041.1311.041018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հոկտեմբերի 2018 թվականի N 1311-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Հ. Աղազարյան-ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Խանդանյան-ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով.
բ. «Ա. Հարությունյան-ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Գ. Սարգսյան-ՀՀ Արարատի մարզպետ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում Ք. Անտոնյան-»Արաքս-2» արտադրական կոոպերատիվի «Էկոկաթ» ապրանքանիշի ռազմավարության ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան-»Ս.Հ.Մ.Ֆ.Ա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