Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2019 թվականի N 117-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով ու 8-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «առաջին փոխվարչապետը և» բառերը.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. փետրվարի 12-ի

N 117-Լ որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. մայիսի 25-ի

N 565-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում`

1) տարածքային կառավարում, էներգետիկ ենթակառուցվածքներ, տրանսպորտ, ճանապարհներ, բնական պաշարներ, ջրային ոլորտ, աղբահանություն, պետական գույքի կառավարում.

2) բնապահպանություն.

3) տնտեսական զարգացում և գյուղատնտեսություն.

4) կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ.

5) միջուկային անվտանգություն.

6) վիճակագրություն.

7) քաղաքաշինություն.

8) անշարժ գույքի կադաստր.

9) բարեգործություն, այդ թվում` բարեգործական ծրագրեր.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի, նախարարական կոմիտեների և գրանցում քննարկվող փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներ:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում`

1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլորտային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով.

2) հարկային բարեփոխումներ.

3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.

4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.

5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներ և ծրագրեր.

6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ, այդ թվում` պետական կառավարման համակարգի.

7) օրենսդրության գնահատման և կարգավորման քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ աշխատանքներ.

8) հակակոռուպցիոն քաղաքականություն.

9) հանրային ծառայություն:»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.02.2019
N 117-Լ
Որոշում