Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2018 թվականի թիվ 133-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 28-րդ հոդվածները,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 279-Ն որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգում» (այսուհետ` Կանոնակարգ) և Հավելված 2-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) Կանոնակարգի ամբողջ տեքստում «ահաբեկչության հետ կապված անձանց» բառերը փոխարինել «ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց» բառերով,

2) Կանոնակարգի 14-րդ կետում «ֆինանսական միջոցներ կամ այլ» բառերը հանել,

i

3) Կանոնակարգի 30-րդ կետում և 39-րդ կետի 1-ին ենթակետում «գործարար հարաբերության նպատակը» բառերից առաջ լրացնել «գործարքի կամ» բառերը,

4) Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ կենտրոնական

բանկի խորհրդի

2018 թվականի օգոստոսի 3-ի

թիվ 133-Ն որոշման

 

Հավելված 2

«Փողերի լվացման և ահաբեկչության

ֆինանսավորման կանխարգելման ոլորտում

հաշվետվություն տրամադրող անձանց համար

սահմանվող նվազագույն պահանջների

վերաբերյալ կանոնակարգի»

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ

 

Ես`________________________ ս_____ __________ _________թ.____________

 

_______________հաստատելով գործարար հարաբերություն կամ գործարքում հանդես գալով որպես _________________, հայտարարում եմ, որ գործարար հարաբերության մեջ կամ գործարքում իրական շահառու է _______________ __________________-ը:

 

Պարտավորվում եմ նաև գործարար հարաբերության ընթացքում իրական շահառուի փոփոխության դեպքում տեղյակ պահել Ձեզ:

 

____ ______________ _______թ.

    օր         ամիս        տարի

__________________

ստորագրություն

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
03.08.2018
N 133-Ն
Որոշում