Սեղմել Esc փակելու համար:
{01.10.2018 - 15.04.2023} ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.10.2018 - 15.04.2023} ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.10.2018  -ից մինչեւ   15.04.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/10/2018 - 15/04/2023

041.0737.040718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2018 թվականի N 737-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 447-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 225-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները, վիճակագրական տեղեկատվության ներկայացման կարգն ու ժամկետները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևի լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.04.2023 թիվ 542-Ն որոշում)

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարումը և վիճակագրական տեղեկատվության տրամադրումն այլ մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը:

(2-րդ կետը փոփ. 13.04.2023 թիվ 542-Ն որոշում)

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման և Հայաստանի Հանրապետության ու Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին ճանաչելու ու Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևը հաստատելու մասին» N 447-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից և տարածվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանի վրա:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 13.04.2023 թիվ 542-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի հունիսի 28-ի

N 737-Ն որոշման

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 13.04.2023 թիվ 542-Ն որոշում)

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոններով (այսուհետ` կանոններ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները:

2. Կանոնները տարածվում են ԵՏՄ անդամ պետությունների տարածքից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների և ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետությունների տարածք արտահանվող ապրանքների վրա:

3. Կանոններում կիրառվող «ապրանքներ» հասկացությունն օգտագործվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված իմաստով:

4. Կանոնները չեն տարածվում հետևյալ ապրանքների վրա`

1) ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող ապրանքներ.

2) միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից օգտվող դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, դրանց անձնակազմի կողմից տեղափոխվող ապրանքներ.

3) ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին տարանցիկ փոխադրվող ապրանքներ.

4) երաշխիքային սպասարկման ժամկետում վերանորոգման կամ տեխնիկական սպասարկման նպատակով տեղափոխվող ապրանքներ.

5) ապրանքներ, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման` ԵՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերին համապատասխան.

6) միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում, մշակութային, սպորտային, ժամանցային միջոցառումների շրջանակներում ցուցադրման և (կամ) օգտագործման համար նախատեսված ապրանքներ.

7) ապրանքների նմուշներ և փորձանմուշներ.

8) շրջանառելի` բազմակի օգտագործման տարա.

9) ցուցադրման համար ներմուծվող (արտահանվող) ապրանքներ.

10) ՀՀ տարածքում ոչնչացված ապրանքներ` ոչնչացման ակտի պարագայում.

11) դրամական ոսկի, շրջանառության մեջ գտնվող ազգային և օտարերկրյա արժույթ և արժեթղթեր.

12) մեկ տարվանից պակաս ժամկետով` ՀՀ տարածք ժամանակավոր ներմուծվող կամ ՀՀ տարածքից ժամանակավոր արտահանվող ապրանքներ (բացառությամբ վերամշակման համար ներմուծվող, ինչպես նաև մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալվող ապրանքների):

i

5. ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի մասին պաշտոնական վիճակագրությունը վարվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 224-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միասնական մեթոդաբանությանը համապատասխան, իսկ վիճակագրական տեղեկատվության ձևավորումն իրականացվում է ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման վիճակագրական ձևում (այսուհետ` վիճակագրական ձև) և տեղեկատվության այլ աղբյուրներում արտացոլված տվյալների հիման վրա: Վիճակագրական ձևը հանդիսանում է կանոնների 6-րդ կետում նշված անձանց կողմից ՀՀ մաքսային մարմիններին ներկայացվող վիճակագրական հաշվետվություն, որում ամփոփվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 225-րդ հոդվածով նախատեսված` մաքսային մարմիններին ներկայացվող վիճակագրական տեղեկատվությունը: Տեղեկատվության այլ աղբյուրներ կարող են հանդիսանալ ԵՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերին համապատասխան` մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների մաքսային հայտարարագրերում, ԵՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրության համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տվյալները, ինչպես նաև փոխադարձ առևտրի համադրելիության վերլուծության արդյունքներով ստացվող գնահատման տվյալները:

