Սեղմել Esc փակելու համար:
2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐ ...

 

 

050.0022.220318

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        03            2018 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05018085

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2018 թվականի թիվ 22-Ն

 

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿ», «ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿ» ԵՎ «2018 Թ. ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2018 թ. ապրիլի 30-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ» և «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի մարտի 2-ի

թիվ 22-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները: Կենտրոնում «1918-2018» մակագրությունն է, որից ներքև հուշադրամի անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2018»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» հայերեն և անգլերեն մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքը: Մակագրություններն են` «100 ՏԱՐԻ YEARS», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «FIRST REPUBLIC OF ARMENIA»:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        5000 դրամ

    Մետաղը/հարգը            արծաթ 925o

    Տրամագիծը               63,0 մմ

    Քաշը                    168,1 գ

    Որակը                   պրուֆ

    Դրամաշուրթը             հարթ, համարակալված

    Քանակը                  300 հատ

 

Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ» արծաթե հուշադրամի

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

_____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին: Աջից անվանական արժեքի մակագրությունն է` «1000 ԴՐԱՄ»: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2018»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով: Ստորին հատվածում «SARDARAPAT 1918-2018» և «VICTORY OF ARMENIAN SPIRIT» անգլերեն, իսկ շրջագծով` «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՀԱՅ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ» հայերեն մակագրություններ են:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        1000 դրամ

    Մետաղը/հարգը            արծաթ 925o

    Տրամագիծը               40,0 մմ

    Քաշը                    33,6 գ

    Որակը                   պրուֆ

    Դրամաշուրթը             ատամնավոր

    Քանակը                  500 հատ

 

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

«Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և

դարձերեսի էսքիզները

_____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ներքև անվանական արժեքի մակագրությունն է` «100 ԴՐԱՄ. DRAM» և թողարկման տարեթիվը` «2018»: Ստորին ձախ հատվածում հուշադրամը հատող ընկերության դրոշմակնիքն է, իսկ եզրաշուրթի շրջագծով հայերեն և անգլերեն մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչ-քաղաքների քարտեզը և ֆուտբոլի գնդակի պատկերը: Ձախ հատվածում առաջնության խորհրդանիշն է, իսկ եզրաշուրթի շրջագծով` «ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» հայերեն մակագրությունը:

 

Տեխնիկական չափանիշները

 

    Անվանական արժեքը        100 դրամ

    Մետաղը/հարգը            արծաթ 9250

    Տրամագիծը               38,0 մմ

    Քաշը                    20,0 գ

    Որակը                   պրուֆ

    Դրամաշուրթը             ատամնավոր

    Քանակը                  մինչև  5000 հատ

 

Էսքիզները մշակվել են MDM (Munzhandelsgesellschaft Deutsche Munze) ընկերության մասնագետների կողմից:

Հատվել է «Geiger Edelmetalle GmbH» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

 

«2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամի դիմերեսի

և դարձերեսի էսքիզները

_____________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.03.2018
N 22-Ն
Որոշում