Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ա Ո ...

 

 

040.1167.231018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1167-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 542-Ա որոշմամբ հաստատված` Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագրի «Ծրագրի փոխկապակցվածությունը ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան լրացուցիչ համաձայնագրի և այլ լրացուցիչ համաձայնագրերի հետ» տողի երկրորդ սյունակի «Լրացուցիչ համաձայնագրի լրացումներն ստորագրվում են պատվիրատուի և կապալառուի կողմից` ըստ գնումների ընթացակարգերի արդյունքների, որոնք իրականացվում են կապալառուի կողմից և ենթակա չեն քննարկման ՀՀ կառավարության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի մակարդակով» բառերը փոխարինել «Լրացուցիչ համաձայնագրի լրացումներն ստորագրվում են պատվիրատուի և կապալառուի կողմից` ըստ գնումների ընթացակարգերի արդյունքների, որոնք իրականացվում են կապալառուի կողմից և նախապես ենթակա են քննարկման ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի մակարդակով» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.10.2018
N 1167-Ա
Որոշում