Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 օգոստոսի 2018 թվականի N 446-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ ՔՀ-60-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 14-ի «Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ ՔՀ-60-Ն հրամանի (այսուհետ` Հրաման).

i

1) հավելված 1-ի 3-րդ կետի վերջին նախադասությունից հետո լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քրեակատարողական ծառայողից վերցվում է ծառայողական վկայականը և նրան տրամադրվում է ռեզերվում գրանցված լինելու վերաբերյալ տեղեկանք:».

i

2) հավելված 1-ի 5-րդ կետում «արդարադատության նախարարի» բառերից հետո լրացնել «կամ քրեակատարողական ծառայության պետի» բառերը.

i

3) հավելված 1/1-ում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության պետ» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
21.08.2018
N 446-Ն
Հրաման