Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384 ...

 

 

040.1450.211117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 2017 թվականի N 1450-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1599-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 49-րդ կետով.

 

«

49. 1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների, երեխաների աջակցության կենտրոնների, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սպասուհիներ.
2) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների (ընդհանուր տիպի տուն-ինտերնատներ) սանիտարներ
4 4

»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու մասին» N 1599-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. N 1 ցանկի II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

II. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների աջակցության կենտրոններ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդհանուր տիպի հաստատություններ, 18 տարին լրացած` քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններ, խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, անօթևան և բռնության, այդ թվում` ընտանեկան բռնության ենթարկված անձանց սոցիալական ծառայություն մատուցող կազմակերպություններ
Բժիշկներ, միջին բժշկական անձնակազմ (բուժքույր), մինչև վեց տարեկան երեխաների խնամքի աշխատողներ (դայակ), կրտսեր բժշկական անձնակազմ, այդ թվում` սանիտար (ըստ մասնագիտացումների), ախտահանող և հսկիչ` բաժանմունքի բժշկական օգնության և սպասարկման տրամադրման աշխատանքներ

».

բ. N 1 ցանկի XI բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն»,

գ. N 1 ցանկի XI բաժնի 1-ին սյունակի առաջին պարբերությունը «քիմիկոսներ» բառից հետո լրացնել «, թունաբաններ» բառով,

դ. N 1 ցանկի XI բաժնի 1-ին սյունակի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական ծառայողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բժիշկ-հիգիենիստներ, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներ, ճարտարագետներ և միջին բժշկական անձնակազմ:»,

ե. N 2 ցանկի V բաժնի վերնագրում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, հիվանդների վերահսկման և կանխարգելման կազմակերպություններ և նրանց կառուցվածքային ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով,

զ. N 2 ցանկի VI բաժնի վերնագրում «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչություն և դրա ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիվանդների վերահսկման և հիվանդությունների կանխարգելման կենտրոն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով,

է. N 2 ցանկի VII բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

VII. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներ
Բժիշկներ, այդ թվում` ղեկավար, մանրէաբանական, մակաբուծաբանական, վիրուսաբանական, քիմիական և ճառագայթաբանական, թունաբանական լաբորատորիայի (բաժանմունք) մանրէաբան, մակաբուծաբան, վիրուսաբան, քիմիկ, թունաբան, միջին բժշկական և կրտսեր անձնակազմ մանրէաբանական, մակաբուծաբանական, վիրուսաբանական, քիմիական և ճառագայթաբանական, թունաբանական լաբորատորիաներում կատարվող աշխատանք, վարակիչ հիվանդների հետ անմիջականորեն կապված աշխատանք
Բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-համաճարակաբանի օգնական, բժիշկ-ախտահանաբան, հրահանգիչ-ախտահանող, այդ թվում`ստորաբաժանման ղեկավար, բժշկական ախտահանող, խցային (կամերային)ախտահանության աշխատողներ (այդ թվում` ստորաբաժանման ղեկավար) օջախային, խցային և կանխարգելիչ (պրոֆիլակտիկ)
ախտահանության, միջատասպան (դեզինսեկցիա), կրծողների
ոչնչացման (դեռատիզացիա) գծով աշխատանք
Քաղաքացիական ծառայողներ և քաղաքացիական աշխատանք կատարողներ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-վիրուսաբան, բժիշկ-մանրէաբան, բժիշկ-մակաբուծաբան, այդ թվում` ստորաբաժանման ղեկավար, միջին բժշկական անձնակազմ վարակիչ հիվանդությունների օջախներում աշխատանքներ
Բժիշկ-համաճարակաբան, միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, հավաքարար սանիտարակարանտինային կետի դիտարանում և մեկուսարանում աշխատանք, դեռատիզացիոն խայծերի պատրաստման գծով աշխատանք
Միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, հավաքարար վարակված հիվանդների տեղահանման գծով աշխատանք
Հրահանգիչ-ախտահանող, բժշկական ախտահանող ախտահանման միջոցների չափափաթեթավորման և պահպանման հետ կապված աշխատանք
Բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-համաճարակաբանի օգնական, բժիշկ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ու դրանց կառուցվածքային ստորաբաժանումների մանրէաբանական լաբորատորիայի միջին և կրտսեր բժշկական անձնակազմ, հավաքարար պալարախտի միկրոմանրէներով վարակված նյութի հետ
անմիջականորեն կապված աշխատանք
Միջատաբաններ, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, միջատաբանների օգնականներ, բոնիֆիկատոր միջատաբանական աշխատանքների կատարում

 

»,

ը. N 3 ցանկի VI բաժնի 1-ին սյունակի առաջին և երկրորդ պարբերություններից հանել «հավաքարար» բառը, երկրորդ պարբերությունը «բժիշկներ» բառից հետո լրացնել «և բարձրագույն ոչ բժշկական կրթությամբ մասնագետներ», իսկ «անձնակազմ» բառից հետո` «, միջին ոչ բժշկական կրթությամբ մասնագետներ» բառերով,

թ. N 3 ցանկի VI բաժնի վերնագրում «Հակաժանտախտային կազմակերպություններ, պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, դրա ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիվանդների վերահսկման և հիվանդությունների կանխարգելման կենտրոն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների, երեխաների աջակցության կենտրոնների, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդհանուր տիպի հաստատությունների, 18 տարին լրացած` քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատությունների, խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպությունների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող` 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների (այսուհետ` կազմակերպություններ) նախատեսված աշխատողների աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով ոլորտի աշխատանքային առանձնահատկությունները:»,

բ. 2-րդ կետը «սաների» բառից հետո լրացնել «կամ խնամվողների» բառերով,

i

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Կազմակերպություններում աշխատողների համար, կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և (կամ) մասնագիտությունից, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել`

1) շաբաթական 22 ժամից` դասավանդող հատուկ մանկավարժների (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ) մանկավարժական աշխատանքի համար.

2) շաբաթական 24 ժամից` երաժիշտների համար.

3) շաբաթական 30 ժամից` մարմնակրթության հրահանգչի, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգչի (կինեզոլոգ) համար.

4) շաբաթական 30 ժամից` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների, հանրակրթական հաստատությունների երկարօրյա խմբերի դաստիարակների համար.

5) շաբաթական 36 ժամից` մինչև վեց տարեկան երեխաների խնամքի ծառայություններ մատուցող աշխատողների (դայակ) համար.

6) շաբաթական 36 ժամից` էրգոթերապիստի, խմբակի դաստիարակի, հոգեբանի, սոցիալական աշխատողի, սոցիալական մանկավարժի, մեթոդիստ-համակարգողի, հատուկ մանկավարժի համար.

7) շաբաթական 39 ժամից` վեց տարեկանից բարձր անձանց խնամքի ծառայություններ մատուցող աշխատողների (սպասուհի) համար:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 16-ի

N 1450-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 11-ի

N 1599-Ն որոշման

 

