ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
10 ապրիլի 2018 թվականի N 145-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի «Առևտրային կազմակերպությունների գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերը հաստատելու մասին» թիվ 66-Ն հրամանի (այսուհետ` հրաման) նախաբանում «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով» բառերով:
i
2. Հրամանով հաստատված 1-ին, 4-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ և 15-րդ հավելվածների «ԳՐԱՆՑՎԱԾ Է» սյունակներում.
ա) «ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ______________________________________ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ» բառերը փոխարինել «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ» բառերով.
բ) «վկայական ___ ___________» և «վկայական N ___ ___________» բառերը փոխարինել «ՀՎՀՀ _____________» բառերով.
գ) «________________________տարածքային բաժնի պետ» բառերը փոխարինել «աշխատակից» բառով:
3. Հրամանով հաստատված հավելված 10-ի`
ա) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է _____________ դրամ, որը կազմում է _______ հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է _______ դրամ:
Բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխված են բաժնետերերի միջև և լրիվ վճարված են նրանց կողմից:
6. Ընկերությունում ստեղծվում է պահուստային հիմնադրամ կանոնադրական կապիտալի 15 տոկոսի չափով:»:
բ) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Ընկերությունը պարտավոր է տարեկան և արտահերթ ընդհանուր ժողովների գումարման մասին իր բաժնետերերին օրենքով սահմանված կարգով ծանուցել ժողովի գումարման օրվանից առնվազն 5 օր առաջ:».
գ) 14-րդ կետում «խորհուրդ» բառը փոխարինել «տնօրենների խորհուրդ» բառերով:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: