Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 561-Ա ՈՐՈՇ ...

 

 

041.0897.020718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2018 թվականի N 897-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 561-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերի մասին» N 561-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «Հրաչյա Հարությունյանինը» և «Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Կարեն Սիմոնյանինը, Արտակ Հակոբյանինը և Գոռ Թումասյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)» բառերը.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով`

«5) Ալեքսանդր Մխիթարյանինը և Նազելի Զաքարյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության.

6) Հրաչյա Հարությունյանինը, Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Կարեն Սիմոնյանինը, Արտակ Հակոբյանինը և Գոռ Թումասյանինը (վերջինիս համար նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության 2018 թվականի պետական բյուջեով սահմանված գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:».

3) որոշման հավելվածում «Վ. Ներսեսյան - ՀՀ վարչապետի օգնական» բառերից հետո լրացնել «Ա. Մխիթարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով, իսկ «Կ. Ազատյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր օպերատոր» բառերից հետո` «Ն. Զաքարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.07.2018
N 897-Ա
Որոշում