Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

23 ապրիլի 2018 թվականի N 280-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Ավելացված արժեքի հարկի վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկի վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 190-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները`

1) հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի` ավելացված արժեքի հարկի վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկի վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության ձևում`

ա. 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող ________________________________ մասով

(գործունեության տեսակը) _____________________________ -ից մինչև 20 __ թվականի դեկտեմբերի 31-ը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) ներառյալ համարվելու է ավելացված արժեքի հարկ վճարող և կիրառելու է ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար:»,

բ. լրացնել նոր պարբերություններ` հետևյալ բովանդակությամբ.

«Հայտարարության 1.1-ին կետը լրացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:

Այն դեպքում, երբ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 59-րդ հոդվածին համապատասխան չի համարվում ԱԱՀ վճարող, հայտարարության 1.1-ին կետը լրացվելու դեպքում պետք է լրացվի նաև հայտարարության 1-ին կետը:

Հայտարարության 1-ին կամ 2-րդ կետը լրացվելու դեպքում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից կարող է լրացվել հայտարարության 1.1-ին կետը:

Հայտարարության 1.1-ին կետում լրացվող ժամկետը, որը ճշտման ենթակա չէ, հայտարարության ներկայացման օրվան նախորդող 20-րդ օրվանից շուտ ժամկետ չի կարող ընտրվել:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
23.04.2018
N 280-Ն
Հրաման