(5-րդ կետը փոփ. 13.04.2023 թիվ 542-Ն որոշում)

i

6. Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը, օտարերկրյա իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանումը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը (այսուհետ` ֆիզիկական անձ), ով կնքել է գործարք կամ ում անունից (հանձնարարությամբ) կնքվել է գործարքը, համաձայն որի ապրանքները ԵՏՄ անդամ պետությունների տարածքներից ներմուծվում են ՀՀ տարածք կամ ՀՀ տարածքից արտահանվում են ԵՏՄ անդամ պետությունների տարածքներ, իսկ նման գործարքի բացակայության դեպքում` ապրանքների ներմուծման կամ արտահանման պահին տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունք ունեցող անձը պարտավոր է սույն կանոնների 8-րդ կետով սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ներկայացնել հավաստի տեղեկություններ պարունակող վիճակագրական ձևեր: ՀՀ մաքսային մարմինները հսկողություն են իրականացնում վիճակագրական ձևերի ժամանակին ներկայացման և դրանցում պարունակվող տվյալների հավաստիության նկատմամբ:

(6-րդ կետը փոփ. 13.04.2023 թիվ 542-Ն որոշում)

7. Վիճակագրական ձևը ներկայացվում է կանոնների 6-րդ կետում նշված անձանց կողմից` կանոնների 4-րդ կետում նշված ապրանքներից բացի բոլոր ապրանքների համար` անկախ ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցի տեսակից:

i

8. Վիճակագրական ձևը ներկայացվում է մաքսային մարմին ոչ ուշ, քան ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ: Վիճակագրական ձևը ներկայացվում է էլեկտրոնային ձևով (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գաղտնիքին վերաբերող տվյալներ պարունակող ապրանքների համար լրացվող վիճակագրական ձևի, որը ներկայացվում է թղթային տարբերակով)` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) ներդրված համապատասխան համակարգի միջոցով, լրացվում է հայերեն` ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 28-ի N 737-Ն որոշման NN 2 և 3 հավելվածներին համապատասխան:

(8-րդ կետը փոփ. 13.04.2023 թիվ 542-Ն որոշում)

9. Վիճակագրական ձևում ոչ հավաստի տվյալներ նշելը համարվում է վիճակագրական ձևի լրացման կանոնների խախտում:

10. Մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, ոչ հավաստի տվյալների հայտնաբերման դեպքում` ոչ հավաստի տվյալների հայտնաբերման օրվանից հաշվարկված 5 աշխատանքային օրվա ընթացքում, վիճակագրական ձևը ներկայացրած անձին ցանկացած հնարավոր եղանակով ծանուցում են ոչ հավաստի տվյալներ պարունակող վիճակագրական ձևն անվավեր ճանաչելու անհրաժեշտության և մաքսային մարմիններին հավաստի տվյալներ ներկայացնելու վերաբերյալ:

11. Ոչ հավաստի տվյալներ պարունակող վիճակագրական ձևը ներկայացրած անձը կանոնների 10-րդ կետում նախատեսված կարգով ծանուցումն ստանալուց հետո, ինչպես նաև ինքնուրույն ոչ հավաստի տվյալներ հայտնաբերելու դեպքում, մաքսային մարմիններին է ներկայացնում նոր վիճակագրական ձև, որի հիման վրա նախորդ ձևն անվավեր է ճանաչվում: Նոր վիճակագրական ձևի 10-րդ` «Փաստաթղթեր» սյունակում այն ներկայացնող անձի կողմից նշվում է անվավեր ճանաչվող վիճակագրական ձևի համարը: Նոր վիճակագրական ձևը ներկայացվում է նախորդ վիճակագրական ձևի ներկայացման պահանջներին համապատասխան` կանոնների 8-րդ կետով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով` ստորագրված անձի (անձի անունից վիճակագրական ձևը ներկայացնող լիազորված անձի) կողմից կամ որպես էլեկտրոնային փաստաթուղթ` վավերացված անձի (անձի անունից վիճակագրական ձևը ներկայացնող լիազորված անձի) էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

