Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻ ...

 

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱԱԳԱՅԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԺՆԵՎՅԱՆ ԱԿՏ

 

Ներածական դրույթներ

ՀՈԴՎԱԾ 1

Սահմանումներ

 

Սույն Ակտի նպատակների համար.

(i) «Հաագայի Համաձայնագիր» նշանակում է` Արդյունաբերական նմուշների միջազգային ավանդադրման վերաբերյալ Հաագայի Համաձայնագիր. այսուհետ վերանվանված Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման վերաբերյալ Հաագայի Համաձայնագիր.

(ii) «սույն Ակտ» նշանակում է` սույն Ակտով ընդունված Հաագայի Համաձայնագիր.

(iii) «Կանոնակարգ» նշանակում է` սույն Ակտի Կանոնակարգ.

(iv) «սահմանված» նշանակում է` Կանոնակարգում սահմանված.

(v) «Փարիզյան Կոնվենցիա» նշանակում է` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիա` ստորագրված Փարիզում 1883թ. մարտի 20-ին, վերանայված և փոփոխված.

(vi) «միջազգային գրանցում» նշանակում է` սույն Ակտով ուժի մեջ մտած արդյունաբերական նմուշի միջազգային գրանցում.

(vii) «միջազգային հայտ» նշանակում է` միջազգային գրանցման համար ներկայացվող հայտ.

(viii) «Միջազգային գրանցամատյան» նշանակում է` Միջազգային բյուրոյի կողմից պահպանվող միջազգային գրանցումների վերաբերյալ տվյալների պաշտոնական հավաքածու, որոնց գրառումը պահանջվում կամ թույլատրվում է սույն Ակտով կամ Կանոնակարգով` անկախ նրանից, թե այդ տվյալները ինչ կրիչի վրա են պահպանվում.

(ix) «անձ» նշանակում է` ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

(x) «հայտատու» նշանակում է` անձ, ում անունից ներկայացվել է միջազգային հայտ.

(xi) «սեփականատեր» նշանակում է` անձ, ում անունով միջազգային գրանցումը մտցված է Միջազգային գրանցամատյան.

(xii) «միջկառավարական կազմակերպություն» նշանակում է` միջկառավարական կազմակերպություն, որը, 27 (1) (ii) հոդվածի համաձայն, իրավունք ունի սույն Ակտի կողմ դառնալու.

(xiii) «Պայմանավորվող կողմ» նշանակում է` սույն Ակտի կողմ հանդիսացող ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն.

(xiv) «հայտատուի Պայմանավորվող կողմ» նշանակում է` Պայմանավորվող կողմ կամ Պայմանավորվող կողմերից մեկը, որից հայտատուն ստանում է իր անունից միջազգային հայտ ներկայացնելու իրավունք` պայմանով, որ այդ Պայմանավորվող կողմի նկատմամբ նա բավարարում է 3-րդ հոդվածում նշված պայմաններից առնվազն մեկը. եթե կան երկու կամ ավելի Պայմանավորվող կողմեր, որոնցում հայտատուն կարող է, 3-րդ հոդվածի համաձայն, ստանալ միջազգային հայտ ներկայացնելու իրավունք, ապա «հայտատուի Պայմանավորվող կողմ» նշանակում է այն կողմը, որը միջազգային հայտում նշված է որպես այդպիսին.

(xv) «Պայմանավորվող կողմի տարածք» նշանակում է` այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմը պետություն է, ապա այդ պետության տարածքը, իսկ եթե Պայմանավորվող կողմը միջկառավարական կազմակերպություն է` այն տարածքը, որտեղ կիրառվում է այդ միջկառավարական կազմակերպությունը հիմնադրող պայմանագիրը.

(xvi) «գերատեսչություն» նշանակում է` Պայմանավորվող կողմից լիազորված գործակալություն, որն ունի արդյունաբերական նմուշների պահպանություն տրամադրելու իրավունք, և որը գործում է այդ Պայմանավորվող կողմի տարածքում.

(xvii) «փորձաքննություն անցկացնող գերատեսչություն» նշանակում է` գերատեսչություն, որը ex officio ստուգում է արդյունաբերական նմուշների պահպանության համար իրեն ներկայացված հայտերը` առնվազն որոշելու համար, թե արդյոք արդյունաբերական նմուշները համապատասխանո՞ւմ են նորամուծության պայմանին.

(xviii) «նշում» նշանակում է` խնդրանք այն մասին, որ միջազգային գրանցումը գործի որևէ Պայմանավորվող պետությունում. այն նաև նշանակում է այդ խնդրանքի գրանցումը Միջազգային գրանցամատյանում.

(xix) «նշված Պայմանավորվող կողմ» և «նշված գերատեսչություն» նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող կողմ և Պայմանավորվող կողմի գերատեսչություն, որոնց վերաբերում է նշումը.

(xx) «1934թ. Ակտ» նշանակում է` Հաագայի Համաձայնագրի` 1934թ. հունիսի 2-ին Լոնդոնում ստորագրված Ակտ.

(xxi) «1960թ. Ակտ» նշանակում է` Հաագայի Համաձայնագրի` 1960թ. նոյեմբերի 28-ին Հաագայում ստորագրված Ակտ.

(xxii) «1961թ. Լրացուցիչ Ակտ» նշանակում է` 1961թ. նոյեմբերի 18-ին Մոնակոյում ի լրումն 1934թ. Ակտի ստորագրված Ակտ.

(xxiii) «1967թ. Լրացնող Ակտ» նշանակում է` Հաագայի Համաձայնագիրը լրացնող` 1967թ. հուլիսի 14-ին Ստոկհոլմում ստորագրված Ակտ` փոփոխություններով.

(xxiv) «Միություն» նշանակում է` Հաագայի միություն` ստեղծված 1925թ. նոյեմբերի 6-ի Հաագայի Համաձայնագրով և պահպանված 1934թ. և 1960թ. Ակտերով, 1961թ. Լրացուցիչ Ակտով, 1967թ. Լրացնող Ակտով և սույն Ակտով.

(xxv) «Վեհաժողով» նշանակում է` 21(1)(ա) հոդվածում նշված Վեհաժողով կամ այդ Վեհաժողովին փոխարինող ցանկացած մարմին.

(xxvi) «Կազմակերպություն» նշանակում է` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն.

(xxvii) «Գլխավոր տնօրեն» նշանակում է` Կազմակերպության Գլխավոր տնօրեն.

(xxviii) «Միջազգային բյուրո» նշանակում է` Կազմակերպության Միջազգային բյուրո.

(xxix) որպես «վավերագիր» պետք է հասկանալ նաև ընդունման կամ հաստատման փաստաթղթերը:

 

ՀՈԴՎԱԾ 2

Պայմանավորվող պետությունների օրենքներով և որոշ միջազգային

պայմանագրերով տրված այլ պահպանության կիրառելիությունը

 

1) [Պայմանավորվող կողմերի օրենքները և որոշակի միջազգային պայմանագրերը] Սույն Ակտի դրույթները չպետք է ազդեն որևէ ավելի լայն պահպանության վրա, որը կարող է տրամադրված լինել Պայմանավորվող կողմի օրենքով, և որևէ ձևով չպետք է ազդեն հեղինակային իրավունքի մասին միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով արվեստի ստեղծագործություններին և կիրառական արվեստի ստեղծագործություններին տրամադրված պահպանության վրա կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագրի հավելված հանդիսացող` Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրով արդյունաբերական նմուշներին տրամադրված պահպանության վրա:

2) [Փարիզյան կոնվենցիային համապատասխանության պարտավորությունը] Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է համապատասխանի Փարիզյան կոնվենցիայի` արդյունաբերական նմուշներին վերաբերող դրույթներին:

 

ԳԼՈՒԽ I
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 3

Միջազգային հայտ ներկայացնելու իրավունքը

 

Ցանկացած անձ, ով Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության կամ Պայմանավորվող կողմ հանդիսացող միջկառավարական կազմակերպության պետության քաղաքացի է կամ ունի մշտական կամ սովորական բնակության վայր կամ իրական և գործող արդյունաբերական կամ առևտրային ձեռնարկություն Պայմանավորվող պետության տարածքում, ունի միջազգային հայտ ներկայացնելու իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 4

Միջազգային հայտ ներկայացնելու ընթացակարգը

 

1) [ՈՒղղակի կամ անուղղակի ներկայացում] ա) Միջազգային հայտը կարող է հայտատուի ընտրությամբ Միջազգային բյուրո ներկայացվել ուղղակիորեն կամ հայտատուի Պայմանավորվող կողմի գերատեսչության միջոցով:

բ) Անկախ «ա» ենթակետի դրույթներից` ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է հայտարարագրով Գլխավոր տնօրենին ծանուցել այն մասին, որ միջազգային հայտը չի կարող ներկայացվել իր գերատեսչության միջոցով:

2) [Առաքման տուրքը անուղղակի ներկայացման դեպքում] Ցանկացած Պայմանավորվող կողմի գերատեսչություն կարող է պահանջել, որ հայտատուն հօգուտ այդ գերատեսչության վճարի փոխանցման տուրք իր միջոցով ներկայացված ցանկացած միջազգային հայտի համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

Միջազգային հայտի բովանդակությունը

 

1) [Միջազգային հայտի պարտադիր բովանդակությունը] Միջազգային հայտը պետք է կազմվի սահմանված լեզվով կամ սահմանված լեզուներից մեկով և պետք է ներառի կամ պետք է ուղեկցվի.

(i) սույն Ակտի համաձայն` միջազգային գրանցման մասին խնդրանքով.

(ii) հայտատուին վերաբերող սահմանված տվյալներով.

(iii) սահմանված քանակությամբ վերարտադրված օրինակներով կամ, հայտատուի ընտրությամբ, միջազգային գրանցման ենթակա արդյունաբերական նմուշի` նախատեսված ձևով ներկայացված մի քանի տարբեր վերարտադրություններով. այնուամենայնիվ, եթե արդյունաբերական նմուշը հարթ է, և, 5-րդ կետին համապատասխան, ներկայացվել է հրապարակման հետաձգման խնդրանք, ապա միջազգային հայտը կարող է, վերարտադրություններ պարունակելու փոխարեն, կից ունենալ արդյունաբերական նմուշի` նախատեսված քանակությամբ օրինակներ.

(iv) սահմանված կարգով` ապրանքի կամ ապրանքների նշումով, որոնք կազմում են արդյունաբերական նմուշը, կամ որոնց հետ կապված պետք է օգտագործվի արդյունաբերական նմուշը.

(v) նշված Պայմանավորվող կողմերի մասին տեղեկությունով.

(vi) սահմանված տուրքերով.

(vii) սահմանված ցանկացած այլ մանրամասնով:

2) [Միջազգային հայտի լրացուցիչ պարտադիր բովանդակությունը] ա) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որի գերատեսչությունը փորձաքննություն կատարող գերատեսչություն է, և որի օրենքը սույն Ակտին կողմ դառնալու պահին` արդյունաբերական նմուշի պահպանության համար հայտի ներկայացման թվականը այդ օրենսդրության համաձայն սահմանելու համար, պահանջում է, որ հայտը ներառի «բ» ենթակետում նշված տարրերից որևէ մեկը, կարող է դիմումով Գլխավոր տնօրենին ծանուցել այդ տարրերի մասին:

բ) Տարրերը, որոնց մասին կարող է ծանուցվել «ա» ենթակետի համաձայն, հետևյալներն են.

(i) նշումներ, որոնք վերաբերում են տվյալ հայտի առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշի հեղինակի անձին.

(ii) տվյալ հայտի առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշի վերարտադրության կամ բնորոշ հատկությունների կարճ նկարագրությունը.

(iii) հավակնությունը:

գ) Եթե միջազգային հայտը պարունակում է Պայմանավորվող կողմի նշում, որը ծանուցում է կատարել «ա» ենթակետի համաձայն, ապա այն պետք է սահմանված կարգով պարունակի նաև տվյալ ծանուցման առարկա հանդիսացող ցանկացած տարր:

3) [Միջազգային հայտի բովանդակության այլ հնարավոր բովանդակությունը] Միջազգային հայտը կարող է ներառել կամ ուղեկցվել լրացուցիչ տարրերով, որոնք նշված են Կանոնակարգում:

4) [Մի քանի արդյունաբերական նմուշներ նույն միջազգային հայտում] Սահմանված հնարավոր պայմաններով միջազգային հայտը կարող է պարունակել երկու կամ ավելի արդյունաբերական նմուշներ:

5) [Հրապարակումը հետաձգելու մասին խնդրագիր] Միջազգային հայտը կարող է պարունակել հրապարակումը հետաձգելու մասին խնդրագիր:

 

ՀՈԴՎԱԾ 6

Առաջնայնությունը

 

1) [Առաջնայնությանը հավակնելը] ա) Միջազգային հայտը կարող է ներառել դիմում, որով, Փարիզյան կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն, առաջնայնություն է պահանջվում մեկ կամ մի քանի ավելի վաղ հայտերով, որոնք ներկայացվել են այդ Կոնվենցիայի մասնակից կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ցանկացած պետությունում կամ այդ պետության համար:

բ) Կանոնակարգը կարող է սահմանել, որ «ա» ենթակետում նշված դիմումը կարող է ուղարկվել միջազգային հայտը ներկայացնելուց հետո: Այդ դեպքում Կանոնակարգով պետք է սահմանվի այն վերջնաժամկետը, մինչև երբ այդ դիմումը պետք է ներկայացվի:

2) [Միջազգային հայտը որպես հիմք առաջնայնությանը հավակնելու համար] Միջազգային հայտը պետք է, այն ներկայացման թվականի դրությամբ և անկախ դրա հետագա ճակատագրից, համարժեք լինի կանոնավոր ներկայացմանը` Փարիզյան կոնվենցիայի 4-րդ հոդվածի իմաստով:

 

ՀՈԴՎԱԾ 7

Նշման համար տուրքեր

 

1) [Սահմանված նշման համար տուրքեր] Սահմանված տուրքերը, 2-րդ կետի համաձայն, ներառում են նշման համար տուրք` նշված յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար:

2) [Նշման անհատական տուրք] Ցանկացած Պայմանավորված կողմ, որի գերատեսչությունը փորձաքննություն կատարող գերատեսչություն է, և ցանկացած Պայմանավորված կողմ, որը միջկառավարական կազմակերպություն է, կարող են դիմումով ծանուցել Գլխավոր տնօրենին այն մասին, որ ցանկացած միջազգային հայտի առնչությամբ, որում նշված է, և այդպիսի միջազգային հայտից բխող ցանկացած միջազգային ժամկետի երկարաձգման դեպքում, նշման համար 1-ին կետով սահմանված տուրքը պետք է փոխարինվի նշման համար անհատական տուրքով, որի գումարի չափը նշվում է դիմումի մեջ և կարող է փոփոխվել հետագա դիմումներում: Նշված գումարի չափը կարող է ամրագրվել վերը նշված Պայմանավորվող կողմի կողմից` պահպանության սկզբնական ժամանակահատվածի համար և ժամկետի երկարաձգման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար, կամ համապատասխան Պայմանավորված կողմի` թույլատրվող առավելագույն ժամանակահատվածի համար: Այնուամենայնիվ, այդ գումարը չի կարող լինել ավելի, քան որևէ Պայմանավորված կողմ լիազորված է ստանալու հայտատուից միևնույն քանակի արդյունաբերական նմուշներին համարժեք ժամանակահատվածով պահպանություն տրամադրելու համար` միջազգային գործընթացներից ստացվող խնայողությունների գումարը հանելուց հետո:

3) [Նշման համար տուրքերի փոխանցումը] 1-ին և 2-րդ կետերում նշված նշման համար տուրքերը Միջազգային բյուրոյի կողմից պետք է փոխանցվեն այն Պայմանավորվող կողմին, որի համար այդ տուրքերը վճարվել են:

 

ՀՈԴՎԱԾ 8

Անճշտությունների ուղղումը

 

1) [Միջազգային հայտի փորձաքննությունը] Եթե Միջազգային բյուրոն գտնում է, որ հայտը Միջազգային բյուրոյի կողմից ստացվելու պահին չի համապատասխանում սույն Ակտի և Կանոնակարգի պահանջներին, ապա հայտատուին առաջարկվում է սահմանված ժամկետում կատարել պահանջվող ուղղումները:

2) [Չուղղված անճշտությունները] ա) Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի արձագանքում առաջարկին, ապա միջազգային հայտը, «բ» ենթակետի համաձայն, համարվում է հետ վերցված:

բ) Այն դեպքում, երբ անճշտությունը վերաբերում է 5(2) հոդվածին կամ հատուկ պահանջին, ինչի մասին Պայմանավորվող կողմը Կանոնակարգի համաձայն ծանուցել է Գլխավոր տնօրենին, և հայտատուն նախատեսված ժամկետում չի կատարում առաջարկը, համարվում է, որ միջազգային հայտն իր մեջ չի պարունակում տվյալ Պայմանավորվող կողմի նշումը:

 

ՀՈԴՎԱԾ 9

Միջազգային հայտի ներկայացման թվականը

 

1) [ՈՒղղակիորեն ներկայացված միջազգային հայտ] Եթե միջազգային հայտը ներկայացվում է ուղղակիորեն Միջազգային բյուրո, ապա, 3-րդ կետի համաձայն, ներկայացման թվական է համարվում այն թվականը, երբ Միջազգային բյուրոն ստացել է միջազգային հայտը:

2) [Անուղղակիորեն ներկայացված միջազգային հայտ] Եթե միջազգային հայտը ներկայացված է հայտատուի Պայմանավորվող կողմի գերատեսչության միջոցով, ապա ներկայացման թվականը որոշվում է սահմանված կարգով:

3) [Որոշ անճշտություններով միջազգային հայտ] Եթե միջազգային հայտը Միջազգային բյուրոյի կողմից ստացվելու թվականին իր մեջ անճշտություն ունի, որը համարվում է միջազգային հայտի ներկայացման թվականի հետաձգում ենթադրող անճշտություն, ապա ներկայացման թվական է համարվում այն թվականը, երբ Միջազգային բյուրոն ստանում է դրա ուղղումը:

 

ՀՈԴՎԱԾ 10 Միջազգային գրանցումը, միջազգային գրանցման թվականը, միջազգային գրանցման

հրապարակումը և գաղտնի օրինակները

 

1) [Միջազգային գրանցումը] Միջազգային բյուրոն միջազգային հայտի առարկա հանդիսացող յուրաքանչյուր արդյունաբերական նմուշ գրանցում է այն ստանալուց անմիջապես հետո կամ, եթե, 8-րդ հոդվածին համապատասխան, ուղղումներ կատարելու առաջարկ է արվել, պահանջված ուղղումներն ստանալուց անմիջապես հետո: Գրանցումն ուժի մեջ է մտնում` անկախ այն բանից` հրապարակումը հետաձգվում է 11-րդ հոդվածի համաձայն, թե ոչ:

2) [Միջազգային գրանցման թվականը] ա) Ելնելով «բ» ենթակետից` միջազգային գրանցման թվական է համարվում միջազգային հայտի ներկայացման թվականը:

բ) Եթե միջազգային հայտը Միջազգային բյուրոյի ստանալու թվականի դրությամբ 5(2) հոդվածին առնչվող անճշտություն ունի, ապա միջազգային գրանցման թվական պետք է համարվի այն թվականը, երբ Միջազգային բյուրոն ստացել է այդ անճշտության ուղղումը, կամ միջազգային հայտի ներկայացման թվականը` կախված այն բանից, թե այդ թվականներից որն է ավելի ուշ:

3) [Հրապարակումը] ա) Միջազգային գրանցումը պետք է հրապարակվի Միջազգային բյուրոյի կողմից: Այդ հրապարակումը բոլոր Պայմանավորվող կողմերում պետք է համարվի բավարար հրապարակայնություն ունեցող, և սեփականատիրոջ կողմից որևէ այլ հրապարակում չպետք է պահանջվի:

