Սեղմել Esc փակելու համար:
{30.10.2018 - 09.06.2023} ԱՌԱՆՑ ՀԱՐԿ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{30.10.2018 - 09.06.2023} ԱՌԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.10.2018  -ից մինչեւ   09.06.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 30.10.2018 - 09.06.2023

040.1177.261018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1177-Ն

 

i

ԱՌԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու մասին արձանագրության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 25-ի

N 1177-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՌԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 44-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` հարկային մարմնի կողմից առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները (այդ թվում` կանխավճարները) ճշտելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգին համապատասխան հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտվում են, եթե`

1) հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում անճշտություններ, որոնք օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշտել ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու միջոցով, կամ`

2) օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները:

3. Հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտվում (վերահաշվարկվում) են հարկային մարմնի նախաձեռնությամբ (այդ թվում` օրենսգրքով սահմանված կարգով երրորդ անձանցից ստացված տեղեկությունների կամ փաստաթղթերի հիման վրա) կամ հարկ վճարողի դիմումի հիման վրա:

4. Հարկային պարտավորությունները ճշտվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 67-րդ հոդվածներին համապատասխան վարչական վարույթ հարուցելու, վարչական ակտ ընդունելու և վերանայելու միջոցով` նույն օրենքով սահմանված ընթացակարգերով:

5. Հարկային պարտավորությունները ճշտվում են հետևյալ դեպքերում`

i

1) օրենսգրքի 399-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հարկային պատասխանատվության կիրառման համար կազմված ստուգման ակտով կամ ուսումնասիրության արձանագրությամբ, կամ օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված վարչական ակտով, կամ այլ վարչական ակտով (այսուհետ` վարչական ակտ) առաջադրված հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ հարկային մարմնի կողմից թույլ են տրվել թվաբանական, մեխանիկական, տեխնիկական սխալներ, կամ կիրառվել է պատասխանատվության սխալ չափ.

2) հարկային մարմնի կողմից իրականացված հարկային հսկողության արդյունքում առաջադրվել է պարտավորություն, կամ պարտավորությունը ծագել է հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկով, սակայն հետագայում օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանվել է արտոնություն, կամ փոխվել է հարկային պարտավորության չափը, կամ` հարկ վճարողի հարկման համակարգը.

3) հարկ վճարողի կողմից ներկայացված` արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում առկա են գործունեության իրականացման վայրի ելակետային տվյալի կամ լրացուցիչ գործակցի անճշտություններ.

4) եթե հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ նույնպիսի խախտում արձանագրված լինելու դեպքում առաջադրվել է տուգանք, սակայն հետագայում նախորդ նույնպիսի խախտումն արձանագրած ակտը հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել, կամ ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշումը կամ դատական ակտն անվավեր է ճանաչվել (այդ թվում` մասամբ), որի հետևանքով կիրառված տուգանքի մեծությունը ենթակա է վերահաշվարկման.

5) վերադասության կարգով վերանայվել է վարչական ակտը:

6. Հարկային պարտավորությունների ճշտման գործընթացի վարույթը հարուցվում է`

1) հարկ վճարողի դիմումը հարկային մարմնում ստացվելու օրվանից.

2) պարտավորությունների ճշտման անհրաժեշտության և հիմքերի վերաբերյալ հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից զեկուցագիր ներկայացվելու օրվանից:

7. Հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկային պարտավորությունները ճշտվում են հարկ վճարողի ներկայացրած տեղեկությունների, դիմումին կցված փաստաթղթերի, հարկային մարմնում առկա տեղեկությունների ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

8. Հարկ վճարողի դիմումի ստացման կամ հարկային մարմնի նախաձեռնությամբ զեկուցագիրը ներկայացվելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն իրականացնում է համապատասխան տվյալների ուսումնասիրություն:

9. ՈՒսումնասիրության արդյունքներով` սույն կարգին համապատասխան վերահաշվարկ կատարելու անհրաժեշտության դեպքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի N 1177-Ն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի ձևով արձանագրություն (այսուհետ` արձանագրություն), որը կազմման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կամ փոստային կապի միջոցով, կամ առձեռն ներկայացվում է հարկ վճարողին:

10. Հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկային պարտավորությունները չեն ճշտվում, եթե`

1) հարկային պարտավորությունները հաշվարկված են օրենսգրքին և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան.

2) դիմումին չեն կցվել հարկային պարտավորությունների ճշտման անհրաժեշտությունը հիմնավորող այն փաստաթղթերը, որոնք հարկային մարմնում առկա չեն.

3) ուսումնասիրության արդյունքներով չեն հիմնավորվել դիմումում նշված` հարկային պարտավորությունների ճշտման հիմք հանդիսացող հանգամանքները.

4) լրացել են հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփոխությունների կատարման համար օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետները:

11. Հարկ վճարողի ներկայացրած դիմումին հարկային պարտավորությունների ճշտումը հիմնավորող փաստաթղթեր կցված չլինելու կամ ոչ լիարժեք ներկայացված դիմումների դեպքում հարկային մարմինը հարկ վճարողին գրավոր տեղեկացնում է առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Առկա թերությունները սույն կետում նշված ժամկետում չվերացվելու դեպքում դիմումը գրավոր հիմնավորմամբ մերժվում է:

12. Հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկային պարտավորությունների ճշտման գործընթաց չիրականացվելու դեպքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինն էլեկտրոնային եղանակով կամ փոստային կապի միջոցով, կամ առձեռն տրամադրում է ճշտման գործընթաց չիրականացվելու վերաբերյալ համապատասխան ակտ` նշելով ճշտման գործընթաց չիրականացվելու հիմքը:

13. Սույն կարգի 9-րդ կետին համապատասխան կազմված արձանագրությունների հիման վրա արձանագրության կազմման օրը հարկային մարմինը կազմում է եզրակացություն, որում ներառված տվյալները երեք աշխատանքային օրվա ընթացքում ինքնաշխատ կերպով արտացոլվում են հարկ վճարողի անձնական հաշվի քարտում:

14. Սույն կարգին համապատասխան կազմված արձանագրությունները և եզրակացությունները կարող են բողոքարկվել օրենսգրքի 80-րդ գլխով սահմանված կարգով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի հոկտեմբերի 25-ի

N 1177-Ն որոշման

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի «Առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշտելու կարգը սահմանելու մասին» N 1177-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան տվյալներն ուսումնասիրելու արդյունքներով ենթակա են ճշգրտման`

 

._____________________________________________________________________.

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                 |            |

|________________________________________________________|____________|

|2. Հարկ վճարողի անվանումը (կազմակերպության լրիվ         |            |

|անվանումը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, |            |

|ազգանունը («անհատ ձեռնարկատեր» նշումով)                 |            |

|________________________________________________________|____________|

|3. Կազմակերպության գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի    |            |

|(անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը                  |            |

|________________________________________________________|____________|

|4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը            |            |

|________________________________________________________|____________|

|5. Արձանագրությունը կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը  |            |

._____________________________________________________________________.

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՇՎԱՆՑՎՈՂ (ՊԱԿԱՍԵՑՎՈՂ) ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|NN |Հարկի  |Առաջաց|    Հարկային պարտավորություն               |Դեբետային |

|ը/կ|(վճարի)|ման   |                                           |գումարը   |

|   |տեսակը |ամսա- |___________________________________________|          |

|   |       |թիվը  |գումարը   |տուգանքը  |տույժը    |վնասի     |          |

|   |       |      |          |          |          |հատուցման |          |

|   |       |      |          |          |          |գումարը   |          |

|   |       |      |__________|__________|__________|__________|__________|

|   |       |      |նախ-|ճըշտ-|նախ-|ճըշտ-|նախ-|ճըշտ-|նախ-|ճըշտ-|նախ-|ճըշտ-|

|   |       |      |կին |ված  |կին |ված  |կին |ված  |կին |ված  |կին |ված  |

|___|_______|______|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___|_______|______|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

|___|_______|______|____|_____|____|_____|____|_____|____|_____|____|_____|

._________________________________________________________________________.

 

Հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների ճշգրտման հիմքերը`

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

(նշվում են հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների ճշգրտման համար սահմանված հիմքերը և դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթերը, որոնք կցվում են արձանագրությանը)

 

Հարկային մարմնի

ստորաբաժանման ղեկավար __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՂՆԵՐ

 

_______________________________________  _________________________

    (պաշտոնը, անունը, ազգանունը,)             (ստորագրությունը)

_______________________________________   _________________________

    (պաշտոնը, անունը, ազգանունը,)             (ստորագրությունը)

_______________________________________   _________________________

    (պաշտոնը, անունը, ազգանունը,)             (ստորագրությունը)

 

Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի)

կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի___________________ ________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

(լրացվում է առձեռն ներկայացվելու դեպքում)

 

_____ ______________ 20 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.10.2018
N 1177-Ն
Որոշում