12. ՀՀ մաքսային մարմիններին վիճակագրական ձևը չներկայացնելու կամ սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ ոչ հավաստի տվյալներ պարունակող վիճակագրական ձև ներկայացնելու դեպքում կանոնների 6-րդ կետում նշված անձը կրում է վարչական պատասխանատվություն` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.2-րդ հոդվածի:

13. Կանոնների 8-րդ կետով սահմանված կարգով ու ձևով լրացված և կանոնների 11-րդ կետին համապատասխան ներկայացված նոր վիճակագրական ձևը, ծանուցվելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմիններին ներկայացնելու դեպքում, դիմում ներկայացրած անձն ազատվում է կանոնների 12-րդ կետում նշված պատասխանատվությունից:

i

14. Պետական եկամուտների կոմիտեն պատասխանատու է վիճակագրական ձևերի հավաքագրման, դրանց մեջ արտացոլված տվյալների մշակման, ԵՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման, ինչպես նաև ՀՀ վիճակագրական կոմիտեն այդ տեղեկատվության տրամադրման համար:

(14-րդ կետը փոփ. 13.04.2023 թիվ 542-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2018 թվականի հունիսի 28-ի

N 737-Ն որոշման

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|Հաշվետու ամիս                                             |Գրանցման համար|

|_________________________________________________________________________|

|1. Առաքող (վաճառող),|4. Փոխադրման  |7. Տարադրամի ծածկագիր և  ապրանքի գնի |

|N                   |ուղղություն   |  |արժույթ                           |

|____________________|______________|_____________________________________|

|                    |5. Առևտուր    |8. Արտահանման երկիր                  |

|2. Ստացող (գնորդ), N|անող երկիր |  |                |                    |

|                    |______________|_____________________________________|

|                    |6. Նշանակման  |9. Սահմանը հատող փոխադրամիջոցի տեսակը|

|                    |երկիր      |  |                |                    |

|____________________|____________________________________________________|

|3. Ֆինանսական       |                                                    |

|պատասխանատու անձ, N |                                                    |

|_________________________________________________________________________|

|10. Փաստաթղթեր                                                           |

|_________________________________________________________________________|

|11. Ապրանքի|12. Ապրանքի|13. Ապրանքի արժեք|14. Ապրանքի վիճակագրական արժեք |

|ԵՏՄ ԱՏԳ ԱԱ |նկարագիր   |                 |(ԱՄՆ-ի դոլար)                  |

|ծածկագիր   |           |                 |                               |

|  |        |           |                 |                               |

|___________|___________|_________________|_______________________________|

|15. Ծագման |16. Ապրանքի|17. Ապրանքի      |18. Լրացուցիչ միավոր           |

|երկիր      |նետտո քաշ  |վիճակագրական     |                               |

|           |(կգ)       |արժեք (դրամ)     |                               |

|        |  |           |                 |          |                    |

|_______________________|____________________________|____________________|

|19. Ապրանքի առաքման    |20. Վիճակագրական արժեք      |21. Լրացուցիչ       |

|(ստացման) օր           |                            |տեղեկություններ     |

|_________________________________________________________________________|

|22. Մաքսային մարմին                                                      |

|_________________________________________________________________________|

|Փաստաթղթի լրացման ամսաթիվ ___________________________(օրը/ամիսը/տարեթիվը)|

|_________________________________________________________________________|

|Վիճակագրական ձևը  ներկայացնելու                                          |

|պատասխանատու անձ                                                         |

|(անձի անունից վիճակագրական ձևը                                           |

|ներկայացնող լիազորված անձ) ______________ ______________________________ |

|                              (պաշտոնը)   (անունը, ազգանունը, հայրանունը)|

|                           __________________________                    |

|                                 (ստորագրությունը)                       |

|                           ________________________ ____________________ |

|                            (հեռախոսահամարը, ֆաքսը)  (էլ. փոստի հասցեն)  |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2018 թվականի հունիսի 28-ի

