Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 67-Ա ՈՐՈՇ ...

 

 

041.1510.121118

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2018 թվականի N 1510-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման միջոցառումների մասին» N 67-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետից հանել «անհատական» բառը.

i

2) որոշման 2-րդ կետում և 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) որոշման 2-րդ կետում «նախագահին» բառը փոխարինել «ղեկավարին» բառով.

4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. նոյեմբերի 12-ի

N 1510-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2005 թ. փետրվարի 7-ի

N 67-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

(հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

- ՀՀ Արագածոտնի մարզպետ

- ՀՀ Արարատի մարզպետ

- ՀՀ Արմավիրի մարզպետ

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

- ՀՀ Լոռու մարզպետ

- ՀՀ Կոտայքի մարզպետ

- ՀՀ Շիրակի մարզպետ

- ՀՀ Սյունիքի մարզպետ

- ՀՀ Վայոց ձորի մարզպետ

- ՀՀ Տավուշի մարզպետ

- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման ե բնապահպանական

վարչության պետ

- «Գեոդեզիա ե քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և

հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ

(հանձնաժողովի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.11.2018
N 1510-Ա
Որոշում