040.0605.070617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2017 թվականի N 605-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Սպիտակի քաղաքային, Տաթևի, Հալիձորի ու Շինուհայրի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) որոշման վերնագրում, որոշման տեքստում և որոշման հավելվածներում «քաղաքային համայնք» և «գյուղական համայնք» բառերը` իրենց համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «համայնք» բառով` իրեն համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման վերնագրից հանել «, ՀԱԼԻՁՈՐԻ ՈՒ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ» բառերը.
i
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «օբյեկտների տարածքները» բառերը փոխարինել «օբյեկտի տարածքը» բառերով.
4) որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում «Հալիձորի» և 1-ին կետի 11-րդ ենթակետում «Շինուհայրի» բառերը փոխարինել «Տաթևի» բառով.
i
5) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
6) որոշման N 9 հավելվածի վերնագրում «Հալիձոր» բառը փոխարինել «Տաթև» բառով.
i
7) որոշման N 11 հավելվածի վերնագրում «Շինուհայր» բառը փոխարինել «Տաթև» բառով.
i
8) որոշման N 10 հավելվածի` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումների`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|3. |Դիլիջան |Ներառում է` |4338,4|բնակավայրի |գոտևորման |
| |քաղաք |Դիլիջանի քաղաքային | |կայուն |նախագծեր և |
| | |բնակավայրի վարչական| |զարգացում, |քաղաքաշինական |
| | |սահմանը` | |քաղաքաշինական |կանոնադրու- |
| | |բացառությամբ | |միջավայրի |թյուն, |
| | |«Դիլիջան» ազգային | |վերականգնում, |քաղաքաշինական |
| | |պարկի տարածքների | |կրթական, |զարգացման և |
| | | | |ֆինանսական, |կառուցապատման |
| | | | |ինչպես նաև` |ներդրումային |
| | | | |տուրիզմի և |հայեցակարգեր, |
| | | | |հանգստի |լանդշաֆտի |
| | | | |կազմակերպման |պահպանության, |
| | | | |ենթակառուցվածք- |կառավարման և |
| | | | |ների |պլանավորման |
| | | | |կատարելագործում |նախագծեր, |
| | | | | |ներդրումային |
| | | | | |ծրագրեր |
._________________________________________________________________________.
:»,
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|8. |Տաթև |ներառում է` |812.9 |պատմամշակութային|քաղաքաշինական |
| |համայնք | |որից` |և քաղաքաշինական|զարգացման և |
| | |- բնակավայրի |269.0 |միջավայրի |կառուցապատման |
| | |զարգացման, | |վերականգնում և |ներդրումային |
| | |պատմաճարտարապետական| |զարգացում, |հայեցակարգեր, |
| | |հուշարձանների (այդ | |բնական լանդշաֆտի|գոտևորման |
| | |թվում` Տաթևի | |պահպանություն և |նախագծեր և |
| | |համալիր) և շրջակա | |պլանավորում, |քաղաքաշինական |
| | |լանդշաֆտի պահպանման| |զբոսաշրջային |կանոնադրու- |
| | |և տուրիստական | |կենտրոնի |թյուն, |
| | |գոտիները | |ստեղծում |լանդշաֆտի |
| | | | |բնակավայրի |պահպանության, |
| | |- պատմաճարտարապետա-|126.0 |կայուն |կառավարման և |
| | |կան հուշարձանների | |զարգացում, |պլանավորման |
| | |(«Տաթևի մեծ | |հանգստի |նախագծեր, |
| | |անապատ» վանական | |կազմակերպում |ներդրումային |
| | |համալիր, «Սատանի | | |ծրագրեր |
| | |կամուրջ», Ցաքութի | | | |
| | |եկեղեցի) և շրջակա | | | |
| | |լանդշաֆտի պահպանման| | | |
| | |գոտիները | | | |
| | | | | | |
| | |- Շինուհայր-Տաթև |40.0 | | |
| | |ավտոմոբիլային | | | |
| | |ճանապարհին հարող | | | |
| | |տարածքները | | | |
| | | | | | |
| | |- Տաթև համայնքի |300.0 | | |
| | |բնակավայրից | | | |
| | |հյուսիս գտնվող | | | |
| | |սարավանդի | | | |
| | |գյուղատնտեսական | | | |
| | |հողատարածքները | | | |
| | | | | | |
| | |- Շինուհայր-Տաթև |26.2 | | |
| | |ավտոմոբիլային | | | |
| | |ճանապարհին հարող | | | |
| | |տարածքները | | | |
| | | | | | |
| | |- Շինուհայր-Տաթև |51.7 | | |
| | |ավտոմոբիլային | | | |
| | |ճանապարհին հարող | | | |
| | |տարածքները | | | |
._________________________________________________________________________.
:».
գ. 9-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
9) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
i
«2.1. Սույն որոշմամբ առանձնացված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշմամբ հաստատված կարգով:»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի հունիսի 1-ի
N 605-Ն որոշման
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2009 թվականի հունիսի 26-ի
N 728-Ն որոշման
ՀԱՏԱԿԱԳԻԾ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
----------------------------------------
ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում