Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2018 թվականի թիվ 136-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 297-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՐՈՇ ԿԵՏԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կանոնակարգել Կենտրոնական բանկի կողմից գրանցված ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման ընթացակարգը

i

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, 92-րդ հոդվածի 1-ին մասը և

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ը հաստատելու մասին» թիվ 301-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) Կանոնակարգի 7-րդ կետի աղյուսակը «13.»-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«._____________________________________________________________________.

|14.   |Կենտրոնական բանկի կողմից պահանջվող        |Կենտրոնական բանկի  |

|      |տեղեկատվության վերաբերյալ                 |պահանջի դեպքում    |

._____________________________________________________________________.

«,

 

i

2) Կանոնակարգը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1 կետով.

«16.1. Թիվ 14 հաշվետվությունը ներկայացվում է համաձայն Հավելված 14-ի, Կենտրոնական բանկի համապատասխան պահանջը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»,

3) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ Գլուխ 7-ով.

 

i

«ԳԼՈՒԽ 7. ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

76. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը (այդ թվում` լիցենզավորված կառավարիչը) Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները` նշված պարբերականությամբ.

 

._____________________________________________________________________.

|Հաշվետվության|Հաշվետվության անվանումը             |Ներկայացման       |

|     թիվը    |                                    |պարբերականությունը|

|_____________________________________________________________________|

|          Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասին                 |

|_____________________________________________________________________|

|15             |Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի|եռամսյակային      |

|               |մասնակիցների վերաբերյալ           |                  |

|_______________|__________________________________|__________________|

|16             |Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի|եռամսյակային      |

|               |ներդրումների կառուցվածքի          |                  |

|               |վերաբերյալ                        |                  |

|_______________|__________________________________|__________________|

|17             |Ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի|եռամսյակային      |

|               |անունից ներգրավված փոխառու        |                  |

|               |միջոցների վերաբերյալ              |                  |

._____________________________________________________________________.

 

77. Սույն գլխով պահանջվող հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` էլեկտրոնային փոստով: Էլեկտրոնային եղանակով ներկայացման անհնարինության դեպքում հաշվետվությունները ներկայացվում են թղթային տարբերակով: Եթե ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին տրամադրվել է Սի-Բի-Էյ-նեթ համակարգ, ապա հաշվետվությունները ներկայացվում են Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:

78. Սույն գլխով պահանջվող հաշվետվությունների անվանումները կոդավորվում են հետևյալ կարգով.

 

.___________________________________________________________.

|Ֆոնդի կոդը     |  գծիկ  |հաշվետվության| կետ    |ընդլայնումը|

|               |        |համարը       |        |           |

.___________________________________________________________.

 

.___________________________________________________________.

| XXXXX-XXX     |   -    |    XXXX     |   -    |      -    |

.___________________________________________________________.

 

79. Եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը ներառյալ:

80. Եթե հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտի օր է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

81. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, պետք է լրացվի «Արիալ Արմենիան» տառատեսակով, երկու լրացված ամբողջական տողերի միջև դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից:

82. Հաշվետվությունները լրացնելիս արժեթղթերի տարբերակիչ ծածկագրերը, արժույթի ISO և այլ կոդերը ներկայացվում են անգլերեն:

83. Եթե սույն գլխով սահմանված հաշվետվության որևէ ձևով պահանջվում է լրացնել ակտիվների արժեքը կամ զուտ ակտիվների արժեքը, և ֆոնդի կանոնների համաձայն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տվյալ ակտիվի (ակտիվների, զուտ ակտիվների) արժեքը չի հաշվարկվում, ապա համապատասխան դաշտում լրացվում է ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ վերջին հաշվարկված արժեքը:

84. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում պարունակվող տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:

85. Թիվ 15 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն Հավելված 15-ի: Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.

1) «Մասնակցի անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ մասնակցի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` դրա լրիվ անվանումը:

2) «Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ մասնակցի անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման համարը:

3) «Անձի նույնականացման և ինքնության ստուգման եղանակը» սյունակում լրացվում է մասնակցի (նրա անունից հանդես եկող անձի) նույնականացման և ինքնության ստուգման եղանակը` «առերես շփմամբ», «առանց առերես շփման` տեսազանգ», «առանց առերես շփման` հեռախոսազանգ», «առանց առերես շփման` նամակագրություն», «առանց առերես շփման` այլ եղանակ»:

4) «Ռեզիդենտությունը (երկիրը)» սյունակում լրացվում է համապատասխան երկրի ISO կոդը:

5) «Մասնակցի մասնաբաժինը ֆոնդում (%)» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ֆոնդի մասնակցի մասնաբաժինը` տոկոսներով, որը որոշվում է մասնակցին սեփականության իրավունքով պատկանող տվյալ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) քանակի և տվյալ ֆոնդի տեղաբաշխված ու հետ չգնված փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր քանակի հարաբերությամբ: Եթե ֆոնդը ունի տարբեր դասի փայեր, ապա ֆոնդի մասնակցի մասնաբաժինը որոշվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:

86. Թիվ 16 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ յուրաքանչյուր ակտիվի, առանց խմբավորման, համաձայն Հավելված 16-ի:

87. Թիվ 16 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.

1) Աղյուսակ 1-ում «Արժեթղթի տեսակը» սյունակում նշվում է ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթի տեսակը` «բաժնետոմս», «պարտատոմս», «ներդրումային ֆոնդի փայ», «այլ բաժնային արժեթուղթ», «այլ պարտքային արժեթուղթ»:

2) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է արժեթղթի դասը` «հասարակ բաժնետոմս», «արտոնյալ բաժնետոմս», «արժեկտրոնային պարտատոմս», «զեղչատոկոսային պարտատոմս», «փոխարկելի պարտատոմս», «այլ»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից` արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե` ոչ:

3) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից այդ արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):

4) «Թողարկողի անվանումը» սյունակում լրացվում է թողարկողի լրիվ անվանումը: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի թողարկողների դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից` արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե` ոչ:

5) «Թողարկողի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է թողարկողի գտնվելու երկրի ISO կոդը: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի թողարկողների դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից` արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե` ոչ:

6) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է տվյալ արժեթուղթը:

7) «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է արժեթղթերի քանակը, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:

8) «Արժեթղթի ընթացիկ շուկայական արժեքը» սյունակում լրացվում է արժեթղթի ընթացիկ շուկայական արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Ծավալային արժեթղթերի դեպքում այս սյունակը չի լրացվում:

9) «Արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքը» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքը, որը ոչ ծավալային արժեթղթերի դեպքում որոշվում է արժեթղթերի քանակը բազմապատկելով և արժեթղթի ընթացիկ շուկայական արժեքով:

10) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է արժեթղթերի տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում` տոկոսով:

11) Աղյուսակ 2-ում «Փոխառուի անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխառուի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը:

12) «Փոխառության ժամկետը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի կողմից տրամադրված փոխառության մարման փաստացի ժամկետը` ամիսներով:

13) «Փոխառության տոկոսը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի կողմից տրամադրված փոխառության անվանական տարեկան տոկոսադրույքը:

14) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է տրամադրված փոխառությունը:

15) «Փոխառության ծավալը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի կողմից տրամադրված փոխառության փաստացի մնացորդային ծավալը:

16) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է տրամադրված փոխառության տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում` տոկոսով:

17) Աղյուսակ 3-ում ներկայացվում են ֆոնդի հաշվին ներդրված ավանդների, ինչպես նաև ֆոնդի դրամական միջոցների վերաբերյալ տեղեկությունները: Դրամական միջոցների դեպքում «Ժամկետը», «Տոկոսադրույքը» և «Համախառն գումարը» սյունակները չեն լրացվում:

18) «Բանկի անվանումը» սյունակում լրացվում է այն բանկի լրիվ անվանումը, որտեղ, որպես ավանդ, ներդրված են ներդրումային ֆոնդի դրամական միջոցները:

19) «Ժամկետը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ներդրված ավանդի ժամկետը` ամիսներով:

20) «Տոկոսադրույքը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ներդրված ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը:

21) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է ներդրված ավանդի մայր գումարը:

22) «Անվանական արժեքը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ներդրված ավանդի մայր գումարը:

23) «Համախառն գումարը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ներդրված ավանդի մայր գումարի և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների հանրագումարը:

24) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ներդրված ավանդի (համախառն գումարով) տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում` տոկոսով:

25) Աղյուսակ 4-ում «Անշարժ գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակն ըստ օգտագործման նպատակի` «հող», «ծառայողական տարածքներ», «բնակելի տարածքներ», «գրասենյակային տարածքներ», «արտադրամասային տարածքներ» կամ «այլ անշարժ գույք»:

26) «Համախառն գնման գինը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ձեռքբերված անշարժ գույքի ձեռքբերման գնի և ձեռքբերման հետ կապված ծախսերի հանրագումարը:

27) «Իրական արժեքը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ձեռքբերված անշարժ գույքի իրական արժեքը հաշվետու ամսաթվի վերջին օրվա դրությամբ:

28) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ձեռքբերված անշարժ գույքի (իրական արժեքով) տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում` տոկոսով:

29) Աղյուսակ 5-ում «Ռեպո գործարքների դիրքը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի դիրքը` «ռեպո» կամ «հակադարձ ռեպո»:

30) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում` Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից այդ արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):

31) «Ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընթացիկ արժեքը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ: Եթե հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընթացիկ արժեքը չի հաշվարկվում, ապա համապատասխան դաշտում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ վերջին հաշվարկված արժեքը:

32) «Ռեպո գործարքի արժեքը» սյունակում լրացվում է ռեպո (հակադարձ ռեպո) գործարքի առաջնային առքի (վաճառքի) ընդհանուր արժեքի և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների հանրագումարը:

33) «Հարաբերակցությունը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ռեպո գործարքի արժեքի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր ակտիվների նկատմամբ` տոկոսով:

34) Աղյուսակ 6-ում «Ածանցյալ գործիքի տեսակը» սյունակում լրացվում է «ֆյուչերս», «ֆորվարդ», «գնման օպցիոն», «վաճառքի օպցիոն», «սվոփ», «գնային տարբերությունների վրա հիմնված պայմանագիր», «այլ ածանցյալ գործիք»:

35) «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «առք» կամ «վաճառք»:

36) «Ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվը» սյունակում լրացվում է «արժեթուղթ», «արժույթ», «ինդեքս», «տոկոսադրույք», «ապրանք/հումք», «այլ ակտիվ»:

37) «Ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի ընդհանուր արժեքը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի ընդհանուր արժեքը:

38) «Հարաբերակցությունը ֆոնդի ակտիվների նկատմամբ» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի ընդհանուր արժեքի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր ակտիվների նկատմամբ` տոկոսով:

39) Աղյուսակ 7-ում ներկայացվում են բոլոր այն ակտիվները, որոնք չեն ներկայացվել 1-ից 6-րդ աղյուսակներում:

88. Թիվ 17 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի հաշվին ներգրավված փոխառու միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ յուրաքանչյուր փոխառության (պարտքային արժեթղթերի թողարկման), առանց խմբավորման, համաձայն Հավելված 17-ի:

89. Թիվ 17 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.

1) Աղյուսակ 17-ում «Փոխատուի անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխատուի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը:

2) «Փոխատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման համարը:

3) «Փոխատուի նույնականացման և ինքնության ստուգման եղանակը» սյունակում լրացվում է փոխատուի (նրա անունից հանդես եկող անձի) նույնականացման և ինքնության ստուգման եղանակը` «առերես շփմամբ», «առանց առերես շփման` տեսազանգ», «առանց առերես շփման` հեռախոսազանգ», «առանց առերես շփման` նամակագրություն», «առանց առերես շփման` այլ եղանակ»:

4) «Փոխառության ժամկետը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության մարման փաստացի ժամկետը` ամիսներով:

5) «Փոխառության տոկոսը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության անվանական տարեկան տոկոսադրույքը:

6) «Փոխառության առարկան» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության առարկան: Եթե փոխառության առարկան դրամական միջոցներ են, ապա այս սյունակում լրացվում է համապատասխան արժույթի ISO կոդը:

7) «Փոխառության ծավալը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության փաստացի մնացորդային ծավալը:

8) «Հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների նկատմամբ» սյունակում լրացվում է փոխառության փաստացի մնացորդային ծավալի հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ` տոկոսով:

90. Թիվ 16 և 17 հաշվետվություններում «Թողարկողի գտնվելու վայրը», «Իրավաբանական անձ փոխառուի գտնվելու վայրը», «Իրավաբանական անձ փոխատուի գտնվելու վայրը», «Բանկի գտնվելու վայրը», «Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակներում լրացվում է համապատասխան երկրի ISO կոդը:»,

i

4) Կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված թիվ 2 հաշվետվության աղյուսակում 3.15-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«.____________________________________________________________________.

|3.15  |Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող |         |

|      |և  իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական       |         |

|      |արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների      |         |

|      |վերագնահատումից ստացված եկամուտներ                 |         |

.____________________________________________________________________.

«:

5) Կանոնակարգի Հավելված 6-ով սահմանված Թիվ 6 հաշվետվության.

i

ա. 8502-րդ և 8503-րդ տողերում «վաճառքի համար մատչելի արժեթղթեր» բառերը փոխարինել «իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» բառերով,

բ. 8504-րդ և 8505-րդ տողերում «մինչև մարման ժամկետը պահվող» բառերը փոխարինել «ամորտիզացված արժեքով հաշվառվող» բառերով,

i

6) Կանոնակարգը Հավելված 13-ից հետո լրացնել Հավելված 14-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի, և Հավելված 15-ով, Հավելված 16-ով և Հավելված 17-ով` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում են),

7) ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 297-Ն որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետը Կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված թիվ 2 հաշվետվության աղյուսակի 3.15-րդ տողի մասով և 23-րդ ենթակետը:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետը հակասում է

«Նորմատիվ իրավական ակտերի» 34-րդ հոդվածի 5-րդ մասի

պահանջներին, որի համաձայն սահմանված կարգով պաշտոնապես

հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ

նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ

լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում:

Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն

հիմնական ակտում: Այս իսկ պատճառով նշված փոփոխությունը չի

կարող կատարվել:

-------------------------------------------------------------------

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի օգոստոսի 3-ի

թիվ 136-Ն որոշման

 

Հավելված 14

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի 2013 թվականի

դեկտեմբերի 24-ի թիվ 301-Ն

որոշմամբ հաստատված

 

«Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր

և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին

Կենտրոնական բանկ ներկայացվող

հաշվետվությունները, դրանց ձևերը,

բովանդակությունը, ներկայացման կարգը,

ժամկետները և պարբերականությունը,

կառավարչի կողմից առանձին որոշումների

կայացման մասին կենտրոնական բանկին

լրացուցիչ տեղեկությունների տրամադրման

կարգը» կանոնակարգ 10/03-ի

 

Հաշվետվություն թիվ 14

(ներկայացվում է ըստ Կենտրոնական բանկի պահանջի)

 

1. Ֆոնդի կառավարչի (ֆոնդի կառավարումն իրականացնող անձի) անվանումը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

2. Հաշվետվության կազմման ամսաթիվը օր/ամիս/տարի

3. ԿԲ պահանջի ամսաթիվը օր/ամիս/տարի

4. ԿԲ պահանջի հակիրճ նկարագրությունը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

5. Պահանջվող տեղեկատվությունը

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի օգոստոսի 3-ի

թիվ 136-Ն որոշման

 

«Հավելված 15

«Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և

իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին

Կենտրոնական բանկ ներկայացվող

հաշվետվությունները, դրանց ձևերը,

բովանդակությունը, ներկայացման կարգը,

ժամկետները և պարբերականությունը,

կառավարչի կողմից առանձին որոշումների

կայացման մասին Կենտրոնական բանկին

տեղեկացման կարգը» կանոնակարգ 10/03-ի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 15 ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(եռամսյակային)

 

    Ֆոնդի անվանումը                                 ......................

    Ֆոնդի կառավարումն իրականացնող անձի անվանումը    ......................

    Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը    ......................

Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու

    ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ            ......................

Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման ամսաթիվը ......................

 

._____________________________________________________________________.

|Մասնակցի անունը,|Անձը հաստատող |Անձի նույնա- |Ռեզիդենտու-|Մասնակցի   |

|ազգանունը       |փաստաթղթի     |կանացման     |թյունը     |մասնաբաժինը|

|(անվանումը)     |սերիան, համարը|և  ինքնության|(երկիրը)   |ֆոնդում (%)|

|                |(պետական      |ստուգման     |           |           |

|                |գրանցման      |եղանակը      |           |           |

|                |համարը)       |             |           |           |

|________________|______________|_____________|___________|___________|

|        1       |       2      |      3      |     4     |     5     |

|________________|______________|_____________|___________|___________|

|________________|______________|_____________|___________|___________|

._____________________________________________________________________.

