Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 243-Ա ՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2019 թվականի N 283-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 243-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ հիմնադրելու մասին» N 243-Ա որոշման 5-րդ կետում «հիմնադրամին, իսկ ֆիդուցիար հատվածի իրականացումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նախաձեռնել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին թվագրված վարկային համաձայնագրի (վարկ ՀՄ. 8374-AM), ֆինանսավորման համաձայնագրերի (փոխառություն ՀՄ. 5504-AM և 5505-AM), ինչպես նաև 2017 թվականի մարտի 23-ին ստորագրված «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր» N TF0A4449 դրամաշնորհի համաձայնագրի փոփոխություններ` այդ համաձայնագրերի իրականացումը վերապահելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

3. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշմամբ հաստատված «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագիրն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

2) Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեության ընթացքում կնքված պայմանագրերի իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

3) սույն որոշման 2-րդ կետով սահմանված համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցումից հետո մնացած գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2019
N 283-Ա
Որոշում