Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 նոյեմբերի 2018 թվականի N 894-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 245-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

i

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի ապրիլի 7-ի «2018 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 245-Ն հրամանի հավելվածի 11.2-րդ կետի 2-րդ սյունակի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակ» բառերը փոխարինել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» բառերով:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Հայոց պետականություն. Հայաստանի հեռագրական գործակալության` Արմենպրեսի հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «100. ԱՐՄԵՆՊՐԵՍ. ARMENPRESS» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Գիտություն և տեխնիկա. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ թեմային նվիրված «State Award of the Republic of Armenia for Global Contribution in IT sphere. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ», «State Award of the Republic of Armenia for Global Contribution in IT sphere. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» և «State Award of the Republic of Armenia for Global Contribution in IT sphere. Լուի Պուզեն. Louis Pouzin. 2016. Թոնի Ֆադել. Tony Fadell. 2017. Ջեյմս Թրուշարդ. James Truchard. 2018. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» 2 նամականիշի և 1 նամականիշով բացիկի, համաձայն N 2, N 3 և N 4 հավելվածների:

3) Ֆլորա և ֆաունա. Հին աշխարհի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ԱՐԳԵՆՏԻՆՈԶԱՎՐ. ARGENTINOSAURUS» և «ՏԱՊԵԺԱՐԱ. TAPEJARA» 2 նամականիշի, համաձայն N 5 և N 6 հավելվածների:

3. Գործողության մեջ դնել`

1) Հայոց պետականություն. Հայաստանի հեռագրական գործակալության` Արմենպրեսի հիմնադրման 100-ամյակը թեմային նվիրված «100. ԱՐՄԵՆՊՐԵՍ. ARMENPRESS» նամականիշը, սահմանելով անվանագինը` 120 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

2) Գիտություն և տեխնիկա. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ թեմային նվիրված «State Award of the Republic of Armenia for Global Contribution in IT sphere. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ», «State Award of the Republic of Armenia for Global Contribution in IT sphere. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» և «State Award of the Republic of Armenia for Global Contribution in IT sphere. Լուի Պուզեն. Louis Pouzin. 2016. Թոնի Ֆադել. Tony Fadell. 2017. Ջեյմս Թրուշարդ. James Truchard. 2018. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» 2 նամականիշը և 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 160, 170 և 240 դրամ, նամականիշերի տպաքանակը` յուրաքանչյուրից 30 000 հատ և 1 նամականիշով բացիկինը` 500 հատ:

3) Ֆլորա և ֆաունա. Հին աշխարհի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ԱՐԳԵՆՏԻՆՈԶԱՎՐ. ARGENTINOSAURUS» և «ՏԱՊԵԺԱՐԱ. TAPEJARA» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի,

կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2018 թվականի նոյեմբերի 5-ի

թիվ 894-Ն հրամանի

 

____________________________

ԻՐՏԵԿ - նամականիշի նկարը չի բերվում

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի,

կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2018 թվականի նոյեմբերի 5-ի

թիվ 894-Ն հրամանի

____________________________

ԻՐՏԵԿ - նամականիշի նկարը չի բերվում

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 3

ՀՀ տրանսպորտի,

կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2018 թվականի նոյեմբերի 5-ի

թիվ 894-Ն հրամանի

____________________________

ԻՐՏԵԿ - նամականիշի նկարը չի բերվում

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 4

ՀՀ տրանսպորտի,

կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2018 թվականի նոյեմբերի 5-ի

թիվ 894-Ն հրամանի

____________________________

ԻՐՏԵԿ - նամականիշի նկարը չի բերվում

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 5

ՀՀ տրանսպորտի,

կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2018 թվականի նոյեմբերի 5-ի

թիվ 894-Ն հրամանի

____________________________

ԻՐՏԵԿ - նամականիշի նկարը չի բերվում

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 6

ՀՀ տրանսպորտի,

կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2018 թվականի նոյեմբերի 5-ի

թիվ 894-Ն հրամանի

____________________________

ԻՐՏԵԿ - նամականիշի նկարը չի բերվում

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
05.11.2018
N 894-Ն
Հրաման