Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 Թ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

8 հոկտեմբերի 2018 թվականի N 108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի`

i

ա. NN 1-7, 9 և 10 օրինակելի ձևերի նախաբանները «կնքեցին» բառից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,

i

բ. NN 1 և 2 օրինակելի ձևերի 25-րդ կետերում «չորս» բառը փոխարինել «երեք» բառով,

i

գ. N 6 օրինակելի ձևը`

5-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին ենթակետով.

«10.1) ծրագրով նախատեսված տնտեսական գործունեությունը մինչև 3 ամիս տևողությամբ դադարեցնելու դեպքում այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կողմ-1-ին` նշելով դադարեցման պատճառը և ժամանակահատվածը,»,

5-րդ կետի 11-րդ ենթակետի «բ» պարբերությունում «դեպքի» բառը փոխարինել «, ինչպես նաև սույն կետի 10.1-ին ենթակետում նշված դեպքերի» բառերով,

22-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մեկ անգամ մինչև 3 ամիս տևողությամբ տնտեսական գործունեությունը դադարեցնելու դեպքում` դադարեցման ժամանակահատվածին համապատասխան ժամկետով` հիմք ընդունելով այդ մասին Կողմ-2-ի կողմից Կողմ-1-ին ներկայացված գրավոր հայտարարությունը» բառերով.

2) հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածի`

i

ա. օրինակելի ձևի նախաբանը «գյուղատնտեսական» բառից առաջ լրացնել «մինչև 3 հեկտար» բառերով, «այսուհետ` Հողօգտագործող» բառից առաջ` «և որի ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում,» բառերով, իսկ «կնքեցին» բառից առաջ` «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,

բ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության» բառերը փոխարինել «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» բառերով.

i

3) հրամանի 1-ին կետի 9-րդ ենթակետով հաստատված N 9 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

4) հրամանի 1-ին կետի 11-րդ ենթակետով հաստատված N 11 հավելվածի ձև 1-ի 2-րդ կետը «Գյուղատնտեսական» բառից առաջ լրացնել «Մինչև 3 հեկտար» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Մ.Թանդիլյան

 

Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2018 թ. հոկտեմբերի 8-ի
N 108-Ն հրամանի

 

«Հավելված N 9
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2014 թ. հունիսի 30-ի
N 79-Ն հրամանի

