

|   |          |տարածքները         |      |                |              |

|   |          |                   |      |                |              |

|   |          |- Տաթև  համայնքի   |300.0 |                |              |

|   |          |բնակավայրից        |      |                |              |

|   |          |հյուսիս գտնվող     |      |                |              |

|   |          |սարավանդի          |      |                |              |

|   |          |գյուղատնտեսական    |      |                |              |

|   |          |հողատարածքները     |      |                |              |

|   |          |                   |      |                |              |

|   |          |- Շինուհայր-Տաթև   |26.2  |                |              |

|   |          |ավտոմոբիլային      |      |                |              |

|   |          |ճանապարհին հարող   |      |                |              |

|   |          |տարածքները         |      |                |              |

|   |          |                   |      |                |              |

|   |          |- Շինուհայր-Տաթև   |51.7  |                |              |

|   |          |ավտոմոբիլային      |      |                |              |

|   |          |ճանապարհին հարող   |      |                |              |

|   |          |տարածքները         |      |                |              |

._________________________________________________________________________.

:».

 

գ. 9-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

9) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. Սույն որոշմամբ առանձնացված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշմամբ հաստատված կարգով:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 1-ի

N 605-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 26-ի

N 728-Ն որոշման

 

ՀԱՏԱԿԱԳԻԾ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

 

----------------------------------------

ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2017
N 605-Ն
Որոշում