Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

19 դեկտեմբերի 2018 թվականի N 766-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 191-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հունիսի 27-ի «Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» N 191-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի` շրջանառության հարկի վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ձևը «Սույն հայտարարությունը ներկայացնում եմ ____ ________________ 20_____-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար:» նախադասությունից հետո լրացնել նոր աղյուսակով` հետևյալ բովանդակությամբ.

 

._________________________________________________________________________.

|Սույնով հայտարարում եմ, որ հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության       |

|հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` հանրային սննդի   |

|ոլորտում գործունեություն իրականացնող                                     |

._________________________________________________________________________.

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
19.12.2018
N 766-Ն
Հրաման