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

  Մասնագիտությունների, մասնագիտացումների անվանումները* Մասնագիտության, մասնագիտացման կոդը Զբաղմունքների դասակարգչի կոդը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ (տոկոսային արտահայտությամբ)
1 2 3 4 5
1. Աղյուսապատող-քարագործ` շինարարական նյութերի արտադրության 1010091 7450 50
2. Ամրանագործ 1010101 7123 50
3. Անագազոդող 1010116 7313 50
4. Անասնաբույծ 1010118 7214 50
5. Ասֆալտբետոնագործ 1010617 8139 50
6. Ավտոկլավավար 1010642 8134 50
7. Ապարատավար (տարբեր)   8229 50
8. Արտադրող` գորգերի 1010697 7436 50
9. Բանվոր` ազոտաթթվային արծաթի և քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների արտադրության 1020026 8229 50
10. Բանվոր-արհեստավոր` գործած հագուստ պատրաստող 1020054 7332 50
11. Բանվոր-արհեստավոր` գեղարվեստական արտադրատեսակներ պատրաստող 1020055 7331 50
12. Բանվոր-արհեստավոր` կաշվե արտադրատեսակներ պատրաստող 1020058 7332 50
13. Բանվոր-արհեստավոր` կտորից արտադրատեսակներ պատրաստող 1020062 7332 50
14. Բանվոր-արհեստավոր` հագուստ պատրաստող 1020063 7332 50
15. Բանվոր-արհեստավոր` ջուլհակության բնագավառի 1020065 7332 50
16. Բանվոր` թխվածքների թխման վառարան սպասարկող 1020131 7412 50
17. Բանվոր` թունելային աշխատանքների 1020134 7150 50
18. Բանվոր` լաքերի-ներկերի արտադրության 1020138 7138 75
19. Բանվոր` լեռնագործ 1020139 7111 50
20. Բանվոր` խմորեղենի թխման վառարան սպասարկող 1020149 7412 50
21. Բանվոր` կոշիկի արտադրության 1020186 8269 50
22. Բանվոր` հանքաքարերի և ոչ մետաղական հանածոների աղման 1020195 7111 50
23. Բանվոր` հացաթխման վառարան սպասարկող 1020203 7412 50
24. Բանվոր` հեռագրակապի մալուխ անցկացնող 1020205 7137 50
25. Բանվոր` ստորգետնյա և վերգետնյա էլեկտրական մալուխ անցկացնող 1020429 7245 50
26. Բարմեն 1020494 5123 50
27. Բետոնագործ 1020551 7123 50
28. Բուլդոզերավար 1020580 8111 50
29. Գազագեներատորագործ 1030001 8125 50
30. Գազաեռակցող 1030009 7212 50
31. Գազազտիչ-պոմպագործ 1030012 8153 50
32. Գազակտրող 1030013 7212 50
33. Գազահավաքող 1030014 8153 50
34. Գոբելենագործ 1030119 7432 50
35. Գորգագործ 1030120 7432 50
36. Դարբին 1040019 7221 50
37. Եռակցող 1050011 7212 50
38. Զոդող 1060009 7212 75
39. Էլեկտրագազաեռակցող 1070001 7212 50
40. Էլեկտրաեռակցող 1070024 7212 50
41. Էլեկտրամոնտաժող տարբեր 1070051 7137 50
42. Էլեկտրամոնտյոր (տարբեր) 1070066 7241 50
43. Էլեկտրափականագործ (փականագործ)` 1070159 8282 50
44. Էքսկավատորավար 1070194 8332 50
45. Թրծող 1090030 8123 50
46. Լաքապատող (տարբեր) 1120009 7441 50
47. Լեռնագործ-բանվոր, մարկշեյդերական աշխատանքներ կատարող 1120012 7111 50
48. Խառատ 1130022 7223 50
49. Կաղապարող 1150026 7211 50
50. Կարգավորող` տարբեր հաստոցների 1150174 7223 50
51. Կոմբայնավար 1150243 8331 50
52. Կռունկավար 1150272 8333 50
53. Հանքափոր 1160052 7111 50
54. Հացթուխ 1160277 7412 50
55. Հիդրոմոնտաժող 1160300 7129 50
56. Հղկող 1160314 7224 50
57. Հյուսն 1160361 7132 50
58. Հնոցապան 1160389 9162 50
59. Հրշեջ 1160505 5161 50
60. Ձուլող 1170024 8122 50
61. Մամլող 1200033 7221 50
62. Մանող 1200079 7431 50
63. Մատուցող(ուհի) 1200104 5111 50
64. Մեքենավար 1200206 7610 50
65. Ներկարար 1220046 7138 50
66. Շարժիչագործ 1230002 7233 50
67. Որմնադիր 1240026 7122 50
68. Պանրագործ 1260024 7413 50
69. Ռանդող 1280003 7223 50
70. Սալիկապատող 1290002 7122 50
71. Վարորդ 1300040 8322 50
72. Ցեմենտագործ 1320004 7122 50
73. Քար սղոցող 1350012 7113 50
74. Քարտաշ 1350013 7113 50
75. Ադմինիստրատոր 2010001 2131 50
76. Անասնաբույժ 2010029 2223 50
77. Անասնաբույծ 2010033 2223 50
78. Ատամնատեխնիկ 2010340 3225 50
79. Բժիշկ (տարբեր) 2020021 2221 100
80. Գյուղատնտես 2030229 2213 50
81. Գործակալ 2030249 2412 50
82. Դասավանդող 2040015 2351 100
83. Դաստիարակ 2040016 2332 50
84. Դեղաբան 2040038 2212 50
85. Դեղագետ 2040042 2224 50
86. Դեղագործ 2040049 3228 50
87. Էլեկտրագետ 2070001 2143 50
88. Էլեկտրամեքենագետ 2070007 2143 50
89. Էկոնոմետրիստ 2070013 2441 50
90. Էներգագետ 2070018 2143 50
91. Լաբորանտ 2120001 2310 75
92. Լաբորատոր գործ 2120014 3211 50
93. Լոգոպեդ 2120028 2332 50
94. Լրագրող 2120029 2451 50
95. Ծրագրավորող 2140134 2132 50
96. Համակարգչային գրաֆիկայի մասնագետ 2160026 2131 50
97. Հաշվապահ 2160033 2411 50
98. Հոգեբան 2160079 2445 50
99. Հողաշինարար 2160092 2148 50
100. Ճարտարագետ (տարբեր) 2190004 2142 50
101. Ճարտարապետ (տարբեր) 2190214 2141 50
102. Ճարտարապետ` դիզայներ 2190215 2149 50
103. Մանկավարժ 2200023 2320 50
104. Մարկշեյդեր 2200269 2148 75
105. Մաքսային գործակալ 2200279 2441 50
106. Մենեջեր 2200296 1229 50
107. Մետաղագործ 2200359 2147 50
108. Մետաղագործ-ճարտարագետ` մետաղի ձուլման 2200363 2147 50
109. Մեքենագետ 2200367 3115 50
110. Նախագծող (տարբեր) 2220040 2145 50
111. Շինարար` հանքահորային շինարարության 2230002 3117 50
112. Սուրդոթարգմանիչ` համրահաղորդակցման կազմակերպման 2290069 3439 50
113. Տեխնոլոգ (տարբեր) 2310343 2149 50
114. Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ 2310510 2131 50
115. Տնտեսագետ 2310596 2441 50
116. Ցանցային ադմինիստրատոր 2320001 2131 50
117. Ուսուցիչ 2330003 2320 100
118. Քիմիկ-լաբորանտ 2350041 3116 50

 

1. * Հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանով հաստատված «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչը» (ՀԴ-010-2013):»:

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
08.10.2018
N 108-Ն
Հրաման