Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2018 թվականի N 435-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Կանոնների 1.1 կետում` «առաքման կետ» պարբերությունից հանել «գազի համակարգի» բառերը.

i

2) Կանոնների 1.1, 6.1 կետերում և N 2 հավելվածում «բաշխիչ ցանց» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «բաշխման ցանց» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

3) Կանոնների 2.10 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2.10. Բաժանորդը գազասպառման համակարգ ներառող տարածքը այլ անձի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել մատակարարին` տարածքն օգտագործողին հրահանգավորելու համար:».

i

4) Կանոնների 2.15 կետի «ա» ենթակետում «մատակարարման» բառը փոխարինել «գազամատակարարման» բառով.

i

5) Կանոնների 2.17 կետում «բաշխիչ ցանցերի» բառերը փոխարինել «գազի համակարգի» բառերով.

i

6) Կանոնների 3-րդ գլխի վերնագրում «ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ» բառերը փոխարինել «ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ» բառերով.

i

7) Կանոնների 3.7 կետի 1-ին նախադասությունում «օգտագործման» բառը փոխարինել «շահագործման» բառով.

i

8) Կանոնների 3.19 կետի «գ» ենթակետում «մատակարարը պարտավոր է» բառերից հետո լրացնել «գազասպառման համակարգի թողարկումից առաջ և» բառերը.

9) Կանոնների 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4.2. Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, հերթական ստուգաչափման և նորոգման) ծախսերը` անկախ դրա պատկանելիությունից կրում է մատակարարը: Բնակիչ-բաժանորդների համար նախատեսված առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման ծախսերը կրում է մատակարարը, իսկ կազմակերպությունների դեպքում, այդ թվում` բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների ձեռքբերման ծախսերը` կազմակերպությունը: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման և նորոգման ծախսերը կատարվում են ԳՄՕԿ-ի 4.8 կետով սահմանված կարգով:».

i

10) Կանոնների 4.6 կետի «գ» ենթակետի վերջին նախադասությունում «Եթե» բառից հետո լրացնել «ոչ կենցաղային սպառում ունեցող» բառերը.

i

11) Կանոնների 4.8 կետի 1-ին նախադասությունից հանել «այն դեպքերը» և «տված» բառերը.

i

12) Կանոնների 4.13 կետի առաջին պարբերությունում «վնասվածքներով» բառից հետո լրացնել «կամ բացակայությամբ» բառերը.

13) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.19 կետով.

i

«4.19. Բոլոր այն դեպքերում, երբ կանոնների 4.6 կետի համաձայն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել, և բաժանորդը չի համաձայնել գազի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով բաժանորդի գազամատակարարումը:».

14) Կանոնների 5.5.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5.5.2. ԳՄՕԿ-ի 5.5 կետի «բ» ենթակետում նշված դեպքերում մատակարարը պարտավոր է բաժանորդների գազամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ, իր վեբ-կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը` նաև դրանում կատարված փոփոխությունները: Մատակարարը պարտավոր է նաև հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով երկու անգամ, առաջինը` 18:00-20:00-ն, երկրորդը` 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում, բաժանորդներին տեղեկացնել հաջորդ օրվա գազամատակարարման ընդհատումների և վերականգնման վերջնական ժամկետների մասին:».

15) Կանոնների 5.7 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ1» ենթակետով.

i

«բ1) գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե բաժանորդը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ` լուծելով Պայմանագիրը: Գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում գազամատակարարման դադարեցման և Պայմանագրի լուծման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո,».

i

16) Կանոնների 6.2 և 6.10 կետերում «2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 176-Ն որոշման 1-ին կետով» բառերը փոխարինել «կողմից» բառով.

i

17) Կանոնների 7.1 կետի «դ» ենթակետում «Պայմանագրով» բառից առաջ լրացնել «Գազասպառման համակարգի թողարկումից առաջ և» բառերը.