N 737-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Վիճակագրական ձևում ներբեռնման ենթակա տեղեկությունների լրացման ժամանակ օգտագործվում են մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում առկա նորմատիվ-տեղեկատվական դասակարգիչների ծածկագրերը (այսուհետ` դասակարգիչ):

2. Մեկ վիճակագրական ձևում կարելի է լրացնել թվով 999 ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն, ընդ որում, 11-21-րդ սյունակները լրացվում են յուրաքանչյուր ապրանքի համար: Եթե առաքողի (ստացողի) կողմից հաշվետու ժամանակաշրջանում միևնույն պայմանադիր կողմին (կողմից) միևնույն փոխադրամիջոցի տեսակով մի քանի խմբաքանակներով մատակարարվում (ստացվում) են ապրանքներ, ապա կարող է լրացվել մեկ վիճակագրական ձև, միաժամանակ «Փաստաթղթեր» սյունակում նշելով բոլոր տարանցիկ հայտարարագրերի կամ ավիաբեռնագրի համարները և ամսաթվերը:

3. «Հաշվետու ամիս» սյունակում նշվում է ապրանքի` ՀՀ պետական սահմանը հատելու ամիսը և տարեթիվը` ամիսը/տարեթիվը ձևաչափով:

4. «Գրանցման համար» սյունակը լրացվում է ավտոմատ` մաքսային մարմիններում վիճակագրական ձևի գրանցման ժամանակ:

5. «1. Առաքող (վաճառող)» սյունակում նշվում է ապրանքներ տեղափոխողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ սյունակի «N» նշանի մոտ` ՀՎՀՀ: Ֆիզիկական անձի դեպքում նշվում է` անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, իսկ սյունակի «N» նշանի մոտ` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը:

6. «2. Ստացող (գնորդ)» սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթղթում որպես ստացող հանդիսացող անձի անվանումը, գտնվելու վայրը, իսկ սյունակի «N» նշանի մոտ` ՀՎՀՀ: Ֆիզիկական անձի դեպքում նշվում է` անունը, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, իսկ սյունակի «N» նշանի մոտ` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը:

7. «3. Ֆինանսական պատասխանատու» սյունակում նշվում են առևտրային պայմանագրով նախատեսված ֆինանսական կարգավորման համար պատասխանատու անձի տվյալները` անվանումը, գտնվելու վայրը, իսկ սյունակի «N» նշանի մոտ` ՀՎՀՀ-ն: Ֆիզիկական անձի դեպքում նշվում է անուն, ազգանունը, հայրանունը, բնակության վայրը, իսկ սյունակի «N» նշանի մոտ` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը:

8. «4. Փոխադրման ուղղություն» սյունակում նշվում է «IM» նիշը` ԵՏՄ անդամ պետությունների տարածքից ՀՀ տարածք ապրանքների տեղափոխման դեպքում և «EX» նիշը` ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետությունների տարածք ապրանքների տեղափոխման դեպքում:

9. «5. Առևտուր անող երկիր» սյունակի 1-ին ենթաբաժնում նշվում է այն երկրի անվանումը, որի ռեզիդենտ հանդիսացող անձը ՀՀ ռեզիդենտի համար հանդիսանում է պայմանադիր կողմ` վիճակագրական ձևի մեջ ներկայացվող ապրանքների տեղափոխման համար, իսկ 2-րդ ենթաբաժնում` երկրի ծածկագիրը` դասակարգչի համաձայն:

10. «6. Նշանակման երկիր» սյունակի 1-ին ենթաբաժնում նշվում է այն երկրի ծածկագիրը և անվանումը, որտեղ տեղափոխվում են ապրանքները, իսկ 2-րդ ենթաբաժնում` երկրի ծածկագիրն ըստ դասակարգչի: «Փոխադրման ուղղություն» սյունակում «IM» նշագրման դեպքում այս սյունակում նշվում է ՀՀ:

