ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
17 մայիսի 2018 թվականի N 204-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 103 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի մարտի 1-ի «Նոտարական գործավարության կարգը հաստատելու մասին» N 103 հրամանով հաստատված Նոտարական գործավարության կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 4-րդ կետի`
i
ա) 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պաշտոնից ազատված նոտարը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր կնիքը և ճզմիչ կնիքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, իսկ նոտարական գործերը և այլ փաստաթղթերը` նոտարական պալատ: Նոտարական պալատն ապահովում է պաշտոնից ազատված նոտարի կողմից էլեկտրոնային կնիքի օգտագործման սահմանափակումը` էլեկտրոնային նոտարի համակարգում այդ նոտարի մուտքը արգելելու միջոցով:».
բ) 2-րդ նախադասության «կնիքն» բառերը փոխարինել «կնիքը, ինչպես նաև ճզմիչ կնիքն» բառերով.
2) Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Նոտարական գաղտնիք պարունակող փաստաթղթերի գործավարությունն իրականացվում է «Նոտարիատի մասին» օրենքի և սույն կարգի համաձայն:».
i
3) ՈՒժը կորցրած ճանաչել Կարգի 9-րդ, 16-րդ, 17-րդ կետերը, 20-րդ կետի 1-ին և 29-րդ կետի 2-րդ պարբերությունները, 32-րդ, 36-րդ, 39-րդ կետերը.
4) Կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«11. Մուտքագրված փաստաթղթի առաջին էջի վրա նշվում է ստացված փաստաթղթի հերթական համարը, ամիսը, ամսաթիվը և տարին:».
i
5) Կարգի 25-րդ կետի երկրորդ նախադասությունից հանել «դասիչի հետ միասին» բառերը.
i
6) Կարգի 31-րդ կետում «կրկնօրինակների վրա» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային կնիքը` «Նոտարիատի մասին» օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի վրա:».
7) Կարգի 35-րդ կետի 2-րդ նախադասությունը հանել.
i
8) Կարգի 40-րդ կետում`
i
ա) «, նշելով ամսաթիվը» բառերը փոխարինել «` կնքելով և նշելով ամսաթիվը» բառերը.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Եթե բնօրինակ փաստաթուղթը գտնվում է տվյալ նոտարի մոտ գտնվող այլ նոտարական գործում, ապա դրա պատճենի վրա նշվում է այն գործի գրանցամատյանի համարը և տարին, ամիսը, ամսաթիվը, որտեղ գտնվում է այդ բնօրինակը և կնքվում է նոտարի կնիքով:».
9) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«42. Նոտարի մոտ թողնվում են`
1) կազմակերպությունների կամ հիմնարկների հիմնադիր փաստաթղթերի, ինչպես նաև նրանց անվամբ և նրանց անունից գործարքներ կամ լիազորագրեր վավերացնելիս նրանց ներկայացուցիչների լիազորությունները հավաստող փաստաթղթերը կամ դրանց պատճենները կամ քաղվածքները.
2) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը` դրանց ամբողջությամբ օտարման վերաբերյալ գործարքները վավերացնելու դեպքում, ինչպես նաև, երբ սեփականատերն ամբողջությամբ չի օտարում իրեն պատկանող գույքը, կամ, երբ սեփականատերերը գույքի սեփականության վերաբերյալ ունեն մեկ ընդհանուր փաստաթուղթ, և դրանցից մեկն է օտարում իրեն պատկանող բաժինը (կամ բաժնի մասը).
3) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` դրանց վերաբերյալ այլ գործարքները վավերացնելու դեպքում.
4) գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում չենթադրող այլ պայմանագրերը վավերացնելիս.
5) վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները` ենթավարձակալության պայմանագրեր վավերացնելիս.
6) տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի վկայականների բնօրինակը` դրանց օտարման գործարքները վավերացնելիս կամ ժառանգության իրավունքի վկայագրեր տալիս.
7) տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի վկայականների պատճենները` տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում չենթադրող այլ պայմանագրերի վավերացման դեպքում.
8) նոտարական գործարքի առանձնահատկություններից ելնելով նաև այլ փաստաթղթերի պատճենները:».
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին կետ.
i
«42.1. Մինչև նոտարի կողմից նոտարական ակտը վավերացնելը նոտարը, անձից ստանալով նոտարական ակտի համար անհրաժեշտ փաստաթղթերը, համապատասխան ծրագրով կազմում է այն, որի արդյունքում յուրաքանչյուր նոտարական ակտին տրվում է ծածկագիր և գաղտնաբառ: Համապատասխան ակտը նոտարի կողմից վավերացվելուց հետո էլեկտրոնային կարգով ստորագրված և տեսաներածված (սքան) տարբերակով կցվում է ծրագրում համապատասխան ծածկագրով ու գաղտնաբառով արդեն ստեղծված նոտարական ակտին:».
11) 45-րդ կետի`
i
ա) 1-ին պարբերությունում «էջից» բառը փոխարինել «թերթից» բառով.
բ) 2-րդ պարբերությունում «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով.
12) 46-րդ կետում`
i
ա) հանել «,եթե վավերացվող փաստաթղթերը կամ կատարվող այլ նոտարական գործողությունները չեն հանդիսանում վավերացվող գործարքի կամ նոտարական այլ գործողության բաղկացուցիչ մասը» բառերը.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Մեկ նոտարական գործը ներառում է նաև այն գործարքները և նոտարական գործողությունները, որոնք հանդիսանում են մեկը մյուսի բաղկացուցիչ մասը, փոխկապակցված են, մեկը մյուսին լրացնող են կամ բխում են մեկը մյուսից:».
13) ՈՒժը կորցրած ճանաչել Կարգի 49-րդ կետի վերջին պարբերությունը.
i
14) Կարգի 54-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոչնչացման համար առանձնացված փաստաթղթերի ընտրումը ձևակերպվում է ակտով, որը կազմվում է նոտարի կողմից և ստորագրվում` նոտարի և նոտարական պալատի երկու ներկայացուցիչների կողմից: Փաստաթղթերի ոչնչացումը կատարվում է շրեդեր սարքի միջոցով:»: