Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 730-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2019 թվականի N 240-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) 22-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետն է» բառերով.

2) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«24. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան ճյուղային նախարարությունների, գերատեսչությունների և գրասենյակների պատասխանատու պաշտոնյաներ, ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարներ:».

3) ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերը.

i

4) 27-րդ կետը «կազմը հաստատվում» բառերից հետո լրացնել «, փոփոխվում և հանձնաժողովի անդամի անդամությունը դադարում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 21

ք. Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2019
N 240-Ն
Որոշում