ՑԱՆԿ
ԵՐԿԱՐԱՑՎԱԾ` 25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ` ՀՆԳՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ, ԵՎ 30 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ` ՎԵՑՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ (ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ` 35 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ` ՀՆԳՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ, ԵՎ 42 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ` ՎԵՑՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԴԵՊՔՈՒՄ) ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ
Կազմակերպությունները Հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող (աշխատանքային օր) Վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող (աշխատանքային օր) Կազմակերպու-
թյուններում աշխատողների պաշտոնների անվանումները
1 2 3 4 5
1. Ուսումնական հաստատություններ 25 30 ղեկավար, նրա տեղակալ, ստորաբաժանման ղեկավար
2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, երեխաների աջակցության կենտրոններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ 25 30 ղեկավար, նրա տեղակալ, ստորաբաժանման ղեկավար
3. Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ 35 42 մանկավարժական աշխատողներ (ուսուցիչ, ուսուցչի օգնական, հատուկ մանկավարժ, հոգեբան, սոցիալական մանկավարժ,
նախնական զինվորական
պատրաստության և անվտանգ կենսագործունեու-
թյան ուսուցիչ, դաստիարակ)
4. Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ 25 30 մանկավարժական աշխատողներ, հատուկ մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոման-
կավարժ, էրգոթերապիստ), հոգեբան, սոցիալական մանկավարժ,
դաստիարակ, մեթոդիստ, սոցիալական աշխատող, երեխաների խնամքի աշխատող (դայակ)
5. Նախադպրոցական ուսումնական հաստատություններ 25 30 նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ
6. Բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ թվում` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ 35 42 գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական անձնակազմ (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ)
7. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություններ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների աջակցության կենտրոններ, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող` 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ 35 42 դաստիարակ, խմբակի դաստիարակ, հոգեբան, սոցիալական աշխատող, սոցիալական մանկավարժ, մեթոդիստ-համակարգող, հատուկ մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ), արատաբան, երեխաների խնամքի աշխատող (դայակ)
8. Արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններ 25 30 դասավանդող, մասնագետներ` ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների
9. Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ 35 42 մանկավարժական աշխատողներ (դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ)
10. Հիգիենիկ անվտանգությունն ապահովող բաժիններ, բաժանմունքներ 25 30 բժիշկ-հիգիենիստ, միջին բժշկական անձնակազմ
11. ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի սերոլոգիական, մանրէաբանական, կենսաքիմիական, մակաբուծաբանական, վիրուսաբանական, քիմիական, թունաբանական, ճառագայթաբանական, հատուկ վտանգավոր վարակների, էպիզոտոլոգիայի, էկտոմակաբուծաբանության և էնտեմոլոգիայի լաբորատորիաներ 25 30 լաբորատորիայի վարիչ, վարիչի տեղակալ, բժիշկ` մանրէաբան, մակաբուծաբան, վիրուսաբան, բժիշկ` լաբորանտ, քիմիկ, թունաբան, կենդանաբան, էկտոմակաբուծաբան, միջատաբան, կենդանաբանի օգնական, էկտոմակաբուծաբանի օգնական, լաբորանտ, սանիտար
12. Համաճարակաբանական, մանրէաբանական, վիրուսաբանական կազմակերպություններ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
13. Ռենտգենյան, բժշկական ռադիոլոգիական (բոլոր պրոֆիլների) բաժիններ, բաժանմունքներ, կաբինետներ (բացառությամբ ուլտրաձայնի և մագնիսական դաշտի ազդեցության ներքո աշխատողների) 35 42 բժիշկ, բժիշկ-ֆիզիկոս, ճարտարագետ, բուժքույր, ռենտգեն-տեխնիկ, ռենտգեն-լաբորանտ, սանիտար, հավաքարար
14. Մաշկավեներաբանական հիվանդանոցներ, բաժանմունքներ, կաբինետներ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
15. Տուբերկուլյոզային և հակատուբերկուլյոզային հիվանդանոցներ, դիսպանսերներ, կաբինետներ, առողջարաններ 35 42 բժիշկ, բուժքույր, միջին բժշկական անձնակազմ, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
16. Հոգեբուժական, հոգենևրոլոգիական բաժանմունքներ, կաբինետներ 35 42 բժիշկ, բուժքույր, միջին բժշկական անձնակազմ, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
17. Բարիովիրահատարաններ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
18. Դատաբժշկական փորձագիտական կազմակերպություններ 25 30 դատաբժշկական փորձագետ` անկախ պաշտոնի անվանումից, միջին և կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
19. Ախտաբանաանատոմիական կազմակերպություններ, բաժանմունքներ, կաբինետներ 25 30 բժիշկ, միջին և կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
20. Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներ, կաբինետներ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
21. Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, հիվանդասենյակներ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
22. Թարախային բարդությունների համար նախատեսված բաժանմունքներ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
23. Լաբորատորիաներ (բաժիններ, բաժանմունքներ, կլինիկական, սերոլոգիական, մանրէաբանական, կենսաքիմիական) 25 30 բժիշկ, բուժքույր, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատող, միջին բժշկական անձնակազմ
24. Քիմիաթերապևտիկ, լազերային, համակարգչային բաժանմունքներ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
25. Ստորգետնյա առողջապահական կազմակերպություններ, հանքաբուժարաններ, բաժանմունքներ, կաբինետներ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
26. Կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ (անդամալուծություն, կաթված, խուլ-համրություն, տեսողական և խոսակցական ֆունկցիայի խանգարում) ունեցողների հիվանդանոցներ, բաժանմունքներ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
27. Հոգեկան և տարափոխիկ հիվանդների շտապ և անհետաձգելի բուժօգնություն ապահովող բրիգադներ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից, սանիտարի պարտականությամբ վարորդ
28. Հոգեբուժական (հոգենյարդաբանական) բուժկանխարգելիչ կազմակերպություններ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
29. 18 տարին լրացած` քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար հատուկ (մասնագիտացված) հաստատություններ (մանկատներ) 35 42 բժիշկ, բուժքույր, միջին բժշկական անձնակազմ, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ (սանիտար, սպասուհի, դայակ)
30. Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման կազմակերպություններ, բաժանմունքներ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
31. Սանիտարականխարգելիչ (ինֆեկցիոն օջախներն ախտահանող) կազմակերպություններ, բաժանմունքներ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
32. ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կազմակերպություններ, հիվանդանոցներ, բաժանմունքներ, լաբորատորիաներ 25 30 բժիշկ, բուժքույր, պացիենտների և խնամյալների հետ անմիջական շփում ունեցող աշխատող, հոգեբան, սոցիալական աշխատող
33. Տարափոխիկ հիվանդությունների բաժանմունքներ, կաբինետներ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
34. Նարկոլոգիական կազմակերպություններ 25 30 բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժանձնակազմ` անկախ պաշտոնի անվանումից
35. Գիտական և գիտատեխնիկական կազմակերպություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում և հանրապետության տարածքում գործող պետական գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններ 35 42 գիտական աշխատողներ (գիտական կազմակերպություններում, հիմնարկներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկա-
վարժական, փորձատեխ-
նոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական աշխատանքներ կատարող անձինք)

»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.11.2017
N 1450-Ն
Որոշում