Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 16 ...

 

 

040.1354.001218

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2018 թվականի N 1354-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1660-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին» N 1660-Ա որոշման (այսուհետ` որոշում) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ընկերությունը պարտավորվում է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով` շենքի վերակառուցման և տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման համար կատարել 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և ստեղծել 500 աշխատատեղ` 120 000 դրամ միջին աշխատավարձով (հարկված)` պահպանելով մինչև 2026 թվականի ավարտը, որից.

ա. մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը` 600 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և 200 աշխատատեղ,

բ. մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը` 200 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և 150 աշխատատեղ,

գ. մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը` 200 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և 150 աշխատատեղ:»:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում «ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` ընկերություն) հետ կնքել 2018 թվականի մարտի 14-ին կնքված` ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 65/0018 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման ծախսերը ենթակա են կատարման ընկերության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ -ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.2018
N 1354-Ա
Որոշում