i

18) Կանոնների 7.4 կետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳՄՕԿ-ի 7.3 կետի «գ» ենթակետում նշված դեպքերում մատակարարը պարտավոր է բաժանորդների գազամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման ժամկետների մասին, դրանց իրականացման օրվանից առնվազն 7 օր առաջ, իր վեբ-կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն, իսկ մինչև ընդհատմանը նախորդող օրը` նաև դրանում կատարված փոփոխությունները: Մատակարարը պարտավոր է նաև հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով երկու անգամ, առաջինը` 18:00-20:00-ն, երկրորդը` 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում, բաժանորդներին տեղեկացնել հաջորդ օրվա գազամատակարարման ընդհատումների և վերականգնման վերջնական ժամկետների մասին:».

19) Կանոնների 7.4 կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԳՄՕԿ-ի 7.3 կետի «ե3» ենթակետում նշված դեպքում մատակարարը, գազամատակարարումը վերսկսելու վերաբերյալ բաժանորդի դիմումն ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում, կազմակերպում է գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման իրականացումը և իր հաշվին վերսկսում գազամատակարարումը:».

20) Կանոնների 7.6 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ2» ենթակետով.

i

«բ2) գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե բաժանորդը չունի տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ` լուծելով Պայմանագիրը: Գազամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում գազամատակարարման դադարեցման և Պայմանագրի լուծման հարցը որոշվում է վեճը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո,».

i

21) Կանոնների 12.1 գլխի վերնագրում «ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ» բառից հետո լրացնել «(ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ)» բառերը.

i

22) Կանոնների 12.1.1 կետում «Բաժանորդը» բառից հետո լրացնել «կամ Դիմող անձը» բառերը.

i

23) Կանոնների 12.1.2, 12.1.3 և 12.1.4 կետերում «բաժանորդի» բառից հետո լրացնել «կամ Դիմող անձի» բառերը, իսկ «բաժանորդին» բառից հետո «կամ Դիմող անձին» բառերը.

24) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1.3.1 կետով.

i

«12.1.3.1. Մատակարարը բաժանորդի կամ Դիմող անձի դիմումի առնչությամբ Հանձնաժողովի հարցմանը պատասխանում է այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում` Հանձնաժողովի կողմից այլ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում:».

25) Կանոնների 12.2.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12.2.1. Մատակարարը բաժանորդին (Դիմող անձին) վճարում է տույժ`

1) բաժանորդի գազամատակարարման ընդհատումների վերաբերյալ սույն կանոնների 2.8-րդ կետով սահմանված պահանջների յուրաքանչյուր խախտման համար,

2) բաժանորդի պահանջով գազամատակարարման դադարեցման և վերականգնման` սույն կանոնների 3.11-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,

3) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման` սույն կանոնների 4.7-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,

4) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման` սույն կանոնների 4.8-րդ կետով սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման համար,

5) բնական գազի վերահաշվարկի վերաբերյալ սույն կանոնների 4.10-րդ կետով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,

6) բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու սույն կանոնների 6.6-րդ և 8.6-րդ կետերով սահմանված ժամկետների յուրաքանչյուր խախտման համար,

7) բաժանորդի դիմում-բողոքին պատասխանելու` սույն կանոնների 12.1.3-րդ կետով սահմանված ժամկետի խախտման համար,

8) Դիմող անձի դիմում-բողոքին պատասխանելու` սույն կանոնների 12.1.3-րդ կետով սահմանված ժամկետի խախտման համար:».

26) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2.1.1 կետով.

i

«12.2.1.1. Սույն կանոնների 12.2.1 կետի համաձայն` տույժը վճարվում է ծախսված բնական գազի միջին ամսական արժեքի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը, բացառությամբ սույն կանոնների 12.2.1 կետի 8-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տույժ 2000 դրամի չափով:».

27) Կանոնների 12.2.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12.2.2. Բաժանորդի կողմից ծախսված բնական գազի միջին արժեքն ընդունվում է հավասար սույն կանոնների 12.2.1 կետում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացուցային ամիսներին բաժանորդի ծախսած բնական գազի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.11.2018
N 435-Ն
Որոշում