Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 582-Ա ՈՐՈՇ ...

 

 

041.0958.160718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2018 թվականի N 958-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 582-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Վրաստան գործուղելու մասին» N 582-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) Ծովինար Համբարձումյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը և Նազելի Զաքարյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:».

2) որոշման հավելվածում «Հ. Հարությունյան - ՀՀ պետական պահպանության ծառայության պետ» բառերից հետո լրացնել «Ծ. Համբարձումյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (համաձայնությամբ), Ա. Մխիթարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով, իսկ «Կ. Ազատյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր օպերատոր» բառերից հետո` «Ն. Զաքարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.07.2018
N 958-Ա
Որոշում