բ) Միջազգային բյուրոն միջազգային գրանցման հրապարակման մեկական օրինակ պետք է ուղարկի յուրաքանչյուր նշված գերատեսչություն:

4) [Գաղտնիության պահպանումը մինչև հրապարակումը] 5-րդ կետի և 11(4) (բ) հոդվածի համաձայն` Միջազգային բյուրոն պետք է պահպանի յուրաքանչյուր միջազգային հայտի և միջազգային գրանցման գաղտնիությունը մինչև հրապարակումը:

5) [Գաղտնի օրինակներ] ա) Միջազգային բյուրոն գրանցման ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո միջազգային գրանցման մեկ օրինակի հետ միասին միջազգային հայտը ուղեկցող ցանկացած համապատասխան հայտարարություն, փաստաթուղթ կամ նմուշահատ պետք է ուղարկի բոլոր այն գերատեսչություններին, որոնք Միջազգային բյուրո ծանուցում են ուղարկել այն մասին, որ ցանկանում են այդպիսի օրինակ ստանալ, և նշված են միջազգային հայտում:

բ) Մինչև Միջազգային բյուրոյի կողմից միջազգային գրանցման հրատարակումը, գերատեսչությունը պետք է գաղտնի պահի Միջազգային բյուրոյի կողմից իրեն ուղարկված յուրաքանչյուր միջազգային գրանցման օրինակ և կարող է վերոհիշյալ օրինակն օգտագործել միայն փորձաքննության նպատակով, որն անց է կացվում միջազգային գրանցումով և արդյունաբերական նմուշների պահպանության համար այն հայտերով, որոնք ներկայացվել են այն Պայմանավորվող կողմում կամ նրա անունից, որի համար իրավասու է տվյալ գերատեսչությունը: Մասնավորապես, նա չի կարող գերատեսչությունից դուրս ցանկացած մեկի համար, բացառությամբ այդ միջազգային գրանցման սեփականատիրոջ, բացահայտել նման ցանկացած միջազգային գրանցման բովանդակություն` բացառությամբ, երբ դա կատարվում է միջազգային գրանցման համար հիմք ծառայած միջազգային հայտի ներկայացման իրավունքի վերաբերյալ վեճ պարունակող վարչական և դատական քննության նպատակով: Այդպիսի վարչական կամ դատական քննության դեպքում միջազգային գրանցման բովանդակությունը կարող է բացահայտվել միայն գործընթացում ներգրավված կողմերի գիտությամբ, որոնք պարտավորված են հարգել բացահայտման գաղտնիությունը:

 

ՀՈԴՎԱԾ 11

Հրապարակման հետաձգումը

 

1) [Պայմանավորվող կողմերի օրենքների դրույթները հրապարակումը հետաձգելու վերաբերյալ] ա) Եթե Պայմանավորվող կողմի օրենքը նախատեսում է արդյունաբերական նմուշի մասին հրապարակման հետաձգում մի ժամանակահատվածով, որը ավելի պակաս է, քան սահմանված ժամանակահատվածն է, ապա տվյալ Պայմանավորվող կողմը պետք է դիմումով Գլխավոր տնօրենին ծանուցի թույլատրելի ժամանակահատվածի մասին:

բ) Եթե Պայմանավորվող կողմի օրենքը չի նախատեսում արդյունաբերական նմուշի հրապարակման հետաձգում, ապա Պայմանավորվող կողմը պետք է այդ փաստի մասին ծանուցի Գլխավոր տնօրենին:

2) [Հրապարակման հետաձգումը] Եթե միջազգային հայտը պարունակում է հրապարակման հետաձգման խնդրանք, ապա հրապարակումը պետք է կատարվի.

(i) սահմանված ժամկետն ավարտվելուց հետո, եթե միջազգային հայտում նշված Պայմանավորվող կողմերից ոչ մեկը 1-ին կետի համաձայն հայտարարագիր չի ներկայացրել, կամ

(ii) եթե միջազգային հայտում նշված Պայմանավորվող կողմերից որևէ մեկը 1.ա կետի համաձայն հայտարարագիր է ներկայացրել, ապա այդ հայտարարագրում նշված ժամկետի ավարտից հետո կամ, եթե կան մեկից ավելի նշանակված Պայմանավորվող կողմեր, ապա նրանց հայտարարագրում նշված ամենակարճ ժամկետի ավարտից հետո:

3) [Հետաձգման խնդրանքի նկատմամբ մոտեցումը, երբ հետաձգումը, կիրառվող օրենքի համաձայն, հնարավոր չէ] Երբ պահանջվել է հրապարակման հետաձգում, և միջազգային հայտում նշված Պայմանավորվող կողմերից մեկը 1.բ կետի համաձայն հայտարարել է, որ հրապարակման հետաձգումն անհնար է իր օրենքի համաձայն`

(i) ելնելով ii կետից` Միջազգային բյուրոն պետք է համապատասխանաբար ծանուցի հայտատուին. եթե հայտատուն սահմանված ժամկետում գրավոր ծանուցմամբ Միջազգային բյուրոյին չի տեղեկացնում տվյալ Պայմանավորվող կողմի` նշումը հետ վերցնելու մասին, ապա Միջազգային բյուրոն պետք է անտեսի հրապարակումը հետաձգելու մասին խնդրանքը.

(ii) եթե միջազգային հայտը արդյունաբերական նմուշի վերարտադրություն պարունակելու փոխարեն ներկայացված է արդյունաբերական նմուշի կից օրինակներով, ապա Միջազգային բյուրոն պետք է անտեսի վերը նշված Պայմանավորվող կողմի նշումը և պետք է հայտատուին համապատասխանաբար ծանուցի այդ մասին:

4) [Խնդրանք ավելի վաղ հրապարակման կամ միջազգային գրանցմանը հատուկ հասանելիության համար] ա) 2-րդ կետի համաձայն հետաձգման ժամկետի ընթացքում` ցանկացած ժամանակ, սեփականատերը կարող է պահանջել միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից որևէ մեկի կամ բոլորի հրապարակումը, որի դեպքում այդ հետաձգումը տվյալ արդյունաբերական նմուշի կամ նմուշների նկատմամբ համարվում է ժամկետը լրացած այդ պահանջը Միջազգային բյուրոյի ստանալու թվականից:

բ) Սեփականատերը կարող է նաև 2-րդ կետի համաձայն հետաձգման գործող ժամկետի ընթացքում` ցանկացած ժամանակ, Միջազգային բյուրոյից պահանջել սեփականատիրոջ կողմից նշված երրորդ կողմին տրամադրել միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից որևէ մեկից կամ բոլորից որևէ մաս կամ թույլատրել այդ կողմի համար դրանց հասանելիությունը:

5) [Չեղյալ հայտարարումը և սահմանափակումը] ա) Եթե 2-րդ կետի համաձայն հետաձգման ուժի մեջ գտնվելու ընթացքում` ցանկացած ժամանակ, սեփականատերը չեղյալ է հայտարարում միջազգային գրանցումը նշված բոլոր Պայմանավորվող կողմերի նկատմամբ, ապա միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշը կամ նմուշները չպետք է հրապարակվեն:

բ) Եթե 2-րդ կետի համաձայն հետաձգման ուժի մեջ գտնվելու ընթացքում` ցանկացած ժամանակ, սեփականատերը սահմանափակում է միջազգային գրանցումը, միջազգային գրանցման առարկա հանդիսացող մեկ կամ մի քանի արդյունաբերական նմուշ նշված բոլոր Պայմանավորվող կողմերի նկատմամբ, ապա միջազգային գրանցման առարկա հանդիսացող մյուս արդյունաբերական նմուշը կամ նմուշները չպետք է հրապարակվեն:

6) [Վերարտադրությունների հրապարակումը և տրամադրումը] ա) Սույն հոդվածի դրույթների համաձայն` հետաձգման ցանկացած ժամկետի ավարտից հետո Միջազգային բյուրոն, սահմանված տուրքերը վճարելու պայմանով, պետք է հրապարակի միջազգային գրանցումը: Եթե այդ տուրքերը սահմանված ձևով չեն վճարվում, ապա միջազգային գրանցումը պետք է չեղյալ համարվի և չպետք է հրապարակվի:

բ) Եթե միջազգային հայտին, 5.1.iii հոդվածի համաձայն, կցված են արդյունաբերական նմուշի մեկ կամ ավելի օրինակներ, ապա սեփականատերը պետք է նախատեսված ժամկետում Միջազգային բյուրոյին ներկայացնի տվյալ հայտի առարկա հանդիսացող յուրաքանչյուր արդյունաբերական նմուշի վերարտադրության նախատեսված քանակությամբ օրինակներ: Այն դեպքում, երբ սեփականատերը այդպես չի վարվում, միջազգային գրանցումը չեղյալ է համարվում և չի հրապարակվում:

 

ՀՈԴՎԱԾ 12

Մերժումը

 

1) [Մերժման իրավունք] Ցանկացած նշված Պայմանավորվող կողմի գերատեսչություն, եթե այդ Պայմանավորվող կողմի օրենքով սահմանված պահպանության տրամադրման պայմանները բավարարված չեն միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից մեկի կամ բոլորի նկատմամբ, կարող է մասնակիորեն կամ ամբողջապես մերժել միջազգային գրանցման գործողությունը վերը նշված Պայմանավորվող կողմի տարածքում` պայմանով, որ ոչ մի գերատեսչություն չի կարող միջազգային գրանցման որևէ գործողություն մերժել մասնակիորեն կամ ամբողջապես` հիմք ընդունելով այն, որ սույն Ակտով կամ Կանոնակարգով նախատեսված կամ դրանք լրացնող, կամ դրանցից տարբերվող միջազգային հայտի ձևի կամ բովանդակության վերաբերյալ պահանջները բավարարված չեն այդ Պայմանավորվող կողմի օրենքով:

2) [Մերժման մասին ծանուցումը] ա) Նախատեսված ժամկետում Միջազգային բյուրոյին ուղարկված ծանուցմամբ Գերատեսչությունը պետք է հաղորդի միջազգային գրանցման գործողության մերժման մասին:

բ) Մերժման մասին ցանկացած ծանուցում պետք է պարունակի մերժման բոլոր հիմնավորումները:

3) [Մերժման ծանուցման փոխանցումը. պաշտպանության միջոցները] ա) Միջազգային բյուրոն, առանց հապաղելու, մերժման մասին ծանուցման պատճենը պետք է ուղարկի սեփականատիրոջը:

բ) Սեփականատերն օգտվում է այն նույն միջոցներից, որոնցից կօգտվեր, եթե միջազգային գրանցման առարկա հանդիսացող ցանկացած արդյունաբերական նմուշի մերժման մասին հաղորդում կատարած գերատեսչության համար կիրառելի օրենքին համապատասխան` պահպանության ենթակա հայտի առարկա հանդիսացած լիներ: Այդպիսի միջոցները պետք է առնվազն ներառեն կրկնակի փորձաքննության կամ մերժման վերանայման կամ մերժման բողոքարկման հնարավորություն:

4) [Մերժումը հետ վերցնելը] Ցանկացած մերժում կարող է ցանկացած ժամանակ մասնակիորեն կամ ամբողջությամբ հետ վերցվել այն գերատեսչության կողմից, որն ուղարկել է մերժումը:

 

ՀՈԴՎԱԾ 13

Նմուշի միասնությանը վերաբերող հատուկ պահանջներ

 

1) [Հատուկ պահանջների մասին ծանուցում] Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմը, որի օրենքը սույն Ակտին կողմ դառնալու թվականին պահանջում է, որ այն նմուշները, որոնք միևնույն հայտի առարկան են հանդիսանում, համապատասխանեն նմուշի միասնության, արտադրության միասնության կամ օգտագործման միասնության պահանջներին կամ պատկանեն իրերի նույն լրակազմին կամ համադրությանը, կամ պահանջում է, որ միայն մեկ ինքնուրույն և հստակ նմուշ կարող է լինել մեկ հայտի մեջ, կարող է հայտարարագրով այդ մասին համապատասխանաբար ծանուցել Գլխավոր տնօրենին: Այնուամենայնիվ, այդպիսի ոչ մի հայտարարագիր չպետք է ազդի հայտատուի իրավունքի վրա` ներառել երկու կամ ավելի արդյունաբերական նմուշներ մեկ հայտում` համաձայն 5(4) հոդվածի, եթե նույնիսկ հայտում նշված է այն Պայմանավորվող կողմը, որը ներկայացրել է հայտարարագիրը:

2) [Հայտարարագրի գործողությունը] Ցանկացած այդպիսի հայտարարագիր պետք է այն ներկայացրած Պայմանավորվող կողմի գերատեսչությանը հնարավորություն տա 12(1) հոդվածի համաձայն մերժելու միջազգային գրանցման գործողությունը, մինչև այդ Պայմանավորվող կողմի ծանուցման պահանջներին համապատասխանության բերելը:

3) [Գրանցման զատման դեպքում վճարման ենթակա լրացուցիչ տուրքեր] Եթե 2-րդ կետի համաձայն մերժման մասին ծանուցումը ստացվելուց հետո ծանուցման մեջ նշված հիմքերը վերացնելու նպատակով միջազգային գրանցման զատման համար միջնորդություն է ներկայացվում շահագրգիռ գերատեսչության մոտ, ապա այդ գերատեսչությունը պետք է լիազորված լինի տուրք գանձելու յուրաքանչյուր լրացուցիչ միջազգային հայտի համար, որն անհրաժեշտ կլինի մերժման այդ հիմքերը վերացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 14

Միջազգային գրանցման գործողությունը

 

1) [Գործող օրենքի համաձայն ներկայացված հայտի գործողությանը համարժեք գործողություն] Միջազգային գրանցումը, միջազգային գրանցման թվականից, յուրաքանչյուր նշված Պայմանավորվող կողմում պետք է ունենա առնվազն այն նույն գործողության ուժը, որը կունենա, Պայմանավորվող կողմի օրենքին համապատասխան, արդյունաբերական նմուշի պահպանություն ստանալու համար ընդունված կարգով ներկայացված հայտը:

2) [Գործող օրենքի համաձայն տրամադրվող պահպանության գործողությանը համարժեք գործողություն] ա) Յուրաքանչյուր նշված Պայմանավորվող կողմում, որի գերատեսչությունը 12-րդ հոդվածի համաձայն մերժում չի ուղարկել, միջազգային գրանցումը պետք է ունենա այն նույն ուժը, ինչ, այդ Պայմանավորվող կողմի օրենքի համաձայն, արդյունաբերական նմուշին տրամադրված պահպանությունը, որը հաշվարկվում է ամենաուշը մերժումը հաղորդելու համար թույլատրելի ժամկետի ավարտի թվականից սկսած կամ, եթե Պայմանավորվող կողմը համապատասխան հայտարարություն է կատարել Կանոնակարգերի համաձայն, ամենաուշը այդ հայտարարությունում նշված թվականից սկսած:

բ) Եթե նշված Պայմանավորվող կողմի գերատեսչությունը մերժում է ներկայացրել և հետագայում մասնակիորեն կամ ամբողջապես հետ է վերցրել այդ մերժումը, ապա, այն մասով, որով մերժումը հետ է վերցվել, միջազգային գրանցումը պետք է այդ Պայմանավորվող կողմում ունենա գործողության նույն ուժը, ինչ, տվյալ Պայմանավորվող կողմի օրենքին համապատասխան, արդյունաբերական նմուշին տրված պահպանությունը, որի գործողությունը հաշվարկվում է ամենաուշը այն թվականից, երբ մերժումը հետ է վերցվել:

գ) Սույն կետով միջազգային գրանցմանը տրված գործողության ուժը պետք է կիրառվի այդ գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշի կամ նմուշների նկատմամբ` այն ձևով, ինչպես նշված գերատեսչությունը գրանցումն ստացել է Միջազգային բյուրոյի կողմից, կամ, եթե կիրառելի է, հաշվի առնելով տվյալ գերատեսչության կողմից կիրառվող ընթացակարգերի համաձայն կատարված փոփոխությունները:

3) [Հայտատուի Պայմանավորվող կողմի նշման գործողությանը վերաբերող հայտարարություն] ա) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որի գերատեսչությունը փորձաքննություն կատարող գերատեսչություն է, կարող է հայտարարագրով ծանուցել Գլխավոր տնօրենին այն մասին, որ եթե նա հանդիսանում է հայտատուի Պայմանավորվող կողմը, ապա միջազգային գրանցման մեջ այդ Պայմանավորվող կողմի նշումը գործողության ուժ չպետք է ունենա:

բ) Եթե «ա» ենթակետում նշված հայտարարությունը կատարած Պայմանավորվող կողմը միջազգային հայտում նշված է և որպես հայտատուի Պայմանավորվող կողմ, և նշված Պայմանավորվող կողմ, ապա Միջազգային բյուրոն պետք է անտեսի այդ Պայմանավորվող կողմի նշումը:

 

ՀՈԴՎԱԾ 15

ՈՒժը կորցնելը

 

1) [Պաշտպանության հնարավորության պահանջ] Նշված Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները չեն կարող հայտարարել այդ Պայմանավորվող կողմի տարածքում միջազգային գրանցման գործողությունը մասնակիորեն կամ ամբողջապես ուժը կորցրած ճանաչելու մասին` առանց սեփականատիրոջը իր իրավունքները պաշտպանելու համար բավարար ժամանակ տրամադրելու:

2) [ՈՒժը կորցրած ճանաչելու մասին ծանուցումը] Այն Պայմանավորվող կողմի գերատեսչությունը, որի տարածքում միջազգային գրանցման ուժը կորցրած է ճանաչվել, պետք է այդ մասին տեղյակ լինելու դեպքում այդ մասին ծանուցի Միջազգային բյուրոյին:

 

ՀՈԴՎԱԾ 16

Միջազգային գրանցումներին վերաբերող փոփոխությունների և այլ

տեղեկությունների մասին գրառում կատարելը

 

1) [Փոփոխությունների և այլ տեղեկությունների մասին գրառում կատարելը] Միջազգային բյուրոն նախատեսված ձևով միջազգային գրանցամատյանում պետք է գրանցի.

(i) միջազգային գրանցման սեփականատիրոջը վերաբերող ցանկացած փոփոխություն` ցանկացած կամ բոլոր` նշված Պայմանավորվող կողմերի և միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից ցանկացածի կամ բոլորի վերաբերյալ` պայմանով, որ նոր սեփականատերը միջազգային հայտ ներկայացնել իրավունք ունի` 3-րդ հոդվածին համապատասխան.

(ii) սեփականատիրոջ անվան կամ հասցեի ցանկացած փոփոխություն.

(iii) հայտատուի կամ սեփականատիրոջ ներկայացուցչի նշանակումը և այդ ներկայացուցչին վերաբերող ցանկացած այլ համապատասխան փաստ.

(iv) սեփականատիրոջ կողմից միջազգային գրանցման ցանկացած չեղյալ հայտարարում` նշված Պայմանավորվող կողմերից ցանկացածի կամ բոլորի վերաբերյալ.

(v) սեփականատիրոջ կողմից նշված Պայմանավորվող կողմերից ցանկացածի կամ բոլորի վերաբերյալ միջազգային գրանցման ցանկացած սահամանափակում` մինչև միջազգային գրանցման առարկա հանդիսացող մեկ կամ մի քանի արդյունաբերական նմուշներ.

(vi) նշված Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից այդ Պայմանավորվող կողմի տարածքում ցանկացած միջազգային գրանցման ուժը կորցնելու ճանաչում միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից ցանկացածի կամ բոլորի նկատմամբ.

(vii) միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից ցանկացածի կամ բոլորի նկատմամբ եղած իրավունքներին վերաբերող ցանկացած այլ համապատասխան փաստ, որը նշված է Կանոնակարգերում:

2) [Միջազգային գրանցամատյանում գրառման գործողությունը] 1-ին կետի i, ii, iv, v, vi և vii ենթակետերում նշված ցանկացած գրառում պետք է ունենա գործողության այն նույն ուժը, որը կունենար, եթե արված լիներ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի գրանցամատյանում, բացառությամբ այն դեպքի, երբ Պայմանավորվող կողմը հայտարարագրով կծանուցի Գլխավոր տնօրենին այն մասին, որ 1-ին կետի i ենթակետում նշված գրառումը այդ ուժը չի ունենա տվյալ Պայմանավորվող կողմի տարածքում, քանի դեռ այդ Պայմանավորվող կողմի գերատեսչությունը չի ստացել այդ հայտարարագրում նշված հայտարարություններն ու փաստաթղթերը:

3) [Տուրքերը] 1-ին կետին համապատասխան կատարված ցանկացած գրառում կարող է ենթակա լինել տուրքի վճարման:

4) [Հրապարակումը] Միջազգային բյուրոն պետք է հրապարակի ծանուցում 1-ին կետին համապատասխան կատարված ցանկացած գրառման վերաբերյալ: Նա ծանուցման հրապարակման մեկ օրինակ պետք է ուղարկի շահագրգիռ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի գերատեսչության:

 

ՀՈԴՎԱԾ 17

Միջազգային գրանցման գործողության նախնական ժամկետը և դրա երկարաձգումն

ու պահպանության ժամկետը

 

1) [Միջազգային գրանցման գործողության նախնական ժամկետը] Միջազգային գրանցումը պետք է ուժի մեջ մտնի հինգ տարի նախնական ժամկետով, որը հաշվարկվում է միջազգային գրանցման թվականից:

2) [Միջազգային գրանցման ժամկետի երկարաձգումը] Միջազգային գրանցման ժամկետը կարող է երկարաձգվել լրացուցիչ հինգ տարով` սահմանված ընթացակարգի համաձայն և սահմանված տուրքերի վճարման պայմանով:

3) [Պահպանության ժամկետը նշված Պայմանավորվող կողմերի տարածքում] ա) Միջազգային գրանցումը երկարաձգված լինելու պայմանով և «բ» ենթակետին համապատասխան` պահպանության ժամկետը նշված Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրում պետք է լինի 15 տարի` հաշված միջազգային գրանցման թվականից:

բ) Եթե նշված Պայմանավորվող կողմի օրենքը արդյունաբերական նմուշին, որին, այդ օրենքին համապատասխան, պահպանություն է ընձեռվել, տալիս է 15 տարուց ավելի ժամկետով պահպանություն, ապա պահպանության ժամկետը պետք է լինի այնքան, որքան տրվում է տվյալ Պայմանավորվող կողմի օրենքով` պայմանով, որ միջազգային գրանցման գործողությունը երկարաձգված է:

գ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է հայտարարագրով Գլխավոր տնօրենին ծանուցի իր օրենքին համապատասխան ընձեռվող պահպանության առավելագույն ժամկետի մասին:

4) [Սահմանափակ երկարաձգման հնարավորությունը] Միջազգային գրանցման գործողության երկարաձգումը կարող է ուժի մեջ մտնել նշված Պայմանավորվող կողմերից ցանկացածի կամ բոլորի նկատմամբ և միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից ցանկացածի կամ բոլորի համար:

5) [Երկարաձգման գրանցումը և հրապարակումը] Միջազգային բյուրոն պետք է երկարաձգումները գրանցի միջազգային գրանցամատյանում և այդ մասին ծանուցում հրապարակի: Ծանուցման հրապարակման մեկական օրինակ պետք է ուղարկվի շահագրգիռ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի գերատեսչությանը:

 

ՀՈԴՎԱԾ 18

Հրապարակված միջազգային գրանցումներին վերաբերող տեղեկատվություն

 

1) [Տեղեկատվության հասանելիությունը] Միջազգային բյուրոն, ցանկացած անձի պահանջով, սահմանված տուրքի վճարման պայմանով, միջազգային գրանցամատյանից առանձին քաղվածքների կամ միջազգային գրանցամատյանի բովանդակության մասին պետք է տեղեկատվություն տրամադրի ցանկացած հրապարակված միջազգային գրանցման վերաբերյալ:

2) [Օրինականացումից ազատումը] Միջազգային բյուրոյի կողմից միջազգային գրանցամատյանից քաղվածքներ տրամադրվելը յուրաքանչյուր քաղվածքներ պետք է ազատված լինի օրինականացման ցանկացած պահանջից:

 

ԳԼՈՒԽ II
ՎԱՐՉԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀՈԴՎԱԾ 19 Մի քանի պետությունների միացյալ գերատեսչություն

 

1) [Ընդհանուր գերատեսչության մասին ծանուցումը] Եթե սույն Ակտին կողմ դառնալու մտադրություն ունեցող մի քանի պետություններ միասնականացրել են, կամ սույն Ակտին կողմ հանդիսացող մի քանի պետություններ համաձայնել են միասնականացնել արդյունաբերական նմուշների մասին իրենց ազգային օրենսդրությունը, ապա նրանք կարող են Գլխավոր տնօրենին ծանուցել այն մասին, որ`

(i) միացյալ գերատեսչությունը պետք է փոխարինի իրենցից յուրաքանչյուրի ազգային գերատեսչությանը, և

(ii) իրենց համապատասխան տարածքների ամբողջությունը, որտեղ գործում է միասնականացված օրենսդրությունը, պետք է համարվի մեկ Պայմանավորված կողմ` սույն Ակտի 1,3-18-րդ և 31-րդ հոդվածների կիրառման նպատակներով:

2) [Ծանուցումը կատարելու ժամանակը] 1-ին կետում նշված ծանուցումը պետք է կատարվի.

(i) այն պետությունների դեպքում, որոնք մտադրություն ունեն դառնալու սույն Ակտին կողմ` 27(2) հոդվածում նշված փաստաթղթերն ի պահ հանձնելու թվականին.

(ii) սույն Ակտին կողմ հանդիսացող պետությունների դեպքում` նրանց ազգային օրենսդրությունների միասնականացումն ուժի մեջ մտնելուց հետո` ցանկացած ժամանակ:

3) [Ծանուցումն ուժի մեջ մտնելու թվականը] 1-ին և 2-րդ կետերում նշված ծանուցումը պետք է ուժի մեջ մտնի.

(i) այն պետությունների դեպքում, որոնք մտադրություն ունեն դառնալու սույն Ակտի կողմ` այն թվականին, երբ այդ պետությունները պարտավորվում են սույն Ակտով.

(ii) սույն Ակտին կողմ հանդիսացող պետությունների դեպքում` այդ մասին մյուս Պայմանավորվող կողմերին Գլխավոր տնօրենի հաղորդելու թվականից երեք ամիս հետո կամ ծանուցման մեջ նշված ցանկացած այլ` ավելի ուշ թվականի:

 

ՀՈԴՎԱԾ 20

Հաագայի Միության անդամակցությունը

 

Պայմանավորվող կողմերը պետք է լինեն նույն Միության անդամը, ինչ 1934թ. Ակտի և 1960թ. Ակտի անդամ պետությունները:

 

ՀՈԴՎԱԾ 21

Վեհաժողովը

 

1) [Կազմը] ա) Պայմանավորվող կողմերը պետք է լինեն նույն Վեհաժողովի անդամ, ինչ 1967թ. Լրացուցիչ Ակտի 2-րդ հոդվածով պարտավորված պետությունները:

բ) Վեհաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է Վեհաժողովում ներկայացված լինի մեկ պատվիրակով, որին կարող են օգնել այլ պատվիրակներ, խորհրդատուներ և փորձագետներ, և յուրաքանչյուր պատվիրակ կարող է ներկայացնել միայն մեկ Պայմանավորվող կողմի:

գ) Միության անդամները, որոնք Վեհաժողովի անդամներ չեն, պետք է Վեհաժողովի հանդիպումներում ընդունվեն որպես դիտորդներ:

2) [Առաջադրանքները] ա) Վեհաժողովը պետք է.

(i) զբաղվի Միության ստեղծման ու զարգացման և սույն Ակտի կիրառմանը վերաբերող բոլոր հարցերով.

(ii) իրականացնի այնպիսի իրավունքներ և կատարի այնպիսի խնդիրներ, որոնք կոնկրետ դրված են իր վրա կամ տրված են իրեն սույն Ակտով կամ 1967թ. Լրացուցիչ Ակտով.

(iii) Գլխավոր տնօրենին ցուցումներ տա վերանայման խորհրդաժողովի նախապատրաստման մասին և որոշում կայացնի ցանկացած այդպիսի խորհրդաժողով գումարելու վերաբերյալ.

(iv) փոփոխի Կանոնակարգերը.

(v) վերանայի և հաստատի Գլխավոր տնօրենի` Միությանը վերաբերող հաշվետվությունները և գործունեությունը և նրան տա բոլոր անհրաժեշտ ցուցումները, որոնք վերաբերում են Միության իրավասության շրջանակներում գտնվող խնդիրներին.

(vi) որոշի Միության ծրագիրը և ընդունի երկամյա բյուջեն ու հաստատի դրա վերջնական հաշիվները.

(vii) ընդունի Միության ֆինանսական կանոնակարգերը.

(viii) ստեղծի այնպիսի հանձնաժողովներ ու աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ է համարում Միության նպատակների կատարման համար.

(ix) ելնելով 1.գ կետից` որոշի, թե որ պետությունները, միջկառավարական կազմակերպությունները և հասարակական կազմակերպությունները պետք է ընդունվեն իր հանդիպումներում որպես դիտորդներ.

