040.0013.120118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունվարի 2018 թվականի N 13-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1782-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
i
2) որոշման 2-րդ կետը «Երևանի քաղաքապետին» բառերից առաջ լրացնել «առաջարկել» բառով.
3) որոշման 2-րդ կետը «ամփոփ տեղեկատվություն» բառերից հետո լրացնել «` համաձայն N 2 հավելվածի» բառերով.
i
4) որոշման 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «` համաձայն N 3 հավելվածի» բառերով.
i
5) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը,» բառերը.
6) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա1» ենթակետով.
«ա1) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրամադրել ամփոփ տեղեկատվություն տրված և դադարեցված ընդերքօգտագործման իրավունքների մասին (կազմակերպության անվանումը, ընդերքի տեղամասի անվանումը, թույլտվության, պայմանագրի և լեռնահատկացման ակտի համարները և գործողության ժամկետները, դրանք տալու և դադարեցնելու ամսաթվերը, լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված տարածքի ծայրակետերի կոորդինատները` Arm WGS-84 համակարգով, ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթերի պատճենները):».
i
7) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
8) որոշման հավելվածի գլխամասում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.
i
9) որոշումը լրացնել նոր` NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2018 թվականի հունվարի 11-ի
N 13-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1782-Ն որոշման
Աղյուսակ N 1
._______________________________________________________________________.
|Ընդերքօգ-|Համայնքը|Հանքա-|Տրամա- |Տրամադրված|Հողի |Գործառ-|Հողօգտա- |
|տագործման| |վայրի |դրված |հողամասի |նպատա-|նական |գործման |
|իրավունք | |անվա- |հողամասի|շրջադարձա-|կային |նշանա- |պայմանագրի|
|կրող | |նումը |մակերեսը|յին կոոր- |նշանա-|կու- |կնքման և |
|սուբյեկտի| | |(հեկտար)|դինատները`|կու- |թյունը |գործողու- |
|անվանումը| | | |Arm WGS-84|թյունը|(հողա- |թյան |
| | | | |համակարգով| |տեսքը) |ժամկետը |
|_________|________|______|________|__________|______|_______|__________|
| | | | | | | | |
._______________________________________________________________________.»:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի հունվարի 11-ի
N 13-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 30-ի
N 1782-Ն որոշման
Աղյուսակ N 2
.___________________________________________________________________.
|Ընդերքօգտագործման |Համայնքը|Տրամադրված|Տրամադրված |Հողի |
|իրավունք կրող | |հողամասի |հողամասի |նպատակային |
|սուբյեկտի անվանումը| |մակերեսը |շրջադարձային|նշանակությունը|
| | |(հեկտար) |կոորդինատ- | |
| | | |ները` | |
| | | |Arm WGS-4 | |
| | | |համակարգով | |
|___________________|________|__________|____________|______________|
| | | | | |
.___________________________________________________________________.»: