Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2018 թվականի N 394-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 2.1 և 2.2 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2.1. Արևային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում է`

1) մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածի համար` մինչև 1 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար.

2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` մինչև 5 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար.

3) սույն կարգի 2.5 կետով նախատեսված դեպքում:

2.2. Սույն կարգի 2.1 կետի 1-2-րդ ենթակետերով նախատեսված արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա չի տրամադրվում և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին չի սահմանվում, եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում արևային էլեկտրակայանների գումարային հզորությունները գերազանցում են հետևյալ սահմանաչափերը`

1) 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ` 10 ՄՎտ-ը.

2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` 50 ՄՎտ-ը.

3) 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` 50 ՄՎտ-ը:».

2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-2.9 կետերով.

i

«2.3. Սույն կարգի 2.2 կետի 2-րդ ենթակետով նախատեսված հզորությունը նույն կետում նշված ժամանակահատվածում չտրամադրվելու դեպքում չլրացված մասը գումարվում է սույն կարգի 2.2 կետի 3-րդ ենթակետով նախատեսված հզորությանը` 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար կազմելով առավելագույնը 100 ՄՎտ:

2.4. Հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում և Հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայի համաձայն սակագին սահմանվում է`

1) եթե լիցենզիայի տրամադրման արդյունքում հողմային էլեկտրակայանների գումարային հզորությունը 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ չի գերազանցում 8,5 ՄՎտ-ը.

2) 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար` առանց գումարային հզորության սահմանափակման` մինչև 30 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայանների համար:

2.5. 30 ՄՎտ-ը գերազանցող հզորությամբ հողմային և 5 ՄՎտ-ը գերազանցող արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաներ տրամադրվում են պետություն-մասնավոր գործընկերություն գործարքների շրջանակում:

2.6. Մինչև 2020 թվականի հունվարի 1-ը վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսներ օգտագործող էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաները տրամադրվում են առանց գումարային հզորության սահմանափակման:

2.7. Արևային և հողմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում, որոնց բավարարումը կհանգեցնի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ամրագրված գումարային հզորության սահմանաչափի գերազանցման, հայտերը ուսումնասիրվում, քննարկվում են ըստ ներկայացման հաջորդականության:

2.8. Սույն կարգի 2.2 և 2.4 կետերով սահմանված սահմանաչափերի շրջանակում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց` լիցենզիաներով ամրագրված հզորությունների փոփոխման դիմումները Հանձնաժողովը քննարկում է ըստ դիմումների ներկայացման հաջորդականության և յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանված սահմանաչափի շրջանակում:

2.9. Սույն կարգի 2.1, 2.2 և 2.4 կետերով ամրագրված կարգավորումները չեն տարածվում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների գործունեության վրա:».

i

3) Կարգի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)» բառերը փոխարինել «Հանձնաժողովի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
24.10.2018
N 394-Ն
Որոշում