Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2018 թվականի թիվ 134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 336-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 28-րդ հոդվածները,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի «Լիազոր մարմնի հրապարակած` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու խնդրանքի քննարկման, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 336-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

i

1) Որոշման վերնագիրը և 1-ին կետը «, ահաբեկչության» բառից հետո, նախաբանի առաջին պարբերությունը «և ահաբեկչության» բառերից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով,

i

2) Հավելվածի վերնագիրը և 4-րդ կետը «, ահաբեկչության» բառից հետո, 2-րդ կետը «և ահաբեկչության» բառերից հետո, Գլուխ 3-ի վերնագիրը, 11-րդ կետը «ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով,

3) 12-րդ կետը «Ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով, իսկ «ծանուցում է» բառերից հետո լրացնել «անձին, ում գույքը սառեցվել էր, ինչպես նաև» բառերով,

i

4) Հավելված 1-ի և դիմումի վերնագիրը «, ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով, դիմումի 1-ին կետում «Ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու մասին» բառերը փոխարինել «Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու մասին» բառերով,

i

5) Հավելված 1-ի 5-րդ կետում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

«Խնդրում ենք հիմնավորել գույքի սառեցումը վերացնելու դիմումը (անհրաժեշտության դեպքում կարող եք կցել փաստաթղթեր):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
03.08.2018
N 134-Ն
Որոշում