Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ...

 

 

040.1135.161018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1135-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 5-րդ կետում «երկու» բառը փոխարինել «յոթ» բառով.

i

2) 6-րդ կետի 5-րդ ենթակետը «աշխատանքային օրը» բառերից հետո լրացնել «, ընդ որում փաստաթղթերի ընդունումը յուրաքանչյուր օրվա համար չպետք է պակաս լինի երեք ժամից» բառերով.

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կատարում է ընտրություն և առաջարկում է կնքել պայմանագիր: Եթե քաղաքացին նշված առաջարկությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի կնքում կամ հրաժարվում է կնքել պայմանագիր, ապա պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմում է դիմում ներկայացրած այլ անձանց: Պայմանագրում նշվում է նաև պաշտոնակատարի կողմից պարտավորությունների կատարմանն անցնելու օրը, որը չի կարող պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր հետո լինել:».

i

4) 11-րդ կետում «Պայմանագրի պատճենը» բառերը փոխարինել «Պայմանագրի և դրա կնքման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները» բառերով, իսկ «մեկ» բառը` «երեք» բառով.

5) 15-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.

i

6) 16-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.09.2018
N 1135-Ն
Որոշում