11. «7. Տարադրամի ծածկագիր, ապրանքի գնի արժույթ» սյունակի 1-ին ենթաբաժնում դասակարգչի համաձայն նշվում է տարադրամի ծածկագիրը, իսկ 2-րդ ենթաբաժնում` տարադրամի մեկ միավորի վերահաշվարկը դրամով` արտահայտված ապրանքի` ՀՀ պետական սահմանի հատման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով:

12. «8. Արտահանման երկիր» սյունակի 1-ին ենթաբաժնում նշվում է այն երկրի ծածկագիրը, որտեղից տեղափոխվում են ապրանքները, իսկ 2-րդ ենթաբաժնում` երկրի ծածկագիրն ըստ դասակարգչի: «Փոխադրման ուղղություն» սյունակում «EX» նշագրման դեպքում այս սյունակում նշվում է ՀՀ:

13. «9. Սահմանը հատող փոխադրամիջոցի տեսակ» սյունակի 1-ին ենթաբաժնում դասակարգչի համաձայն նշվում է այն փոխադրամիջոցի տեսակը, որով ապրանքը հատել է ՀՀ պետական սահմանը, իսկ 2-րդ ենթաբաժնում` տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը` դասակարգչի համաձայն:

14. «10. Փաստաթղթեր» սյունակում նշվում են այն բոլոր փաստաթղթերի համարներն ու ամսաթվերը, որոնց համաձայն կատարվել է ապրանքների տեղափոխումը, այդ թվում` տարանցման մաքսային հայտարարագրի կամ ավիաբեռնագրի համարը և ամսաթիվը, իսկ հայտարարատուի կողմից անվավեր համարվող վիճակագրական ձևի փոխարեն նոր վիճակագրական ձև ներկայացնելու դեպքում նշվում է նաև անվավեր համարվող վիճակագրական ձևի գրանցման համարը:

15. «11. Ապրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր» սյունակի 1-ին ենթաբաժնում թվային նիշերով նշվում է ապրանքի հերթական համարը, իսկ 2-րդ ենթաբաժնում` ապրանքի ծածկագիրը 10 նիշի մակարդակով` ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի:

16. «12. Ապրանքի նկարագիր» սյունակում նշվում է ապրանքի անվանումը և այն նկարագիրը (առևտրային ապրանքային նշան, մակնիշ, մոդել, տեսակ, ստանդարտներ, տեխնիկական և առևտրային այլ բնութագրիչներ), որոնց միջոցով կարելի է այն նույնականացնել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 10 նիշի մակարդակով:

17. «13. Ապրանքի արժեք» սյունակում թվային նիշերով նշվում է ապրանքի ձեռքբերման փաստաթղթերում (պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն) նշված ընդհանուր արժեքն այն տարադրամով, որը նշվել է վիճակագրական ձևի 7-րդ` «Տարադրամի ծածկագիր և ապրանքի գնի արժույթ» սյունակում:

18. «14. Ապրանքի վիճակագրական արժեք (ԱՄՆ-ի դոլար)» սյունակում թվային նիշերով նշվում է ապրանքի ձեռքբերման փաստացի գինը` հաշվի առնելով առաքողի (ստացողի) կողմից մինչև ՀՀ պետական սահմանը տեղափոխման ծախսերը ԱՄՆ-ի դոլարով: Գնի վերահաշվարկը ԱՄՆ-ի դոլարով կատարվում է ապրանքի ստացման կամ առաքման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով:

19. «15. Ծագման երկիր» սյունակի 1-ին ենթաբաժնում նշվում է ապրանքի ծագման այն երկրի ծածկագիրը և անվանումը, որտեղ ապրանքն արտադրվել է ամբողջությամբ կամ ենթարկվել է բավարար վերամշակման, իսկ 2-րդ ենթաբաժնում` ապրանքի ծագման երկրի ծածկագիրը` դասակարգչի համաձայն:

