Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 449-Ա ՈՐՈՇ ...

 

 

041.1015.250718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2018 թվականի N 1015-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 449-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 27-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 449-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) 2-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակը» բառերով.

2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.

i

«3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն:».

i

3) հավելվածում «Ա. Հովհաննիսյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Ա. Այվազյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետի պաշտոնակատար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով, իսկ «Ա. Այվազյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության պետի տեղակալ» և «Վ. Հովակիմյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական» բառերը հանել.

4) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

«Շ. Քերոբյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.07.2018
N 1015-Ա
Որոշում