040.0715.290618
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2018 թվականի N 715-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«.__________________________________________________________________.
| Մարզը | Համայնքը | Բնակավայրը |
|____________________|____________________|________________________|
|ՀՀ Արարատի մարզ |Երասխ |գ. Երասխ |
| |____________________|________________________|
| |Պարույր Սևակ |գ. Պարույր Սևակ |
| | |________________________|
| | |գ. Տիգրանաշեն |
|____________________|____________________|________________________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզ|Ճամբարակ |ք. Ճամբարակ |
| | |________________________|
| | |գ. Վահան |
|____________________|____________________|________________________|
| |Արենի |գ. Խաչիկ |
| |____________________|________________________|
| | |գ. Խնձորուտ |
| | |________________________|
|ՀՀ Վայոց ձորի մարզ | |գ. Սերս |
| |Զառիթափ |________________________|
| | |գ. Նոր Ազնաբերդ |
| | |________________________|
| | |գ. Բարձրունի |
|____________________|____________________|________________________|
| | |ք. Նոյեմբերյան |
| | |________________________|
| | |գ. Բաղանիս |
| | |________________________|
| | |գ. Բարեկամավան |
| | |________________________|
| | |գ. Բերդավան |
| |Նոյեմբերյան |________________________|
| | |գ. Դովեղ |
| | |________________________|
| | |գ. Կոթի |
| | |________________________|
| | |գ. Ոսկեպար |
| | |________________________|
| | |գ. Ոսկեվան |
| |____________________|________________________|
| | |գ. Այգեձոր |
| | |________________________|
| | |գ. Այգեպար |
| | |________________________|
| | |գ. Արծվաբերդ |
| | |________________________|
| | |գ. Մովսես |
| | |________________________|
| |Բերդ |գ. Ներքին կարմիր աղբյուր|
| | |________________________|
|ՀՀ Տավուշի մարզ | |գ. Չինարի |
| | |________________________|
| | |գ. Չորաթան |
| | |________________________|
| | |գ. Պառավաքար |
| | |________________________|
| | |գ. Վերին կարմիր աղբյուր |
| |____________________|________________________|
| |Ազատամուտ |գ. Ազատամուտ |
| |____________________|________________________|
| |Այգեհովիտ |գ. Այգեհովիտ |
| | |________________________|
| | |գ. Կայան |
| |____________________|________________________|
| |Բերքաբեր |գ. Բերքաբեր |
| |____________________|________________________|
| |Ծաղկավան (Իջևանի |գ. Ծաղկավան |
| |շրջ.) | |
| |____________________|________________________|
| |Կիրանց |գ. Կիրանց |
| |____________________|________________________|
| |Կողբ |գ. Կողբ |
| |____________________|________________________|
| |Սարիգյուղ |գ. Սարիգյուղ |
| |____________________|________________________|
| |Սևքար |գ. Սևքար |
| |____________________|________________________|
| |Վազաշեն |գ. Վազաշեն |
|____________________|____________________|________________________|
|Ընդամենը |16 համայնք |37 բնակավայր |
.__________________________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