(x) ձեռնարկի ցանկացած այլ համապատասխան գործողություն Միության նպատակներին օժանդակելու համար և կատարի համապատասխան ցանկացած այլ գործառույթ` սույն Ակտով սահմանված կարգով:

բ) Կազմակերպության կողմից ղեկավարվող այլ Միությունների շահերից նույնպես բխող խնդիրների առնչությամբ Վեհաժողովն իր որոշումները պետք է կայացնի Կազմակերպության համակարգող հանձնաժողովի կարծիքը լսելուց հետո:

3) [Քվորում] ա) Վեհաժողովի անդամների մեկ երկրորդը, որոնք Պետություններ են և ունեն տվյալ հարցի համար քվեարկելու իրավունք, պետք է կազմեն քվորում` տվյալ խնդրի վերաբերյալ քվեարկելու համար:

բ) Անկախ «ա» ենթակետի դրույթներից, եթե որևէ նստաշրջանի ժամանակ Վեհաժողովի պետություն հանդիսացող, տվյալ հարցի համար քվեարկելու իրավունք ունեցող` ներկայացած անդամների թիվը մեկ երկրորդից քիչ է, բայց հավասար կամ ավելի է պետություն հանդիսացող, տվյալ հարցի համար քվեարկելու իրավունք ունեցող` ներկայացած անդամների մեկ երրորդից, ապա Վեհաժողովը կարող է որոշումներ կայացնել. սակայն, բացառությամբ իր սեփական ընթացակարգին վերաբերող որոշումների, Վեհաժողովի որոշումները պետք է ուժ ստանան միայն այն դեպքում, եթե կատարվում են ստորև սահմանված պահանջներով: Միջազգային բյուրոն վերը նշված որոշման մասին պետք է տեղեկացնի Վեհաժողովի պետություն հանդիսացող, տվյալ հարցի համար քվեարկելու իրավունք ունեցող, սակայն չներկայացած անդամներին և պետք է հրավիրի նրանց` հաղորդումը կատարելու թվականից երեք ամսվա ընթացքում գրավոր ներկայացնելու իրենց քվեն կամ ձեռնպահ լինելը: Եթե մինչև նշված ժամանակահատվածի ավարտը այդ ձևով քվեարկած կամ ձեռնպահ մնացած անդամների թիվը հասնում է նստաշրջանում քվորումը ապահովելու համար չբավականացրած անդամների թվին, ապա այդ որոշումները պետք է ուժի մեջ մտնեն` պայմանով, որ միաժամանակ ապահոված է անհրաժեշտ մեծամասնությունը:

4) [Վեհաժողովում որոշումների ընդունումը] ա) Վեհաժողովը հնարավորության սահմաններում պետք է իր որոշումներն ընդունի կոնսենսուսի միջոցով:

բ) Եթե որոշումը հնարավոր չէ ընդունել կոնսենսուսի միջոցով, ապա հարցը պետք է լուծվի քվեարկության միջոցով: Այդ դեպքում`

(i) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը պետություն է, պետք է ունենա մեկ ձայն և պետք է քվեարկի միայն իր անունից, և

(ii) ցանկացած Պայմանավորվող կողմ, որը միջկառավարական կազմակերպություն է, կարող է քվեարկել իր անդամ պետությունների անունից` ունենալով սույն Ակտին կողմ հանդիսացող իր անդամ պետությունների քանակին համապատասխան քվեներ, և ոչ մի այդպիսի միջկառավարական կազմակերպություն չպետք է մասնակցի քվեարկությանը, եթե նրա անդամ պետություններից որևէ մեկն օգտագործում է քվեարկելու իր իրավունքը, և հակառակը:

գ) Միայն 1967թ. Լրացուցիչ Ակտի 2-րդ հոդվածով պարտավորված պետություններին վերաբերող հարցերի դեպքում այն Պայմանավորվող կողմերը, որոնք պարտավորված չեն վերոհիշյալ հոդվածով, չպետք է ունենան քվեարկության իրավունք, մինչդեռ միայն Պայմանավորվող կողմերին վերաբերող հարցերի համար միայն վերջիններս պետք է ունենան քվեարկելու իրավունք:

5) [Մեծամասնությունը] ա) 24(2) և 26(2) հոդվածներին համապատասխան` Վեհաժողովի որոշումները պահանջում են քվեների երկու երրորդը:

բ) Ձեռնպահ քվեարկությունը հաշվի չի առնվում:

6) [Նիստերը] ա) Վեհաժողովը պետք է հանդիպի հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ` Գլխավոր տնօրենի գումարմամբ, և, բացառիկ իրավիճակների բացակայության դեպքում, նույն ժամանակահատվածում և նույն տեղում, որտեղ գտնվում է Կազմակերպության Գլխավոր Վեհաժողովը:

բ) Վեհաժողովը պետք է արտահերթ նստաշրջանների հավաքվի Գլխավոր տնօրենի գումարմամբ կամ Վեհաժողովի անդամների մեկ չորրորդի պահանջով կամ Գլխավոր տնօրենի սեփական նախաձեռնությամբ:

գ) Յուրաքանչյուր նստաշրջանի օրակարգը պետք է նախապատրաստվի Գլխավոր տնօրենի կողմից:

7) [Ընթացակարգային կանոնները] Վեհաժողովը պետք է ընդունի իր սեփական ընթացակարգի կանոնները:

 

ՀՈԴՎԱԾ 22

Միջազգային բյուրոն

 

1) [Վարչական առաջադրանքները] ա) Միջազգային գրանցումը և դրան առնչվող պարտականությունները, ինչպես նաև Միությանը վերաբերող մյուս բոլոր վարչական առաջադրանքները պետք է իրականացվեն Միջազգային բյուրոյի կողմից:

բ) Մասնավորապես, Միջազգային բյուրոն պետք է նախապատրաստի նիստերը և կատարի Վեհաժողովի և փորձագետների կոմիտեների և աշխատանքային այնպիսի խմբերի քարտուղարության պարտականությունները, որոնք կարող են ստեղծվել Վեհաժողովի կողմից:

2) [Գլխավոր տնօրենը] Գլխավոր տնօրենը պետք է հանդիսանա Միության գլխավոր գործադիր անձը և ներկայացնի Միությունը:

3) [Վեհաժողովի հանդիպումներից բացի` այլ հանդիպումները] Գլխավոր տնօրենը պետք է գումարի Վեհաժողովի կողմից ստեղծված ցանկացած հանձնաժողով և աշխատանքային խումբ և մնացած բոլոր հանդիպումները, որոնք առնչվում են Միության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

4) [Միջազգային բյուրոյի դերը Վեհաժողովում և այլ հանդիպումներում] ա) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձինք առանց ձայնի իրավունքի պետք է մասնակցեն Վեհաժողովի, նրա կողմից ստեղծված հանձնաժողովների և աշխատանքային խմբերի բոլոր հանդիպումներին և Միության հովանավորությամբ` Գլխավոր տնօրենի կողմից հրավիրված ցանկացած այլ հանդիպման:

բ) Գլխավոր տնօրենը կամ Գլխավոր տնօրենի կողմից նշանակված աշխատակազմի որևէ պետք է ex officio հանդիսանա Վեհաժողովի ու հանձնաժողովների և աշխատանքային խմբերի, ինչպես նաև «ա» ենթակետում նշված այլ հանդիպումների քարտուղար:

5) [Խորհրդաժողովներ] ա) Միջազգային բյուրոն պետք է, Վեհաժողովի ցուցումների համաձայն, նախապատրաստի ցանկացած վերանայման խորհրդաժողով:

բ) Միջազգային բյուրոն կարող է վերը նշված նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցել միջկառավարական կազմակերպությունների, միջազգային և ազգային հասարակական կազմակերպությունների հետ:

գ) Գլխավոր տնօրենը և Գլխավոր տնօրենի կողմից նշանակված անձինք առանց ձայնի իրավունքի պետք է մասնակցեն վերանայման խորհրդաժողովների քննարկումներին:

6) [Այլ առաջադրանքներ] Միջազգային բյուրոն պետք է իրականացնի սույն Ակտին առնչվող ցանկացած այլ առաջադրանք:

 

ՀՈԴՎԱԾ 23

Ֆինանսները

 

1) [Բյուջե] ա) Միությունը պետք է ունենա բյուջե:

բ) Միության բյուջեն պետք է ներառի բացառապես Միության մուտքերն ու ծախսերը և Կազմակերպության կողմից կառավարվող Միությունների համար ընդհանուր ծախսերի բյուջե կատարած մուծումները:

գ) Ոչ միայն Միությանը, այլև Կազմակերպության կողմից ղեկավարվող մեկ կամ մի քանի այլ Միություններին վերաբերող ծախսերը պետք է համարվեն Միությունների համար ընդհանուր ծախսեր: Այդպիսի ընդհանուր ծախսերում Միության բաժինը պետք է համապատասխան լինի դրանց մեջ ունեցած նրա շահագրգռվածությանը:

2) [Համակարգումը այլ Միությունների բյուջեների հետ] Միության բյուջեն պետք է ստեղծվի` համապատասխան ձևով հաշվի առնելով Կազմակերպության կողմից ղեկավարվող այլ Միությունների բյուջեների հետ համակարգման պահանջները:

3) [Բյուջեի ֆինանսավորման աղբյուրները] Միության բյուջեն պետք է ֆինանսավորվի հետևյալ աղբյուրներից.

(i) միջազգային գրանցման համար տուրքերից,

(ii) Միջազգային բյուրոյի կողմից Միության համար կատարված այլ ծառայությունների գումարներից,

(iii) Միջազգային բյուրոյի կողմից` Միությանը վերաբերող հրատարակությունների վաճառքից կամ հոնորարներից,

(iv) նվիրատվություններից, կտակած միջոցներից և լրավճարներից,

(v) վարձակալությունից, տոկոսներից և տարբեր այլ եկամուտներից:

4) [Տուրքերի և վճարաչափերի ամրագրումը. բյուջեի չափը] ա) 3.i կետում նշված տուրքերի չափերը պետք է ամրագրվեն Վեհաժողովի կողմից` Գլխավոր տնօրենի առաջարկով: 3.ii կետում նշված վճարաչափերը պետք է սահմանվեն Գլխավոր տնօրենի կողմից և պայմանականորեն ընդունվեն մինչև Վեհաժողովի կողմից հերթական նիստի ժամանակ հավանության արժանանալը:

բ) 3.i կետում նշված տուրքերի չափերը պետք է այնպես ամրագրվեն, որ Միության` տուրքերից և այլ աղբյուրներից ունեցած եկամուտները բավարար լինեն առնվազն Միջազգային բյուրոյի` Միությանը վերաբերող բոլոր ծախսերը հոգալու համար:

գ) Եթե բյուջեն չի ընդունվում մինչև նոր ֆինանսական ժամանակահատվածի սկիզբը, ապա այն պետք է լինի նույն չափով, ինչ նախորդ տարվա բյուջեն, ինչպես սահմանված է ֆինանսական կանոնակարգերում:

5) [Շրջանառության միջոցների ֆոնդը] Միությունը պետք է ունենա շրջանառու միջոցների ֆոնդ, որը բաղկացած է մուտքերի հավելյալ գումարից, իսկ եթե այդ գումարը չի բավարարում` Միության անդամներից յուրաքանչյուրի կատարած միանվագ վճարից: Եթե ֆոնդը պակասում է, Վեհաժողովը պետք է որոշի այն ավելացնել: Վճարման բաժինը և վճարման ժամկետները պետք է ամրագրվեն Վեհաժողովի կողմից` Գլխավոր տնօրենի առաջարկությամբ:

6) [Կանխավճարներ` ընդունող պետության կողմից] ա) Կենտրոնակայանի մասին համաձայնագրում` կնքված այն պետության հետ, որի տարածքում գտնվում է Կազմակերպության կենտրոնակայանը, պետք է նշված լինի այն մասին, որ շրջանառու միջոցների ֆոնդի անբավարար լինելու դեպքում տվյալ պետությունը պետք է տա կանխավճարներ: Այդ կանխավճարների չափը և տրամադրման պայմանները պետք է ենթակա լինեն առանձին համաձայնության այդ պետության և Կազմակերպության միջև, ընդ որում` յուրաքանչյուր կանխավճարի համար առանձին:

բ) «ա» ենթակետում նշված պետությունը և Կազմակերպությունը պետք է իրավունք ունենան գրավոր ծանուցմամբ չեղյալ հայտարարելու կանխավճարի մուծման պարտավորությունը: Չեղյալ հայտարարումը պետք է ուժի մեջ մտնի ծանուցագիրն ուղարկելու տարվա վերջից հաշված երեք տարի:

7) [Ֆինանսական ստուգումը] Ֆինանսական ստուգումը պետք է իրականացվի Միության անդամ հանդիսացող մեկ կամ ավելի պետությունների կողմից կամ արտաքին ստուգողների կողմից, ինչպես սահմանված է ֆինանսական կանոնակարգերում: Նրանք, իրենց համաձայնությամբ, պետք է նշանակվեն Վեհաժողովի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 24

Կանոնակարգեր

 

1) [Առարկան] Կանոնակարգերը պետք է ղեկավարեն սույն Ակտի կատարման մանրամասները: Դրանք, մասնավորապես, պետք է ներառեն դրույթներ, որոնք վերաբերում են.

(i) այն հարցերին, որոնց կարգավորումը հստակորեն նախատեսված է սույն Ակտով.

(ii) այլ մանրամասներին, որոնք վերաբերում են սույն Ակտի դրույթներին, կամ ցանկացած մանրամասին, որն օգտակար է սույն Ակտի դրույթների կատարման համար.

(iii) ցանկացած վարչական պահանջի, խնդրի կամ գործընթացի:

2) [Կանոնակարգերի որոշ դրույթների փոփոխությունը] ա) Կանոնակարգերը կարող են հատկանշել, որ Կանոնակարգերի որոշ դրույթներ կարող են փոփոխվել միայն միաձայն կամ ձայների չորս հինգերորդի մեծամասնությամբ:

բ) Որպեսզի միաձայնության կամ չորս հինգերորդի մեծամասնության պահանջը հետագայում այլևս չկիրառվի Կանոնակարգերի որևէ դրույթի փոփոխության համար, պահանջվում է միաձայն ընդունում:

գ) Որպեսզի միաձայնության կամ չորս հինգերորդի մեծամասնության պահանջը հետագայում կիրառվի Կանոնակարգերի որևէ դրույթի փոփոխության համար, պահանջվում է ձայների չորս հինգերորդ մեծամասնությունը:

3) [Հակասությունը սույն Ակտի և Կանոնակարգերի միջև] Սույն Ակտի դրույթների և Կանոնակարգերի դրույթների միջև հակասություն ծագելու դեպքում նախապատվությունը տրվում է առաջինին:

 

ԳԼՈՒԽ III
ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 25

Սույն Ակտի վերանայումը

 

1) [Վերանայման խորհրդաժողովներ] Սույն Ակտը կարող է վերանայվել Պայմանավորվող կողմերի խորհրդաժողովի կողմից:

2) [Որոշ հոդվածների վերանայում կամ փոփոխություն] 21-րդ, 22-րդ, 23-րդ և 26-րդ հոդվածները կարող են փոփոխվել վերանայման խորհրդաժողովի կամ Վեհաժողովի կողմից` համաձայն 26-րդ հոդվածի դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 26

Որոշ հոդվածների փոփոխությունը Վեհաժողովի կողմից

 

1) [Փոփոխության առաջարկություններ] ա) 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածների և սույն հոդվածի փոփոխությունների առաջարկությունը Վեհաժողովի կողմից կարող է նախաձեռնել ցանկացած Պայմանավորվող կողմ կամ Գլխավոր տնօրենը:

բ) Այդ առաջարկությունների մասին Գլխավոր տնօրենը պետք է հայտնի Պայմանավորվող կողմերին Վեհաժողովի կողմից քննարկման դրվելուց առնվազն վեց ամիս առաջ:

2) [Մեծամասնությունը] 1-ին կետում նշված հոդվածների ցանկացած փոփոխության ընդունում պահանջում է ձայների երեք քառորդի մեծամասնություն` բացառությամբ 21-րդ հոդվածի կամ սույն հոդվածի ցանկացած փոփոխության, որոնց ընդունումը պետք է պահանջի ձայների չորս հինգերորդի մեծամասնություն:

3) [ՈՒժի մեջ մտնելը] ա) Բացառությամբ այն դեպքի, երբ կիրառվում է «բ» ենթակետը, 1-ին կետում նշված հոդվածների ցանկացած փոփոխություն պետք է ուժի մեջ մտնի մեկ ամիս անց այն բանից հետո, երբ իրենց համապատասխան սահմանադրական ընթացակարգերն անցնելուց հետո գործողության ուժ ստացած` ընդունման մասին գրավոր ծանուցումները Գլխավոր տնօրենի կողմից ստացվել են այն Պայմանավորվող կողմերի երեք քառորդից, որոնք տվյալ փոփոխության ընդունման պահին Վեհաժողովի անդամներ են հանդիսացել և այդ փոփոխության համար քվեարկելու իրավունք են ունեցել:

բ) 21.3-րդ կամ 4-րդ հոդվածի կամ սույն ենթակետի ցանկացած փոփոխություն ուժի մեջ չի մտնի, եթե Վեհաժողովի կողմից դրա ընդունումից հետո` վեց ամսվա ընթացքում, ցանկացած Պայմանավորվող կողմ Գլխավոր տնօրենին ծանուցում է այդ փոփոխությունն իր կողմից չընդունվելու մասին:

գ) Ցանկացած փոփոխություն, որն ուժի մեջ է մտնում սույն կետի դրույթներին համապատասխան, պետք է պարտադիր լինի բոլոր այն պետությունների և միջկառավարական կազմակերպությունների համար, որոնք Պայմանավորվող կողմեր են հանդիսանում փոփոխությունն ուժի մեջ մտնելու թվականին, կամ որոնք Պայմանավորվող կողմեր են դառնում ավելի ուշ թվականի:

 

ԳԼՈՒԽ IV
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 27

Սույն Ակտին կողմ դառնալը

 

1) [Կողմ դառնալու իրավունք] Ելնելով 2-րդ և 3-րդ կետերից և 28-րդ հոդվածից.

(i) Կազմակերպության ցանկացած Անդամ պետություն կարող է ստորագրել և դառնալ սույն Ակտի կողմ.

(ii) ցանկացած միջկառավարական կազմակերպություն, որն ունի գերատեսչություն, որտեղ արդյունաբերական նմուշները կարող են պահպանություն ստանալ` գործողության ուժ ունենալով այն տարածքներում, որտեղ տվյալ միջկառավարական կազմակերպությունը հիմնադրող պայմանագիրը գործում է, կարող է ստորագրել և դառնալ սույն Ակտի կողմ` պայմանով, որ միջկառավարական կազմակերպության անդամ պետություններից առնվազն մեկը Կազմակերպության անդամ է, և պայմանով, որ այդ գերատեսչությունը, 19-րդ հոդվածին համապատասխան, ծանուցման ենթակա չէ:

2) [Վավերացումը կամ միացումը] 1-ին կետում նշված ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն կարող է ի պահ հանձնել.

(i) վավերագիրը, եթե նա ստորագրել է սույն Ակտը, կամ

(ii) միանալու մասին փաստաթուղթը, եթե նա չի ստորագրել սույն Ակտը:

3) [Ի պահ հանձնված փաստաթղթի գործողության թվականը] ա) Ելնելով «բ»-»դ» ենթակետերից` վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթերի ի պահ հանձնման գործողության թվականը դրանց ի պահ հանձնման թվականն է:

բ) Վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ հանձնման գործողության թվականը ցանկացած պետության համար, որտեղ արդյունաբերական նմուշի պահպանությունը կարելի է ձեռք բերել միայն այն միջկառավարական կազմակերպության գերատեսչության միջոցով, որի անդամ է հանդիսանում տվյալ պետությունը, համարվում է այն թվականը, երբ այդ միջկառավարական կազմակերպության փաստաթուղթն ի պահ է հանձնվել, եթե այդ թվականն ավելի ուշ է, քան այն թվականը, երբ ի պահ են հանձնվել վերոհիշյալ պետության փաստաթղթերը:

գ) 19-րդ հոդվածում նշված ծանուցումը պարունակող կամ դրան կցված վավերագրի կամ միանալու ցանկացած փաստաթղթի ի պահ հանձնման գործողության թվական համարվում է վերոհիշյալ ծանուցումը կատարած պետությունների խմբի անդամ պետություններից ամենավերջինի փաստաթղթի ի պահ հանձնման թվականը:

դ) Պետության վավերագիրը կամ միանալու մասին ցանկացած փաստաթուղթ կարող է պարունակել կամ դրան կարող է կցված լինել հայտարարագիր, որով այդ փաստաթուղթը համարվի ի պահ հանձնված` պայմանով, որ նաև ի պահ է հանձնված մեկ այլ պետության կամ միջկառավարական կազմակերպության փաստաթուղթը, կամ ի պահ են հանձնված երկու ուրիշ պետությունների փաստաթղթերը կամ մեկ այլ պետության և մեկ միջպետական կազմակերպության ի պահ հանձնված փաստաթղթերը, որոնք իրավունք ունեն սույն Ակտին կողմ դառնալու` իրենց անունների նշմամբ: Փաստաթուղթը, որը կրում է, կամ որին կցված է այդպիսի հայտարարություն, պետք է համարվի ի պահ հանձնված այն թվականին, երբ կատարված է հայտարարագրում նշված պայմանը: Այնուամենայնիվ, երբ հայտարարագրում նշված փաստաթուղթը կրում է, կամ որին կցված է նշված տիպի հայտարարագիր, այդ փաստաթուղթը պետք է համարվի ի պահ հանձնված այն օրը, երբ կատարվել է վերջին հայտարարագրում նշված պահանջը:

ե) «դ» կետին համապատասխան կատարված ցանկացած հայտարարագիր կարող է ցանկացած ժամանակ հետ վերցվել ամբողջությամբ կամ մասնակիորեն: Այդպիսի ցանկացած հետ վերցնելը ուժի մեջ է մտնում հետ վերցնելու մասին ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալու թվականից:

 

ՀՈԴՎԱԾ 28

Վավերացման և միացման ուժի մեջ մտնելու թվականը

 

1) [Փաստաթղթեր, որոնք պետք է հաշվի առնվեն] Սույն հոդվածի նպատակով հաշվի են առնվում միայն 27.1-ին հոդվածում նշված պետությունների կամ միջկառավարական կազմակերպությունների կողմից ի պահ հանձնված և 27.3-րդ հոդվածին համապատասխան գործողության թվական ունեցող վավերագրերը կամ միանալու փաստաթղթերը:

2) [Սույն Ակտի ուժի մեջ մտնելը] Սույն Ակտը պետք է ուժի մեջ մտնի երեք ամիս անց այն բանից հետո, երբ վեց պետություններ ի պահ են հանձնել իրենց վավերագրերը կամ միանալու մասի փաստաթղթերը` պայմանով, որ, համաձայն Միջազգային բյուրոյի կողմից հավաքած ամենավերջին տարեկան վիճակագրության, այդ պետություններից առնվազն երեքը կատարել են ստորև բերված պայմաններից առնվազն մեկը.

(i) շահագրգիռ պետությունում կամ դրա նկատմամբ արդյունաբերական նմուշի պահպանության առնվազն 3000 հայտ է ներկայացվել, կամ

(ii) շահագրգիռ պետությունում կամ դրա նկատմամբ արդյունաբերական նմուշի պահպանության առնվազն 1000 հայտ է ներկայացվել օտարերկրյա քաղաքացիների կողմից:

3) [Վավերացման կամ միանալու ուժի մեջ մտնելը] ա) Ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն, որն իր վավերագիրը կամ միանալու փաստաթուղթն ի պահ է հանձնել սույն Ակտն ուժի մեջ մտնելուց երեք ամիս առաջ կամ ավելի, պետք է պարտավորված լինի սույն Ակտով սույն Ակտն ուժի մեջ մտնելու թվականից:

բ) Ցանկացած այլ պետություն կամ միջկառավարական կազմակերպություն պետք է պարտավորված լինի սույն Ակտով վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու թվականից երեք ամիս հետո կամ այդ փաստաթղթում նշված ցանկացած ավելի ուշ թվականի:

 

ՀՈԴՎԱԾ 29

Վերապահումների արգելում

 

Սույն Ակտի նկատմամբ որևէ վերապահում չի թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 30

Պայմանավորվող կողմերի կատարած հայտարարությունները

 

1) [Հայտարարություններ կատարելու ժամանակը] 4(1) (բ), 5(2) (ա), 7(2), 11(1), 13(1), 14(3), 16(2) կամ 17(3) (գ) հոդվածներով ցանկացած հայտարարություն կարող է կատարվել.

(i) 27(2) հոդվածում նշված որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու ժամանակ, որի դեպքում այն պետք է ուժի մեջ մտնի այն թվականին, երբ հայտարարությունը կատարած պետությունը կամ միջկառավարական կազմակերպությունը պարտավորվում է սույն Ակտով, կամ

(ii) 27(2) հոդվածում նշված որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելուց հետո, որի դեպքում այն պետք է ուժի մտնի Գլխավոր տնօրենի կողմից ստացվելուց երեք ամիս հետո կամ հայտարարության մեջ նշված ցանկացած ավելի ուշ ժամանակ, սակայն պետք է կիրառվի այն միջազգային գրանցումների նկատմամբ, որոնց միջազգային գրանցման թվականը նույնն է, ինչ, կամ ավելի ուշ, քան հայտարարության ուժի մեջ մտնելու թվականը:

2) [Ընդհանուր միասնական գերատեսչություն ունեցող պետությունների հայտարարությունները] Անկախ 1-ին կետից` այնտեղ նշված ցանկացած հայտարարություն` կատարված մի պետության կողմից, որն այլ պետության կամ պետությունների հետ, 19.1-ին հոդվածին համապատասխան, ծանուցել է Գլխավոր տնօրենին իր ազգային գերատեսչությունը միասնականով փոխարինելու մասին, ուժի մեջ պետք է մտնի միայն այն դեպքում, եթե այդ մյուս պետությունը կամ պետությունները նույնպես կատարում են համապատասխան հայտարարություն կամ համապատասխան հայտարարություններ:

3) [Հայտարարությունները հետ վերցնելը] 1-ին կետում նշված ցանկացած հայտարարություն կարող է ցանկացած ժամանակ հետ վերցվել Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցմամբ: Այդ հայտարարությունը պետք է ուժի մեջ մտնի ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալուց երեք ամիս հետո կամ ծանուցման մեջ նշված ցանկացած ավելի ուշ թվականից: Այն դեպքում, երբ հայտարարությունը կատարվում է 7.2-րդ հոդվածին համապատասխան, հետ վերցնելը չպետք է ազդի նրա ուժի մեջ մտնելուց առաջ ներկայացված միջազգային հայտերի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 31

1934թ. և 1960թ. Ակտերի կիրառելիությունը

 

1) [Սույն Ակտի և 1934թ. Ակտի կամ 1960թ. Ակտի կողմ հանդիսացող պետությունների փոխհարաբերությունները] Սույն Ակտը պետք է կիրառվի սույն Ակտի և 1934թ. կամ 1960թ. Ակտերի կողմ հանդիսացող պետությունների երկկողմ հարաբերություններում: Այնուամենայնիվ, այդ պետությունները Միջազգային բյուրոյում մինչև սույն Ակտն իրենց երկկողմ հարաբերություններում կիրառելի դառնալը ի պահ հանձնված արդյունաբերական նմուշների նկատմամբ իրենց երկկողմ հարաբերություններում պետք է կիրառեն 1934թ. Ակտը կամ 1960թ. Ակտը` կախված դեպքից:

2) [Սույն Ակտին և 1934թ. Ակտին կամ 1960թ. Ակտին կողմ հանդիսացող պետությունների փոխհարաբերությունները և 1934թ. Ակտին կամ 1960թ. Ակտին, բայց ոչ սույն Ակտին կողմ հանդիսացող պետությունների փոխհարաբերությունները] ա) Ցանկացած պետություն, որը կողմ է սույն Ակտին և 1934թ. Ակտին, պետք է շարունակի կիրառել 1934թ. Ակտը այն պետությունների հետ իրենց հարաբերություններում, որոնք կողմ են 1934թ. Ակտին` առանց սույն Ակտին կամ 1960թ. Ակտին կողմ լինելու:

բ) Ցանկացած պետություն, որը կողմ է սույն Ակտին և 1960թ. Ակտին, պետք է շարունակի կիրառել 1960թ. Ակտը այն պետությունների նկատմամբ, որոնք կողմ են 1960թ. Ակտին` առանց սույն Ակտին կողմ լինելու:

 

ՀՈԴՎԱԾ 32

Սույն Ակտը չեղյալ հայտարարելը

 

1) [Ծանուցումը] Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցմամբ չեղյալ հայտարարել սույն Ակտը:

2) [ՈՒժի մեջ մտնելու թվականը] Չեղյալ հայտարարելը պետք է ուժի մեջ մտնի ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալու թվականից մեկ տարի հետո կամ ծանուցման մեջ նշված ցանկացած այլ ավելի ուշ թվականի: Այն չպետք է ազդի չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու պահին չեղյալ հայտարարող պետության նկատմամբ փորձաքննության փուլում գտնվող որևէ միջազգային հայտի կամ որևէ գործող միջազգային գրանցման նկատմամբ սույն Ակտի կիրառման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 33

Սույն Ակտի լեզուները. ստորագրումը

 

1) [Բնօրինակ տեքստերը. պաշտոնական տեքստերը] ա) Սույն Ակտը պետք է ստորագրվի մեկ բնօրինակով` անգլերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

բ) Պաշտոնական տեքստերը պետք է հաստատվեն Գլխավոր տնօրենի կողմից` շահագրգիռ կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո, նաև` բոլոր այն լեզուներով, որոնք կարող է որոշել Վեհաժողովը:

2) [Ստորագրման ժամանակի սահմանափակումը] Սույն Ակտը պետք է ստորագրման համար բաց լինի Կազմակերպության կենտրոնական գրասենյակում` ընդունման թվականից հետո մեկ տարի:

 

ՀՈԴՎԱԾ 34

Ավանդապահը

 

Գլխավոր տնօրենը հանդիսանում է սույն Ակտի ավանդապահ:

 

Ակտը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2007թ. հուլիսի 13-ին:

 

 

pin
02.07.1999
Միջազգային պայմանագիր