 

«Հավելված 16

«Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և

իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին

Կենտրոնական բանկ ներկայացվող

հաշվետվությունները, դրանց ձևերը,

բովանդակությունը, ներկայացման կարգը,

ժամկետները և պարբերականությունը,

կառավարչի կողմից առանձին որոշումների

կայացման մասին Կենտրոնական բանկին

տեղեկացման կարգը» կանոնակարգ 10/03-ի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 16 ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(եռամսյակային)

 

    Ֆոնդի անվանումը                                 ......................

    Ֆոնդի կառավարումն իրականացնող անձի անվանումը    ......................

    Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը    ......................

Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու

    ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ            ......................

Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման ամսաթիվը ......................

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԱՐԺԵԹՂԹԵՐ

 

._____________________________________________________________________.

|Արժե- |Արժե-|Արժե- |Թողար-|Թողար-|Ար-  |Արժե- |Արժե- |Արժե- |Տեսակա- |

|թղթի  |թղթի |թղթի  |կողի  |կողի  |ժույ-|թղթերի|թղթի  |թղթերի|րար     |

|տեսակը|դասը |տարբե-|անվա- |գտնվե-|թի   |քանակը|ընթա- |ընդհա-|կշիռը   |

|      |     |րակիչ |նումը |լու   |ISO  |      |ցիկ   |նուր  |ֆոնդի   |

|      |     |ծածկա-|      |վայրը |կոդը |      |շու-  |շուկա-|ակտիվ-  |

|      |     |գիրը  |      |      |     |      |կայա- |յական |ների    |

|      |     |      |      |      |     |      |կան   |արժեքը|նկատմամբ|

|      |     |      |      |      |     |      |արժեքը|      |(%)     |

|______|_____|______|______|______|_____|______|______|______|________|

|  1   |  2  |  3   |  4   |   5  |  6  |  7   |   8  |  9   |   10   |

|______|_____|______|______|______|_____|______|______|______|________|

|      |     |      |      |      |     |      |      |      |        |

|______|_____|______|______|______|_____|______|______|______|________|

|      |     |      |      |      |     |      |      |      |        |

|_____________________________________________________|______|________|

|                   Ընդամենը                          |      |        |

._____________________________________________________________________.

 

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Փոխառուի |Իրավաբա- |Փոխառու- |Փոխառու  |Արժույթի |Փոխառու- |Տեսակարար|

|անունը,  |նական անձ|թյան     |թյան     |ISO կոդը |թյան     |կշիռը    |

|ազգանունը|փոխառուի |ժամկետը  |տոկոսը   |         |ծավալը   |ֆոնդի    |

|(անվա-   |գտնվելու |         |         |         |         |ակտիվների|

|նումը)   |վայրը    |         |         |         |         |նկատմամբ |

|         |         |         |         |         |         |(%)      |

|_________|_________|_________|_________|_________|_________|_________|

|    1    |    2    |     3   |     4   |    5    |    6    |    7    |

|_________|_________|_________|_________|_________|_________|_________|

|_________|_________|_________|_________|_________|_________|_________|

|_________________________________________________|_________|_________|

|                       Ընդամենը                  |         |         |

._____________________________________________________________________.

 

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԱՎԱՆԴՆԵՐ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Բանկի    |Բանկի   |Ժամկետը|Տոկոսա-|Արժույթի|Անվա-  |Համա-  |Տեսակարար|

|անվանումը|գտնվելու|       |դրույքը|ISO կոդը|նական  |խառն   |կշիռը    |

|         |վայրը   |       |       |        |արժեքը |գումարը|ֆոնդի    |

|         |        |       |       |        |       |       |ակտիվների|

|         |        |       |       |        |       |       |նկատմամբ |

|         |        |       |       |        |       |       |(%)      |

|_________|________|_______|_______|________|_______|_______|_________|

|    1    |    2   |   3   |   4   |    5   |   6   |   7   |    8    |

|_________|________|_______|_______|________|_______|_______|_________|

|_________|________|_______|_______|________|_______|_______|_________|

|__________________________|_______|________|_______|_______|_________|

|       Ընդամենը           |       |        |       |       |         |

._____________________________________________________________________.

 

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

 

._____________________________________________________________________.

|Անշարժ գույքի|Անշարժ գույքի|Համախառն     |Իրական արժեքը|Տեսակարար    |

|տեսակը       |գտնվելու     |գնման գինը   |             |կշիռը ֆոնդի  |

|             |վայրը        |             |             |ակտիվների    |

|             |             |             |             |նկատմամբ (%) |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|      1      |       2     |       3     |      4      |      5      |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|_______________________________________________________|_____________|

|                        Ընդամենը                       |             |

._____________________________________________________________________.

