Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 804-Ա ՈՐՈ ...

 

 

041.1034.310718

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2018 թվականի N 1034-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 804-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 19-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային խորհրդի մասին», «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» և «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 804-Ա որոշման

N 1 հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 5-րդ կետի`

ա. 3-րդ սյունակում «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերը փոխարինել «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերով,

բ. 4-րդ սյունակում «2018 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերով.

2) 6-րդ կետի`

ա. 3-րդ սյունակում «ՀՀ արդարադատության նախարարություն» բառերը փոխարինել «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն» բառերով.

բ. 4-րդ սյունակում «2018 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.07.2018
N 1034-Ա
Որոշում