20. «16. Ապրանքի նետտո քաշ (կգ)» սյունակում թվային նիշերով նշվում է տվյալ ծածկագրով ապրանքի ընդհանուր քաշը` կիլոգրամներով արտահայտված: Փաթեթավորված ապրանքների դեպքում նշվում է ապրանքի քաշը` հաշվի առնելով միայն այն առաջնային փաթեթավորումը, որի սպառողական բնույթով պայմանավորված ապրանքները մատակարարվում են մանրածախ առևտրի համար և այդ առաջնային փաթեթավորումը` մինչև ապրանքի սպառումը չի կարող առանձնանալ ապրանքից: Առանց փաթեթավորման ապրանքների (սորուն, հեղուկ, խուռնաբեռն) տեղափոխման դեպքում նշվում է ապրանքի ընդհանուր քաշը:

21. «17. Վիճակագրական արժեք (դրամ)» սյունակում թվային նիշերով նշվում է ապրանքի փաստացի գինը` ներառելով առաքողի (ստացողի) կողմից մինչև ՀՀ պետական սահմանը տեղափոխելու ծախսերը` դրամով: Գնի վերահաշվարկը դրամով կատարվում է ապրանքի ստացման կամ առաքման օրվա դրությամբ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով:

22. «18. Լրացուցիչ միավոր» սյունակի 1-ին ենթաբաժնում նշվում է տվյալ ապրանքի համար ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգչով սահմանված լրացուցիչ չափման միավորը, եթե ԵՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան տեղափոխվող ապրանքի համար կիրառվում է չափման լրացուցիչ միավոր, իսկ 2-րդ ենթաբաժնում` լրացուցիչ չափման միավորով արտահայտված քանակը:

23. «19. Ապրանքի առաքման (ստացման) օր» սյունակում նշվում է այն օրվա ամսաթիվը, երբ ապրանքները մուտքագրվել են ստացողի պահեստ կամ դուրս են եկել առաքողի պահեստից:

24. «20. Վիճակագրական արժեք» սյունակում նշվում է ապրանքի ձեռքբերման փաստացի գինը` հաշվի առնելով առաքողի (ստացողի) կողմից մինչև ՀՀ պետական սահմանը տեղափոխման ծախսերը հաշիվ-ապրանքագրում նշված տարադրամով:

25. «21. Լրացուցիչ տեղեկություններ» սյունակում ապրանքները ներմուծելիս և արտահանելիս ներքոնշյալ տեսակի գործառնությունների առկայության դեպքում լրացվում է համապատասխան ծածկագիրը`

 

._____________________________________________________________________.

|Ծածկագիրը|Ապրանքների ներմուծման և  արտահանման գործառնությունների     |

|         |տեսակները                                                  |

|_________|___________________________________________________________|

|01       |Ապրանքների վերամշակման համար, առանց սեփականության իրավունքի|

|         |փոփոխման                                                   |

|_________|___________________________________________________________|

|02       |Ապրանքներ` վերանորոգման համար                              |

|_________|___________________________________________________________|

|03       |Անհատույց փոխանցումներ (մարդասիրական և  տեխնիկական         |

|         |օգնություն)                                                |

|_________|___________________________________________________________|

|04       |Ապրանքներ` ֆինանսական վարձակալության հիմունքներով          |

|_________|___________________________________________________________|

|05       |Շրջանառության մեջ չգտնվող դրամականացված ոսկի, դրամանիշեր և |

|         |արժեթղթեր                                                  |

._____________________________________________________________________.

 

26. «22. Մաքսային մարմին» սյունակում նշվում է այն մաքսային մարմնի անվանումը, որտեղ իրավաբանական կամ ֆիզիկական անձը ներկայացնում է վիճակագրական ձևը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2018
N 737-Ն
Որոշում