 

ԱՂՅՈՒՍԱԿ 5. ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Ռեպո         |Արժեթղթի     |Ռեպո գործարքի|Ռեպո գործարքի|Հարաբերակ-   |

|գործարքների  |տարբերակիչ   |հիմքում ընկած|արժեքը       |ցությունը    |

|դիրքը        |ծածկագիրը    |արժեթղթերի   |             |ֆոնդի        |

|             |             |ընթացիկ      |             |ակտիվների    |

|             |             |արժեքը       |             |նկատմամբ (%) |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|      1      |       2     |       3     |      4      |      5      |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|___________________________|_____________|_____________|_____________|

|          Ընդամենը         |             |             |             |

._____________________________________________________________________.

 

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Ածանցյալ     |Գործարքի     |Ածանցյալ     |Ածանցյալ     |Հարաբերակ-   |

|գործիքի      |տեսակը       |գործիքի      |գործիքի      |ցությունը    |

|տեսակը       |             |հիմքում ընկած|հիմքում ընկած|ֆոնդի        |

|             |             |ակտիվը       |ակտիվի       |ակտիվների    |

|             |             |             |ընդհանուր    |նկատմամբ (%) |

|             |             |             |արժեքը       |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|      1      |       2     |       3     |      4      |      5      |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|_______________________________________________________|_____________|

|                    Ընդամենը                           |             |

._____________________________________________________________________.

 

ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐ

 

._____________________________________________________.

|Ակտիվի անվանումը, |Ակտիվի ընթացիկ    |Տեսակարար կշիռը|

|նկարագրությունը   |շուկայական արժեքը |ֆոնդի ակտիվների|

|                  |                  |նկատմամբ (%)   |

|__________________|__________________|_______________|

|        1         |          2       |       3       |

|__________________|__________________|_______________|

|__________________|__________________|_______________|

|__________________|__________________|_______________|

|Ընդամենը          |                  |               |

._____________________________________________________.

 

«Հավելված 17

«Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և

իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին

Կենտրոնական բանկ ներկայացվող

հաշվետվությունները, դրանց ձևերը,

բովանդակությունը, ներկայացման կարգը,

ժամկետները և պարբերականությունը,

կառավարչի կողմից առանձին որոշումների

կայացման մասին Կենտրոնական բանկին

տեղեկացման կարգը» կանոնակարգ 10/03-ի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 17 ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՆՈՒՆԻՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(եռամսյակային)

 

    Ֆոնդի անվանումը                                 ......................

    Ֆոնդի կառավարումն իրականացնող անձի անվանումը    ......................

    Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը    ......................

Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու

    ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ            ......................

Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման ամսաթիվը ......................

 

._______________________________________________________________________.

|Փոխա-  |Փոխա-  |Փոխա-  |Իրավա- |Փոխա-  |Փոխա-  |Փոխա-  |Փոխա-  |Հարա-  |

|տուի   |տուի   |տուի   |բանական|ռության|ռության|ռության|ռության|բերակ- |

|անունը,|անձը   |նույնա-|անձ    |ժամկետը|տոկոսը |առարկան|ծավալը |ցու-   |

|ազգա-  |հաստա- |կանաց- |փոխա-  |       |       |       |       |թյունը |

|նունը  |տող    |ման և  |տուի   |       |       |       |       |ֆոնդի  |

|(անվա- |փաստա- |ինքնու-|գտնվե- |       |       |       |       |զուտ   |

|նումը) |թղթի   |թյան   |լու    |       |       |       |       |ակտիվ- |

|       |սերիան,|ստուգ- |վայրը  |       |       |       |       |ների   |

|       |համարը |ման    |       |       |       |       |       |նկատ-  |

|       |(պետա- |եղանակը|       |       |       |       |       |մամբ   |

|       |կան    |       |       |       |       |       |       |(%)    |

|       |գրանց- |       |       |       |       |       |       |       |

|       |ման    |       |       |       |       |       |       |       |

|       |համարը)|       |       |       |       |       |       |       |

|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|   1   |    2  |   3   |   4   |   5   |   6   |   7   |   8   |   9   |

|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|_______|

|_______________________________________________________|_______|_______|

|                       Ընդամենը                        |       |       |

._______________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
03.08.2018
N 136-Ն
Որոշում